Ամիենի Աստվածամոր տաճար
Ամիենի Աստվածամոր տաճար (ֆր.՝ Cathédrale Notre-Dame d'Amiens), կաթոլիկ եպիսկոպոսության մայր տաճարը Պիկարդիայի Ամիեն քաղաքում։ Իր ծավալով (200 000 մ²) այն գերազանցում է Ֆրանսիայի գոթական բոլոր տաճարներին։
Ամիենի Աստվածամոր տաճար ֆր.՝ Cathédrale Notre-Dame d'Amiens | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ տաճար և իրավաբանական անձ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ամյեն[1][2] |
Հասցե | parvis Notre-Dame |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Ամյենի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Մայր տաճար |
Հիմնական ամսաթվերը | 1220 |
Ներկա վիճակ | գործող |
Մասն է | Way of Saint James UNESCO World Heritage Sites in France? |
Ժառանգության կարգավիճակ | դասակարգված պատմական հուշարձան[1], ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Համաշխարհային ժառանգություն |
Նվիրված | Մարիամ Աստվածածին |
Անվանված | Մարիամ Աստվածածին |
Ճարտարապետ | Robert of Luzarches? |
Ճարտարապետական ոճ | դասական գոթիկա և Գոթական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1220 |
Կառուցման ավարտ | 1269 |
Հիմնադրված | 1220 |
Բարձրություն | 42,3 մետր և 112,7 մետր |
Մակերես | 1,54 հեկտար, 115 հեկտար |
![]() | |
![]() | |
![]() | |
notredameamiens.fr(ֆր.) |
Ամիենի, Ռեյմսի և Շարտրի տաճարները գոթիկայի դրսևորման լավագույն օրինակ են։ Տաճարի ճարտարապետությունը ներառում է գոթիկայի հետևյալ տարրերը՝ բարձր գոթիկա (հատկապես աբսիդը) և պայծառ գոթիկա (հատկապես վիտրաժը, հյուսիսային աշտարակը, թիկնաթոռը)։ Տաճարի երկարությունը 145 մ է, բարձրությունը՝ 42.30 մ։ 1981 թվականին տաճարն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[3]։
Չափեր
խմբագրել- Արտաքին երկարություն - 145 մ
- Ներքին երկարություն - 133.5 մ
- Նավի լայնություն - 14.6 մ
- Կողային կունդի լայնություն - 865 մ
- Տրանսեպտի երկարություն - 70 մ
- Կամարի բարձրություն - 42.3 մ
- Սրաձողի բարձրություն - 112.7 մ
- Մակերես - 7.700 մ²
- Ներքին ծավալ - 200.000 մ³
Պատմություն
խմբագրելՏաճարի շինարարական աշխատանքները սկսվել են 1220 թվականին։ 1236 թվականին ավարտվել է կունդի կառուցումը, 1243 թվականին՝ ճակատի աշտարակների։ 1528 թվականին միայն տեղադրվել է վեր խոյացող սրաձողը, որի գագաթը երկրի մակերևույթից 112.7 մ բարձրություն ուներ։
Կոստանդնուպոլսի եկեղեցու կողոպտումից հետո Ամիեն են հասնում Հովհաննես Մկրտչի գլխի դիմային հատվածի մասունքները։
Տաճարի շինարարության մեջ իրենց դերն են ունեցել ճարտարապետներ Ռոբեր դե Լյուզարշը, Թոմաս դե Կորմոնը, վերջինիս որդի Ռենո դե Կորմոնը։
Պատկերասրահ
խմբագրել-
Ամիենի տաճարի ինտերիեր
Գրականություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ For the UNESCO citation details see http://whc.unesco.org/en/list/162
Արտաքին հղումներ
խմբագրել- Ամիենի տաճար
- Ամիենի տաճարը Կրուգոսվետ հանրագիտարանում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիենի Աստվածամոր տաճար» հոդվածին։ |