Ռավա (կղզի)
Ռավա (խորվ.՝ Rava), կղզի Ադրիատիկ ծովի խորվաթական մասում։ Կղզու մակերեսը կազմում է 3,63 կմ², ջրափնյա գծի երկարությունը 15,995 կմ[3]։
Ռավա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Խորվաթիա[1] |
Վարչատարածքային միավոր | Զադար[2] |
Մակերես | 3,63 կմ² |
Աշխարհագրական դիրք
խմբագրելԿղզին պատկանում է Զադարսկոմ կղզեխմբին և գտնվում է Իժ և Դուգի Օտոկ կղզիների միջև։ Կղզու ջրերը թափվում են Իժսկովո և Ռասկովո նեղուցները։ Կղզու վրա մեկուսացված 15 շրջանները՝
Կլիմա
խմբագրելԿղզում գերակշռում է միջերկրական կլիման, տաք ամառներով և մեղմ անձրևոտ ձմեռներով։ Միջին տարեկան ջերմաստիճանը 15 °C:
Ամենացուրտ ամիսը հունվարն է (միջին ջերմաստիճանը 7 °C), ամենատաքը՝ հուլիսը (միջին ջերմաստիճանը 23,5 °C): Միջին տարեկան տեղումների քանակը մոտ 900 մմ է։ Տեղումները թափվում են հիմնականում անձրևի տեսքով։ Տեղումների մեծ մասը տեղում է ձմռանը։
Բուսականություն
խմբագրելՄիջերկրական կլիման նպաստում է միջերկրածովյան բույսերի աճին. կան ձիթապտուղի, խաղողի այգիներ։ Գերակշռում են ցածրահասակ ծառերը։ Անտառներում գերակշռում են՝ կաղնի, սղոցի, մոշենի և ծնեբեկ։ Վերջին տարիներին հալեպյան եղևնիի աճը եղել է։ Վերջին տարիներին դիտվել է հալեպյան սոճիի շատացում։ Մշակվող բույսերի մեջ են՝ ձիթապտուղ, խաղող, աճում են՝ թուզ, նուշ, նուռ, նարինջ, կիտրոն, մանդարին և սովորական ընկուզենի։
Ջրամատակարարում
խմբագրելՉնայած համեմատաբար մեծ քանակությամբ տեղումների քանակին, հողի ծակոտկենության պատճառով, Ռավայի վրա չկան ջրամբարներ, ուստի բնակիչները օգտագործում են նախնական կուտակված անձրևաջրերը կամ երաշտի ընթացքում ներմուծվող ջուրը։
Բնակչություն
խմբագրելԿղզում կան երկու բնակավայրեր` Ռավան և Մալա Ռավան։
XX դարի կեսերից կղզու բնակչությունը կայունորեն նվազում էր, և 2001 թվականի մարդահամարի տվյալներով 98 մարդ է։ Բնակչության մեծ մասը խորվաթներն են։ Աղյուսակում ներկայացվում է Ռավա կղզիի բնակչությունը 1857 թվականից մինչև 2001 թվականը[6]։
Ռավա կղզու բնակչությունը տարեթվերով | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1857 | 1869 | 1880 | 1890 | 1900 | 1910 | 1921 | 1931 | 1948 | 1953 | 1961 | 1971 | 1981 | 1991 | 2001 |
173 | 219 | 247 | 335 | 400 | 400 | 491 | 375 | 411 | 371 | 305 | 234 | 147 | 120 | 98 |
Պատկերասրահ
խմբագրել-
Մալա Ռավան
-
Վելա Ռավա լաստանավային նավահանգիստ
-
Լոկվինա ծոց
-
Մալա Ռավա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ OpenStreetMap(բազմ․) — 2004.
- ↑ «Duplančić Leder, T.; Ujević, T.; Čala, M. (2004): Duljine obalne crte i površine otoka na hrvatskom dijelu Jadranskog mora određene s topografskih karata mjerila 1:25 000, Geoadria, Vol. 9, No. 1, 5-32». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Carta di cabottaggio del mare Adriatico, foglio VII, Milano, Istituto geografico militare, 1822-1824. URL consultato il 17 febbraio 2017.
- ↑ Alberi, p. 644.
- ↑ «Naselja i stanovništvo Republike Hrvatske 1857.-2001., www.dzs.hr». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Rava portal Արխիվացված 2008-09-05 Wayback Machine
- Site dedicated to Rava
- A page about Rava Արխիվացված 2006-05-07 Wayback Machine
- About Rava, Vela Rava, Videos/Pictures, Kayaking
- Webseite über die Insel in Deutsch
- Webseite mit Fotos
- Webseite in Englisch, Kroatisch und Deutsch
- Mapa de localización
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռավա (կղզի)» հոդվածին։ |