Ռափայել Պատկանյանի հուշարձան (Վաղարշապատ)
Ռափայել Պատկանյանի հուշարձան, գտնվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի շենքի գլխավոր ճակատի առջև։ Բրոնզե հուշարձանը տեղադրվել է 1902 թվականի դեկտեմբերի 15-ին։ Ընդգրկված է Վաղարշապատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
![]() Ռափայել Պատկանյանի հուշարձանը Վաղարշապատում | |
Գտնվում է | ![]() |
Կառուցվել է | 1902 |
Շինության ձևը | հուշարձան 4.2/28.1 |
Կառուցել է | Քանդակագործ` Անդրեաս Տեր-Մարուքյան |
Ներկա վիճակը | Կանգուն |
ՀեղինակԽմբագրել
ՊատմությունԽմբագրել
Հայ գրող և մտավորական Ռափայել Պատկանյանի բրոնզե կիսանդրին Անդրեաս Տեր-Մարուքյանի՝ 1901 թվականի սեպտեմբերի 23-ին Նոր Նախիջևանում տեղադրված հուշարձանի կրկնությունն էր՝ դրված նոր պատվանդանի վրա։
Հուշարձանի բացումը տեղի է ունեցել մեծ հանդիսավորությամբ։ Հուշարձանը բացվել է Կոմիտասի գլխավորությամբ քառաձայն երգեցիկ խմբի երգից հետո։ Բացումից հետո ճեմարանի դահլիճում տեղի է ունեցել հանդես, որտեղ ճառ է ասել և բանաստեղծություն կարդացել ճեմարանի ուսուցիչ և բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը[1]։ Հուշարձանի պատվիրատուն է եղել նախիջևանցի Ավետիք Պողոսյանը[2]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Մինաս Սարգսյան, «Անդրեաս Տեր-Մարուքյան», Հայպետհրատ, 1960, Երևան
- ↑ ՀՀ հուշարձանների տեղեկատվական շտեմարան