Ռեբեկա Կոհա (լատիշ. Rebeka Koha, մայիսի 19, 1998(1998-05-19), Վենտսպիլս, Լատվիա), մինչև 58 կգ քաշային կարգում հանդես եկող լատվիացի ծանրորդուհի, Եվրոպայի 2018 և 2019 թվականների ծանրամարտի առաջնությունների չեմպիոն։ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր։ Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ամառային Օլիմպիական խաղերի մասնակից։

Ռեբեկա Կոհա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Ամբողջական անուն՝լատիշ․՝ Rebeka Koha
Բնօրինակ անուն՝լատիշ․՝ Rebeka Koha
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Լատվիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 19, 1998(1998-05-19) (25 տարեկան)
Ծննդավայր՝Վենտսպիլս, Լատվիա

Կենսագրություն խմբագրել

Ռեբեկա Կոհան ծնվել է 1998 թվականի մայիսի 19-ին Վենտսպիլսում։ Ծանրամարտով սկսել է զբաղվել 12 տարեկանից։ Ներկայումս Ռիգայի Ստրադինի անվան համալսարանի ուսանողուհի է։

Եվրոպայի և աշխարհի պատանիների չեմպիոն։

2014 թվականին նորամուտը նշել է մեծահասակների առաջնությունում։ 2014 թվականի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը մինչև 48 կգ քաշային կարգում։

Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մասնակից է։ Մինչև 53 կգ քաշային կարգում Ռեբեկա Կոհան դարձավ չորրորդը՝ բրոնզե մեդալակիր Յուն Ջին Հին զիջելով ընդամենը 2 կգ։

2018 թվականի նոյեմբերի սկզբին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում մինչև 59 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ՝ եչրկամարտի 227 կգ-ով, ինչպես նաև նվաճել է փոքր բրոնզե մեդալ պոկում վարժությունում (103 կգ)[1]։

2019 թվականին Եվրոպայի առաջնությունում Ռեբեկան նվաճեց ոսկե մեդալ՝ երկամարտի 221 կգ արդյունքով։ Երկու վարժություններում էլ նա նվաճեց փոքր ոսկե մեդալներ։

Սպորտային արդյունքներ խմբագրել

Թվական Վայր Քաշային կարգ Պոկում (կգ) Հրում (կգ) Երկամարտ Հորիզոնական
1 2 3 Հորիզոնական 1 2 3 Հորիզոնական
Օիմպիական խաղեր
2016   Բրազիլիա, Ռիո դե Ժանեյրո 53 կգ 87 87 90 3 103 107 110 4 197 4
Աշխարհի առաջնություն
2014   Ղազախստան, Ալմաթի 53 կգ 76 78 80 16 92 94 96 25 174 22
2015   ԱՄՆ, Հյուստոն 53 կգ 84 86 87 9 101 105 107 16 192 10
2017   ԱՄՆ, Անահայմ 58 կգ 94 98 101   114 118 121 5 222  
2018   Թուրքմենստան, Աշխաբադ 59 կգ 98 102 103   117 121 124 6 227  
Եվրոպայի առաջնություն
2016   Նորվեգիա, Ֆյորդե 53 կգ 87 90 92   102 105 108   198  
2017   Խորվաթիա, Սպլիտ 58 կգ 92 95 97   110 114 118   213  
2018   Ռումինիա, Բուխարեստ 58 կգ 90 95 100   110 115 120   220  
2019   Վրաստան, Բաթում 59 կգ 97 101 104   116 120 125   221  
Ծանրամարտի Աշխարհի Պատանեկան Առաջնություն
2017   Ճապոնիա, Տոկիո 58 կգ 93 96 99   111 117 120   219  
2018   Ուզբեկստան, Տաշքենդ 58 կգ 95 99 103   113 117 120   219  
Պատանեկան Օլիմպիական Խաղեր 2014
2014   Չինաստան, Նանկին 48 կգ 71 73 75 3 86 90 94 3 165  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. IWF.net. «The incredible one-woman show of KOHA». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել