Ակադեմիկոս Ա. Ա. Ուխտոմսկու տուն-թանգարան հուշահամալիր

Ակադեմիկոս Ա. Ա. Ուխտոմսկու տուն-թանգարան հուշահամալիր (ռուս.՝ Мемориальный Дом-музей академика А. А. Ухтомского), Ռիբինսկի պետական պատմա-ճարտարապետական և գեղարվեստական թանգարան-արգելոցի բաժին։ Բացվել է 1990 թվականի սեպտեմբերի 20-ին[1] Ռիբինսկի Վիգոննի փողոցի վրա գտնվող տանը, որտեղ անցել են գիտնականի մանկապատանեկան տարիները[2]։ Համարվում է ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ[3]։

Ակադեմիկոս Ա. Ա. Ուխտոմսկու տուն-թանգարան հուշահամալիր
Дом-музей А.А. Ухтомского.jpg
Տեսակթանգարան և պատմության հուշարձան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՌիբինսկ
Հիմնադրվել էսեպտեմբերի 20, 1990

ՊատմությունԽմբագրել

Ռիբինսկ քաղաքում Ալեքսեյ Ալեքսեևիչ Ուխտոմսկու տուն-թանգարանի ստեղծման գաղափարը ծնվել է դեռևս 1950-ական թվականներին, երբ Ռիբինսկի պատմա-գեղարվեստական թանգարանը Ուխտոմսկու աշակերտ Ա. Վ. Մացկևիչից և ընտանիքի բարեկամ Ա. Վ. Բերեզինից ստացավ համապատասխան նյութեր։ Հետագա տարիներին հավաքածուն համալրվեց հետաքրքիր ցուցադրություններով և նյութերով, որոնք ստացվեցին Ե. Ա. Մակարովայից, ով նամակագրական և բարեկամական կապերի մեջ էր գիտնականի հետ, Ա. Վ. Բերեզինայի դուստր Գ. Գ. Խարչենկոյից, Բ. Ն. Մալենտևի թոռնուհի Ն. Վ. Մակարովայից, մանկության ընկեր Վ. Վ. Մալենտևից, Ալեքսեյ Ալեքսեևիչ Ուխտոմսկու աշակերտներ Ֆ. Պ. Նեկրիլովից և Վ. Լ. Բալակշինից։ Թանգարանի ստեղծման գործում մեծ ավանդ են ունեցել Սանկտ Պետերբուրգի համալսարանին կից ակադեմիկոս Ա. Ա. Ուխտոմսկու անվան Ֆիզիոլոգիական գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցներ պրոֆեսոր Ա. Ս. Բատուևը (տուն-թանգարանի գիտական խորհրդատու) և գիտաշխատող Լ. Վ. Սոկոլովան։ Ռիբինսկի պատմաճարտարապետական գեղարվեստական թանգարան արգելոցի աշխատակիցները, քաղաքի էնտուզիաստները, Ուխտոմսկու ժառանգության ակտիվ պրոպագանդիստներ Լ. Ռ. Վարուշչենկոն, Լ. Մ. Մարասինովան, Ն. Վ. Սուսլովը, Ս. Մ. Բադաևը և ուրիշներ։

Ակադեմիկոս Ալեքսեյ Ալեքսեևիչ Ուխտոմսկու տուն-թանգարան հուշահամալիրի վերականգնման և վերակառուցման աշխատանքներն իրականացվել են «Պոլիգրաֆմաշ» արտադրական միավորման միջոցների հաշվին՝ էնտուզիաստների խմբի կողմից, որտեղ ընդգրկված են եղել Վ. Ա. Կուզնեցովը, Ս. Մ. Մատյուխինսկին, Ի. Պ. Մակարովը, Վ. Մ. Նովիկովը, Ս. Ա. Սուբբոտինը, Ա. Մ. Գլազունովը, Ա. Ա. Կոսարևը, Վ. Վ. Դոդոնովը և Լ. Բ. Կոզիրևը։

ՑուցադրություններԽմբագրել

Տուն-թանգարանի ցուցադրություններն այցելուներին ծանոթացնում են Ուխտոմսկիների իշխանական տոհմի պատմությանը և նրանց նշանավոր ներկայացուցիչ ռուս ֆիզիոլոգ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Ալեքսեյ Ալեքսեևիչ Ուխտոմսկու (1875-1942) կյանքին և գործունեությանը[4]։

Թանգարանում ներկայացված են գիտնականի հիմնական գիտական աշխատանքները, ինչպես նաև սոցիալական և կրոնական աշխարհայացքները։ Թանգարանի սրահներից մեկում Ալեքսեյ Ալեքսեևիչ Ուխտոմսկու մանկական տարիների հիշողությունների հիման վրա վերստեղծվել է հյուրասենյակի կահավորանքը, մյուս դահլիճում՝ Լենինգրադի ֆիզիոլոգիական գիտահետազոտական ինստիտուտում գտնվող գիտնականի աշխատասենյակը։ Հատկապես հետաքրքիր է Ալեքսեյ Ալեքսեևիչ Ուխտոմսկու անձնական գրադարանի հավաքածուն, որի բազմաթիվ հատորներում առկա են դրանցում ներկայացված գաղափարների և հայեցակարգերի վերաբերյալ գիտնականի ձեռագիր նշումները։

Տուն-թանգարանը համարվում է ուսումնական կենտրոն, որն օժանդակում է Ալեքսեյ Ալեքսեևիչ Ուխտոմսկու սոցիալ-բարոյական գաղափարների ներդրմանը և ընդգրկված է Ռիբինսկ քաղաքի ուսումնական հաստատությունների ծրագրերում։

ՑուցանմուշներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել