Ռեջինա Ռենե Քինգ (անգլ.՝ Regina Rene King, հունվարի 15, 1971(1971-01-15), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[1], ամերիկացի դերասանուհի և հեռուստատեսային ռեժիսոր։ «Օսկար», «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր, «Էմմիի» եռակի մրցանակակիր։ Ճանաչման է հասել դեռևս դեռահաս տարիքում՝ նկարահանվելով NBC-ի «227» (1985—1990) սիթքոմում։ 1990-ական թվականների կեսերին Քինգն սկսել է ավելի հասուն դերեր կատարել՝ «Ջերի Մագուայր» ֆիլմի ճանաչումից հետո։ Դրանից հետո նա հաջողությունների է հասել՝ կատարելով հոլիվուդյան ֆիլմերի գլխավոր հերոսուհիների սևամորթ ընկերուհիների երկրորդական դերեր, ինչպես օրինակ՝ «Միսս հանճար 2։ Գեղեցիկ և վտանգավոր», «Օրենքով շիկահերը 2», «Մոխրոտի պատմությունը», նաև «Պետության թշնամին» ու «Հերթապահ հայրիկը» ֆիլմերում խաղացել է կնոջ դերը։ Նրա ամենամեծ հաջողությունը եղել է գլխավոր կերպարի սիրուհու դերը 2004 թվականի «Ռեյ» ֆիլմում։

Ռեջինա Քինգ
Ծննդյան թիվ՝հունվարի 15, 1971(1971-01-15) (53 տարեկան)
Ծննդավայր՝Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստառեժիսոր և կինոռեժիսոր
Պարգևներ՝

BET Award՝ լավագույն դերասանի և դերասանուհու համար

NAACP Image Award երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի

Հեռուստաքննադատների ընտրություն մրցանակ

Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

Փրայմթայմ Էմի մրցանակ՝ «մինիսերիալներում կամ ֆիլմերում կնոջ լավագույն դեր» անվանակարգում

Էմմի մրցանակ մինիսերիալի կամ կինոնկարի լավագույն երկրորդ պլանի դերասանուհու համար

Էմմի մրցանակ մինիսերիալի կամ կինոնկարի լավագույն երկրորդ պլանի դերասանուհու համար

և Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում
IMDb։ID 0005093

2009-2013 թվականներին Քինգը նկարահանվել է NBC/TNT-ի «Սաութլենդ» սերիալում, որտեղ խաղացած դերի համար երկու անգամ առաջադրվել է «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակին[2]։ 2015 թվականին Քինգը դրական արձագանքների է արժանացել որպես «Լինել Մերի Ջեյն» և «Սկանդալ» սերիալների ռեժիսորության համար։ Այդ նույն 2015 թվականին նա ստացել է «Էմմի» մրցանակ՝ որպես մինի սերիալի կամ ֆիլմի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի ABC-ի «Ամերիկյան հանցագործություն» սերիալի համար[3]։ Այդտեղ նա կատարում է Իսլամի ազգ ակտիվ անդամի և թմրամոլի սպանության մեջ կասկածվողի քրոջ դերը։ 2016 թվականին «Ամերիկյան հանցագործություն» սերիալի երկրորդ եթերաշրջանում դերակատարման համար ևս արժանացել է «Էմմիի», իսկ 2018 թվականին կրկին ստացել է այդ մրցանակը «Յոթ վայրկյան» մինի սերիալում լավագույն դերակատարման համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Regina King profile at». TVGuide.com. Վերցված է 2013 թ․ մարտի 21-ին.
  2. «Regina King Awards». Internet Movie Database. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
  3. Nina Terrero (25 марта 2015). «Regina King talks directing Being Mary Jane and Scandal». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեջինա Քինգ» հոդվածին։