Մոլոգայի երկրամասի Ն. Մ. Ալեքսեևի անվան թանգարան

Մոլոգայի երկրամասի Ն. Մ. Ալեքսեևի անվան թանգարան (ռուս.՝ Музей Мологского края имени Н. М. Алексеева), Ռիբինսկի պատմաճարտարապետական և գեղարվեստական թանգարան-արգելոցի մասնաճյուղ, որը նվիրված է Մոլոգո-Շեքսնինսկայա գետամիջյան տարածքի բնական մշակութային և պատմական ժառանգությանը, որի զգալի մասը Ռիբինսկի ջրամբարի կառուցման արդյունքում 1940-ական թվականներին մնացել է ջրի տակ։ Ջրածածկ տարածքում հայտնվեցին հինավուրց ռուսական քաղաք Մոլոգան, ավելի քան 700 գյուղեր, բազմաթիվ պատմական և մշակութային հուշարձաններ։

Մոլոգայի երկրամասի Ն. Մ. Ալեքսեևի անվան թանգարան
MuzejMologi.jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՌիբինսկ
Հիմնադրվել էօգոստոսի 12, 1995
Կայքrybmuseum.ru

Թանգարանը տեղակայված է Ռիբինսկ քաղաքում գտնվող Մոլոգայի Աֆանասևյան եկեղեցու Տիխվինյան վանքի նախկին վանատանը, որը համարվում է մոլոգյան հնության պահպանված յուրահատուկ կղզյակ։

Շինության պատմությունԽմբագրել

Մոլոգայի Աֆանասևյան եկեղեցու վանատան կառուցման համար հողատարածք նվիրաբերվել է Ռիբինսկ քաղաքի տարածքում, և 1869 թվականին հաստատվել է շինարարության նախագիծը։ Վանատան առաջին հարկում նախատեսված էր առանձին մուտք դեպի փողոց։

Մատուռի շենքը կառուցվել է 1871 թվականին և օծվել է ի պատիվ Սուրբ Աստվածամոր Տիխվինյան սրբապատկերի։ Նրա ներքին հարդարանքը բաղկացած էր փայտե 13 սրբապատկերներից։ Ճակատային մասում պատրաստվեց եռանկյուն վերնաճակատով քառասյուն նախասրահ, որը ներկայումս չի պահպանվել։

ՑուցադրությունԽմբագրել

Ջրածածկ Մոլոգա քաղաքի թանգարանի ստեղծման գաղափարը 1980-ականների վերջերին առաջին անգամ առաջ քաշվեց 1969 թվականին Լենինգրադում և Ռիբինսկում ստեղծված մոլոգանցիների հայրենակցական միության կողմից։

Մոլոգանյան խմբի, Ռիբինսկի թանգարանի ղեկավարության և Ռիբինսկի քաղխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի եռանդուն նախաձեռնության շնորհիվ այդ նպատակով հատկացվեց Մոլոգայի Աֆանասևյան եկեղեցու Ռիբինսկ քաղաքում գտնվող նախկին վանատան շենքը։ 1995 թվականի օգոստոսի 12-ին վերականգնված մատուռում տեղի ունեցավ Մոլոգայի երկրամասի թանգարանի հանդիսավոր բացումը։

Թանգարանի առաջին տնօրեն դարձավ Ռիբինսկի թանգարան-արգելոցի գիտաշխատող Նիկոլայ Մակարովիչ Ալեքսեևը (1951-2007)։ Նա գրել է նաև ցուցադրության գիտական հայեցակարգը և թեմատիկ էքսպոզիցիոն պլանը։ 2009 թվականից թանգարանը կոչվում է նրա անունով։ Ցուցադրության գեղարվեստական ձևավորումն իրականացրել են երկու ռիբինսկցի նկարիչներ՝ Լյուբով Իվանովնա Մենչիկովան և Ալեքսանդր Միխայլովիչ Ժդանովը, ովքեր երկար տարիներ ակտիվ և արդյունավետ աշխատել են թանգարանի հետ։ Թանգարանն ունի ավելի քան 300 ցուցանմուշ և ընդգրկում է 1936 թվականին լուծարված Մոլոգայի գավառագիտական թանգարանի հավաքածուն։ Ցուցանմուշների թվում առկա են ազնվականական կահույք, եկեղեցական պարագաներ, կենցաղային առարկաներ, ինչպես նաև հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված իրեր։ Ամեն տարի թանգարանի հավաքածուն համալրվում է նոր ցուցանմուշներով։ Մոլոգանցիների և նրանց սերունդների կողմից թանգարանին նվիրաբերված իրերն ու առարկաները ներդաշնակ համալրում են համարվում և պատկերացում են տալիս Մոլոգայի երկրամասի տնտեսության, մշակույթի և պատմության մասին։

Հրատարակչական գործունեությունԽմբագրել

  • Մուսին-Պուշկինը Ռուսաստանի պատմության մեջ։ Ռիբինսկ, 1998։
  • Գրական-պատմական ամսագիր «Մոլոգա», № 1, 2:

ԳրականությունԽմբագրել

  • Города под водой. Путешествие по затопленным берегам Верхней Волги / Автор-составитель В. И. Ерохин. — Тверь: Гранд-Холдинг, 2010. - 112 с. - ISBN 978-5-997190-163.
  • Молога. Земля и море. - Рыбинск: Рыбинский Дом печати, 2007. - 304 с.
  • Михайлов А.В. Часовни Рыбинского края. — Рыбинск, 2010. - 48 с.

Արտաքին հղումներԽմբագրել