Ռեյմոնդ Ուոլես «Ռեյ» Բոլջեր (անգլ.՝ Raymond Wallace «Ray» Bolger հունվարի 10, 1904(1904-01-10)[1][2][3], Dorchester, Բոստոն, ԱՄՆ - հունվարի 15, 1987(1987-01-15)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան և պարող։

Ռեյ Բոլջեր
անգլ.՝ Ray Bolger
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1904(1904-01-10)[1][2][3]
ԾննդավայրDorchester, Բոստոն, ԱՄՆ
Մահացել էհունվարի 15, 1987(1987-01-15)[1][2][3] (83 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանՍուրբ խաչի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունDorchester High School?
ԵրկերThe Wizard of Oz?
Մասնագիտությունդերասան, երգիչ, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
ԱշխատավայրWarner Bros.
ԱմուսինGwendolyn Rickard?[5]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Ray Bolger Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բոստոնում՝ իռլանդացի կաթոլիկներ Աննի Ուոլեսի և Ջեյմս Էդվարդ Բոլջերի ընտանիքում[7][8]։ Երիտասարդ տարիներից զբաղվել է պարով և 1920-ական թվականների սկզբին իր կարիերան սկսել է վոդևիլներում ելույթներով։ 1926 թվականին Բրոդվեյում տեղի է ունեցել նրա առաջնաելույթը, որտեղ հաջորդ մի քանի տարիներին նա հաջողության է հասել և մի շարք հայտնի մյուզիքլներում իր վիրտուոզ պարային համարների շնորհիվ ընդունվել է հանրության կողմից։ 1949 թվականին Բոլջերը «Որտե՞ղ է Չարլին» մյուզիքլում իր գլխավոր դերի համար դարձել է «Թոնի» հեղինակավոր թատերական մրցանակի դափնեկիր։

Կինոէկրաններում Բոլջերի առաջնաելույթը տեղի է ունեցել 1926 թվականին, սակայն իր լիարժեք կարիերան սկսել է միայն 1936 թվականին՝ «MGM»-ի հետ պայմանագիր կնքելուց հետո։ Իր առաջին դերերը նա կատարել է «Մեծն Զիգֆիլդը» և «Սիրեցյալները» ֆիլմերում, իսկ համբավ ձեռք ՝ բերել 1939 թվականի Վիկտոր Ֆլեմինգայի «Օզ երկրի հրաշագործը» նշանավոր կինոնկարի Խրտվիլակի դերից հետո։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բոլջերը Միացյալ սպասարկման կազմակերպությունների հետ միասին շատ է շրջագայել Խաղաղ օվկիանոսի ռազմակայաններում։ Պատերազմի ավարտից հետո նա վերադարձել է կինոէկրան, որտեղ շարունակել է հայտնվել մյուզիքլներում, որոնց թվում են «Հարվիի աղջիկները», «Ապրիլը Փարիզում» և «Փոքրիկները խաղալիքների երկրում»։

1950-ական թվականների սկզբից Բոլջերը սկսել է շատ աշխատել հեռուստատեսությունում, որտեղ 1953-1955 թվականներին ունեցել է իր սեփական «Որտե՞ղ է Ռեյմոնդը» կատակերգական շոուն[9]։ Բացի այդ, նա նաև որպես հյուր հանդես է եկել բազմաթիվ հեռուստասերիալներում, որոնց թվում են «Փարտրիջ ընտանիքը», «Փոքրիկ տնակ տափաստանում», «Ֆանտազիայի կղզին» և «Սիրո նավակ» հեռուստասերիալները։ «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի իր խաղընկերներ՝ Մարգարեթ Հեմիլթոնի և Ջեք Հեյլիի հետ նա հաճախ հարցազրույցներ է տվել հեռուստահաղորդումների և վավերագրական ֆիլմերի համար։

Բոլջերը համոզված հանրապետական է եղել, որը 1968 թվականին քարոզել է Ռիչարդ Նիքսոնի օգտին[10]։

Նա վերջին անգամ հեռուստատեսությամբ երևացել է 1984 թվականին՝ մահից երեք տարի առաջ[11]։

Երկար տարիների ընթացքում դերասանն եղել է Լոս Անջելեսի Բարի Հովվի կաթոլիկ եկեղեցու անդամ, ինչպես նաև եղել է կինեմատոգրաֆիստների կաթոլիկ գիլդիայի անդամ[12]։ Ռեյ Բոլջերը մահացել է միզապարկի քաղցկեղից 1987 թվականին 83 տարեկան հասակում[13]։ Դերասանը հուղարկավորվել է Կալվեր Սիթիի Սուրբ Խաչ կաթոլիկ գերեզմանատանը։ Կինոյում և հեռուստատեսությունում ունեցած ներդրման համար Ռեյ Բոլջերը Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է երկու աստղերի։ Նրա կինը՝ Գվենդոլին Ռիկարդը, որի հետ նա եղել է 1929 թվականից ի վեր, ամուսնու հետ ապրել է 10 տարի և մահացել է 1997 թվականին։

Մահվան պահին Բոլջերը եղել է «Օզ երկրի հրաշագործը» ֆիլմի հիմնական դերասանական կազմի վերջին կենդանի դերասաններից մեկը։ Նրա մահվանից երկու օր անց «Chicago Tribune» թերթում հրապարակվել է ծաղրանկար, որը պատկերում էր Դորոտիին և նրա ընկերներին Զմրուխտե քաղաքի ճանապարհին պարով հեռացող և նրանց հետևում զվարթ պարող Խրտվիլակին[14]։

Մրցանակներ խմբագրել

  • 1949 թվական «Թոնի» մրցանակ — «Լավագույն դերասան մյուզիքլում» («Որտե՞ղ է Չարլին»)

Ծանոթագրություն խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #134608011 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://g.co/kgs/B1E1wN
  6. https://walkoffame.com/ray-bolger/
  7. «Broadway: The American Musical . Stars Over Broadway . Ray Bolger». PBS. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  8. «Ray Bolger Biography (1904-)». Filmreference.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. «Where's Raymond?/ The Ray Bolger Show». ctva.biz. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  10. Republicans for Racial Justice: Abraham Lincoln and Ulysses S. Grant // Realignment, Region, and Race. — Emerald Publishing Limited, 2018-04-16. — С. 77–102. — ISBN 9781787437920, 9781787437913.
  11. Claude Conyers Bolger, Ray. — Oxford University Press, 2011-02-23. — (Oxford Music Online).
  12. Church of the Good Shepherd: Our History
  13. Glenn Fowler (1987 թ․ հունվարի 16). «Ray Bolger, Scarecrow in 'Oz' Dies». The New York Times. Վերցված է 2008 թ․ հունիսի 5-ին.
  14. Chicago Tribune editorial cartoon after Bolger’s death
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյ Բոլջեր» հոդվածին։