Աբովյան (քաղաք)

քաղաք Հայաստանում
(Վերահղված է Աբովյան քաղաքից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբովյան (այլ կիրառումներ)

Աբովյան, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում։ Բնակչությունը՝ 44 400 մարդ (2015

Քաղաք
Աբովյան
Դրոշ

Ձախից աջ՝ Սբ․ Հովհաննես եկեղեցին, քաղաքի համայնապատկերը վերևից, քաղաքի հրապարակը, Խաչատուր Աբովյանի հուշարձանը, Աբովյան քաղաքի համայնապատկերը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
ՔաղաքապետԷդուարդ Բաբայան
Հիմնադրված է1963 թ.
Առաջին հիշատակում13-րդ դար
Մակերես11 կմ²
ԲԾՄ1450 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն44 400 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր, ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, մոլոկաններ
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Ավետարանականներ
Տեղաբնականունաբովյանցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ(222)
Փոստային դասիչ2201—2208
Պաշտոնական կայքabovyan.am
Աբովյան (քաղաք) (Հայաստան)##
Աբովյան (քաղաք) (Հայաստան)
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

 

Քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1360 մ բարձրության վրա։ Գտնվում է Երևանից 10 կմ հյուսիս-արևելք և 36 կմ հարավ-արևելք մարզկենտրոն Հրազդանից։

 

Համարվում է Երևան քաղաքի արբանյակը։ Աբովյան քաղաքով է անցնում Երևանը հանրապետության հյուսիս-արևելքին կապող ավտոճանապարհը, որը կապում է Երևան, Աշտարակ, Հրազդան քաղաքները և շրջանի գյուղերը տանող խճուղիներ։ Աբովյանը գտնվում է Երևան-Սևան երկաթուղու հատման վայրում։ Այս պատճառով Աբովյանը երբեմն անվանում են Երևանի «հյուսիսային դարպաս»։

Ունի երկաթուղային կայարան՝ Երևան-Սևան ուղղությամբ։

Պատմություն խմբագրել

Աբովյանի տեղում բնակավայր է եղել հնագույն ժամանակներից։ Այստեղ հայտնաբերվել են Արամի և Արգիշտի Ա (մ.թ.ա. VIII դ.) սեպագիր արձանագրություն, քաղաքի հարավային մասում կան մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպյան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։ Քաղաքի եզրում են գտնվում «Էլառ-Դարանի» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ-1-ին հզմ.) և Սուրբ Ստեփանոս եկեղեցին (Ուրուբա, Դարանի, Էլար)։

Մինչև 1961 թվականին կոչվել է Էլար. վերանվանվել է ի պատիվ Խաչատուր Աբովյանի։ Քաղաք է 1963 թվականից։ Նախաուրարտական շրջանում կոչվել է Դարանի[1]։

 
Խաչատուր Աբովյանի կիսանդրին

Բնակչություն խմբագրել

Բնակչության մի մասը հայրենադարձվել է Իրանից 1960-70-ական թթ։ 1973 թվականի դրությամբ ուներ 28 500 բնակիչ՝ հայեր, նաև ռուսներ, ուկրաինացիներ։ Բնակչության մոտ մեկ երրորդը հայրենադարձներ են, գլխավորապես՝ Իրանից և Սիրիայից։

Ըստ 2015 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 44.400 մարդ[2]։


Տնտեսություն խմբագրել

Խորհրդային տարիներին Աբովյանն հանրապետության ամենաարագ աճող քաղաքն էր (1963-1973 թթ. բնակչությունն ավելացել է 15 անգամ), արդյունաբերական կարևոր կենտրոն։ Արդյունաբերական արտադրանքի կեսից ավելին տալիս է ոչ մետաղատար ճշգրիտ մեքենաշինությունը, մոտ մեկ քառորդը՝ շինանյութերի, 10% սննդի արդյունաբերությունը։ Զարգանում էր էլեկտրոնային սարքաշինությունը։ Կարևոր ձեռնարկություններ էին նաև երկաթբետոնե կառուցվածքների գործարանը, շինարարական իրերի կոմբինատը, կահույքի ֆաբրիկան։ Գործում էին միութենական նշանակության արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում կենսաքիմիական պատրաստուկների գործարանը։

Աբովյանը սերտորեն կապված է Երևանի հետ, կատարում է քաղաք-արբանյակի դեր, միաժամանակ Երևանի հյուսիսարևելյան մերձքաղաքային գյուղատնտեսական գոտու կենտրոնն է (մսա-կաթնային և բանջարաբուծական խորհրդային տնտեսություն)։ Արագ տեմպերով է զարգանում բնակարանային շինարարությունը։ Բնակելի տարածությունը 1973-ի սկզբին շուրջ 264 հզ. մ2 էր։

Աբովյանը կառուցապատվում է ժամանակակից քաղաքաշինության կանոններով, ունի լայն փողոցներ, ջրմուղ-կոյուղի, գազամուղ, հեռախոսային ցանց։

Աբովյանում հայտնաբերված են մ.թ.ա. III-II հազարամյակների բնակատեղիներ և դամբարաններ։

Աբովյանը Արցախյան պատերազմում խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 8.
  2. Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ։
  3. https://armstat.am/file/article/demos_10_2.pdf

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբովյան (քաղաք)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 34