Գամառ-Քաթիպա գրական ընկերություն
«Գամառ-Քաթիպան» գրական ընկերություն էր, որը հիմնադրել են Ռափայել Պատկանյանը, Մնացական Թիմուրյանը և Գևորգ Քանանյանը Մոսկվայում, 1854 թվականին։ Այդ անունը առաջացել է երեք ընկերների անվան և ազգանվան հապվումից, ավելացրած ա հոդակապը։
Ընկերության նպատակն էր մշակել նոր ձևավորվող գրական լեզուն՝ աշխարհաբարը, ընթերցասիրություն սերմանել հայ հասարակության մեջ, մարդկանց մղել ազգային գիտակցության։ Հրատարակել է «Գամառ–Քաթիպայի արձակ և չափաբերական շարադրությունները» (1855), «Ազգային երգարան հայոց» ժողովածուն (1856), տաղարանը և «Նոր այբբենարան հայկական» (1856) դասագիրքը։ Նյութական միջոցների սղության պատճառով գրքույկների պարբերական տպագրությունը 1857-ին դադարել է, ընկերությունը լուծարքի ենթարկվել։ Հետագայոնմ Ռ․ Պատկանյանը այն դարձրել է իր կեղծանունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 672)։ |