Հուսեյն Ռաուֆ Օրբայ (թուրքերեն՝ Hüseyin Rauf Orbay, հուլիսի 27, 1881(1881-07-27), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 16, 1964(1964-07-16), Ստամբուլ, Թուրքիա), 20-րդ դարի առաջին կեսի Թուրքիայի ականավոր պետական գործիչ, Թուրքիայի վարչապետը 1922-1923 թվականներին։

Ռաուֆ Օրբայ
 
Կուսակցություն՝ Progressive Republican Party? և Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Turkish Naval Academy?
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանք սուննի իսլամ
Ծննդյան օր հուլիսի 27, 1881(1881-07-27)
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր հուլիսի 16, 1964(1964-07-16) (82 տարեկան)
Վախճանի վայր Ստամբուլ, Թուրքիա
Թաղված Sahrayıcedid Cemetery
Քաղաքացիություն  Թուրքիա
Հայր Mehmet Muzaffer Pasha?[1]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Անկախության մրցանակ

Կենսագրություն

խմբագրել
 
Օրբայ Ռաուֆը ծովային համազգեստով

Հուսեյն Ռաուֆը ծնվել է Կոստանդնուպոլսում՝ աբխազական ընտանիքում[2]։ Լինելով Օսմանյան նավատորմի սպա՝ նա իր գործողություններով աչքի է ընկել Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ որպես Համիդիե հածանավի կապիտան[3]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ռազմածովային շտաբի պետ և մինչև 1918 թվականի հոկտեմբեր եղել է ծովային նախարար և ղեկավարել է մի պատվիրակություն, որը ստորագրել է Մուդրոսի զինադադարը[4]։ Ռաուֆ Օրբայը նաև մեծ դեր է խաղացել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին օգնելու գործում Ջեմալ փաշայի հետ թշնամանքի ժամանակ[5]։ 1918 թվականի հոկտեմբերի 31-ին նա ստորագրեց Մուդրոսի զինադադարը՝ որպես ռազմածովային նավատորմի նախարար, որը վերջ դրեց Օսմանյան կայսրության մասնակցությանը Առաջին աշխարհամարտին։ Երբ սկսվեց թուրքական անկախության պատերազմը, նա հրաժարական տվեց և գնաց Անկարա՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ համագործակցելու համար։ Նա 1919 թվականի հուլիսի 23-ին ընտրվել է Էրզրումի Կոնգրեսի ներկայացուցչական կոմիտեի անդամ։ Սիվասի Կոնգրեսին միացել է որպես Սիվասի պատվիրակ 1919 թվականի սեպտեմբերի 4-ին և ընտրվել է նախագահի տեղակալ։

Ավարտել է ռազմածովային և ինժեներական ուսումնարանը (1889)։ Ծառայել է որպես սպա Օսմանյան նավատորմում։

Զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ՝ աշխատելով ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում։

Մասնակցել է Բալկանյան պատերազմներին և Առաջին համաշխարհային պատերազմին՝ որպես հածանավ Համիդիեի հրամանատար։ Փոխգնդապետի կոչումով նշանակվել է Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար։

Նրա պատվին Նեստոր Լակոբան իր որդուն Ռաուֆ է անվանել[6]։

Թուրքիայի անկախության համար պատերազմի սկսվելուց հետո լքել է կառավարությունը և մեկնել Անկարա՝ աջակցելով Քեմալ Աթաթուրքին։ Սիվասի Կոնգրեսում (1919) եղել է պատվիրակ և փոխնախագահ։

Աթաթուրքի իշխանության գալուց հետո դարձել է նրա մերձավոր զինակիցը։  1922-1923 թվականներին եղել է Թուրքիայի վարչապետի պաշտոնում։ 1924 թվականին հանդես է եկել ընդդիմադիր Առաջադիմական հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկը։ Նրա արգելքից հետո 1925 թվականին արտաքսվել է երկրից և 10 տարի անցկացրել երկրից դուրս։

1933 թվականին համաներվեց և 1935 թվականին հնարավորություն ստացավ վերադառնալ հայրենիք։ 1939 թվականին ընտրվել է Մեծ Ազգային ժողովի պատգամավոր Քասթամոնուի մարզից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 11942-1944 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանը։ Հայտնի է Օրբայի և Չերչիլի բարեկամությունը։

Հիշատակ

խմբագրել

Ամեն տարի ականավոր նավատորմիղի ծննդյան օրը ռազմածովային նավատորմի նախարարությունը Ստամբուլի կենտրոնում գտնվող Օրբայի գերեզմանին պատվո պահակ է դնում, իսկ աբխազական սփյուռքի ներկայացուցիչները ծաղիկներ են բերում նրա հուշարձանին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թուրքերեն Վիքիպեդիա (тур.) — 2002.
  2. Berzeg, S.E. (1990). Türkiye Kurtuluş Savaşı'nda Çerkes göçmenleri. Nart Yayıncılık. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  3. Huseyin Ra'uf Orbey, W.M. Hale,The Encyclopaedia of Islam, Vol. VIII, ed. C.E.Bosworth, E. van Donzel, W.P.Heinrichs and G. Lecomte, (Brill, 1995), 174.
  4. Huseyin Ra'uf Orbey, W.M. Hale,The Encyclopaedia of Islam, Vol. VIII, 174.
  5. Mango, Andrew (1999). Ataturk: The Biography of the Founder of Modern Turkey. Woodstock, NY: The Overlook Press. էջ 171. ISBN 1-58567-011-1.
  6. «Аиааира — В российском Госархиве социально-политической истории найдены отчеты Нестора Лакоба и Ефрема Эшба». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.

Գրականություն

խմբագրել
  • J. Kutay. Osmanlidan Cumhuriyete. Yuzyilimizda bir In-sanimiz. Huseyin Rauf Orbay (1881—1964). Istanbul, 1992—1995.
Նախորդող՝
Մուստաֆա Ֆևզի Չաքմաք
 
Թուրքիայի վարչապետ

1922–1923
Հաջորդող՝
Ալի Ֆեթհի Օքյար