Ռաֆիկ Բադալյան

հայ քանդակագործ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռաֆիկ Անուշավանի Բադալյան (հոկտեմբերի 24, 1943(1943-10-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նկարիչ, քանդակագործ, ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։

Ռաֆիկ Բադալյան
Ծնվել էհոկտեմբերի 24, 1943(1943-10-24) (81 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՎահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց և Երևանի պետական համալսարան (1968)
Մասնագիտությունքանդակագործ և ֆիզիկոս
ԱշխատավայրScientific Research Institute of Polymer Material? և National Research University of Electronic Technology?

Կենսագրություն

խմբագրել

Ռաֆիկ Բադալյանը ծնվել է 1943 թվականին Երևանում` ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ստալինի անվան (այժմ՝ Տերյանի անվան) դպրոցում։ 1962 թվականին ընդունվել է Երևանի Պետական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ Ուսման ընթացքում ծառայել է Խորհրդային բանակում որպես զինվոր, հետո շարունակել և ավարտել է ուսումը 1968 թվականին։ Աշխատել է պոլիմերների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում նախ որպես կրտսեր գիտաշխատող, ապա գիտաշխատող և ավագ գիտաշխատող։ 1970 թվականին վերակոչվել է Խորհրդային բանակ, արդեն սպայական կոչումով։ Որպես սպա վերապատրաստվել է Նովոսիբիրսկ և Գոմել քաղաքներում։ 1973 թվականին դեմոբիլիզացվել և վերադարձել է նախկին աշխատանքին։ 1976 թվականից աշխատել է Աբովյան քաղաքի հաշվիչ տեխնիկայի կոնստրուկտորա-տեխնոլոգիական բյուրոյում որպես ինտեգրալ և հիբրիդային միկրոսխեմաների ու տվիչների լաբորատորիայի՝ հետագայում բաժնի վարիչ։ 1978 թվականից Մոսկվա քաղաքի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտում (ՄԻԷՏ) պաշտպանել թեկնածուական թեզը և ստացել ֆիզմատ գիտությունների թեկնածուի կոչում։ Ունի մոտ 50 գիտական աշխատություններ, մենագրություններ և հաստատագրված հեղինակային հայտնագործություններ։

Գիտական աշխատությունները տպագրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հունգարիայում, Բուլղարիայում։ 1990 թվականին աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ 1995 թվականից առ այսօր աշխատում է Երևանի «Նաիրիտ» գործարանի ռետինատեխնիկական իրերի լաբորատորիայում որպես լաբորատորիայի վարիչ։

Ստեղծագործական ուղի

խմբագրել

Փոքր հասակից զբաղվել է նկարչությամբ, ուսանողական տարիներին քանդակագործությամբ։ 1985-1986 թվականներին զբաղվել է միկրոքանդակագործությամբ (միկրոմինիատյուրա)։ Ներկայացրել է բազամթիվ անձնական ցուցահանդեսներ Հայաստանում, Աբխազիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Ֆրանսիայում, Արաբական Էմիրություններում։ Ունի միկրոքանդակներ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Շվեդիայում, Դանիայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Ուկրաինայում։ Ապրում և աշխատում է Երևան քաղաքում։ Բացի միկրոմինյատուրայից զբաղվում է թանկարժեք քարերի, նաև փայտի ամուր տեսակների վրա քանդակներով։

Արտաքին հղումներ

խմբագրել