Սուրբ Խաչ եկեղեցի (Դոնի Ռոստով)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Խաչ եկեղեցի (ռուս.՝ Церковь Святого Креста), Հայ առաքելական եկեղեցու տաճար Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, պատմական Դոնի Նախիջևանում։ Եկեղեցին Դոնի Ռոստովի ժամանակակից սահմաններում պահպանված ամենահին կառույցն է։
Սուրբ Խաչ եկեղեցի Церковь Святого Креста в Ростове-на-Дону | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Հիմնական ամսաթվերը | 1786 |
Ներկա վիճակ | վերանորոգված |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ |
Անվանված | Կենարար Խաչ |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1786 |
Կառուցման ավարտ | 1792 |
Հիմնադրված | 1786 |
Saint Cross Church, Rostov-on-Don Վիքիպահեստում |
Սուրբ Խաչ եկեղեցում են գտնվում հայ գրողներ Ռաֆայել Պատկանյանի և Միքայել Նալբանդյանի շիրիմները։
Պատմություն
խմբագրելՍուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1786-1792 թվականներին։ 1972 թվականի նոյեմբերի 14-ին բացվել է Ռոստովի ռուս-հայկական բարեկամության թանգարանը, որը ունի ավելի քան 10 հազար ցուցադրանմուշ։ 2000 թվականից եկեղեցում վերսկսվել են ժամերգությունները։
Շրջակայքը
խմբագրելԱյժմ տաճարը շրջապատված է բնակելի թաղամասերով։ Եկեղեցին և իր պարսպատած այգին գտնվում է երկու Տեմերնիկ ձորակի Հյուսիսային ջրամբարներից մեկի բարձր աջ ափին։ Երեսի կողմով եկեղեցին նայում է հենց այդ ձորակին, այսինքն՝ դեպի հարավ։ Ձորակ է տանում հին քարե աստիճանը, որից կամրջով կարելի է ընկնել ջրամբարի մեջտեղում գտնվող մի փոքր կղզի։ Աստիճանից դեպի արևելք բլրի տակից, որի վրա կանգնած է տաճարը, մի աղբյուր կա։ Աղբյուրի մոտ լողարան և հանգստի գոտի է կազմակերպված։
Եկեղեցու հյուսիսային մասում է գտնվում «Բարեկամության զբոսայգին»։
Պատկերասրահ
խմբագրել-
Վանքի ընդհանուր տեսարան
-
Ներքին տեսք
-
Եկեղեցու գմբեթի ներքին տեսքը
-
Խաչքարը բերվաց Ղրիմի վանքից Սուրբ Խաչ