Ֆեթհի Օքյար

թուրք քաղաքական գործիչ

Ալի Ֆեթհի Օքյար (թուրքերեն՝ Ali Fethi Okyar, ապրիլի 29, 1880(1880-04-29), Պրիլեպ, Օսմանյան կայսրություն - մայիսի 7, 1943(1943-05-07)[1], Անկարա, Թուրքիա և Ստամբուլ, Թուրքիա Ալի Ֆեթհի բեյ), թուրք պետական գործիչ և դիվանագետ, որը նույնպես ծառայել է որպես զինվորական սպա և դիվանագետ Օսմանյան կայսրության գոյության վերջին տասնամյակում։ Նա նաև Թուրքիայի երկրորդ վարչապետն էր (1924-1925) և Թուրքիայի խորհրդարանի երկրորդ նախագահը Մուսթաֆա Քեմալից հետո։

Ֆեթհի Օքյար
 
Կուսակցություն՝ Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն և Լիբերալ հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Մանաստիրի ռազմական բարձրագույն դպրոց և Օսմանյան ռազմական քոլեջ
Մասնագիտություն՝ դիվանագետ և քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր ապրիլի 29, 1880(1880-04-29)
Ծննդավայր Պրիլեպ, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր մայիսի 7, 1943(1943-05-07)[1] (63 տարեկան)
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա կամ Ստամբուլ, Թուրքիա
Թաղված Զինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն  Թուրքիա

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է չերքեզական[2] կամ ալբանական ընտանիքում։

1913 թվականին նա միացել է միության և առաջադիմության կոմիտեին (վե թերաքքի ջեմիյեթի) և ընտրվել է կոմիտեի գլխավոր քարտուղար[3]։ Նույն թվականին նշանակվել է դեսպան Բուլղարիայում, իսկ դիվանագիտական առաքելության ռազմական կցորդը Մուստաֆա Քեմալն էր։

1922 թվականի հոկտեմբերին նշանակվել է Թուրքիայի ներքին գործերի նախարար։

1924-1923 թվականներին և 1924-1925 թվականներին՝ Թուրքիայի վարչապետ[4]։ Միաժամանակ այդ պաշտոնը համատեղել է երկրի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնի հետ (1924-1925)։

Այդ նշանակումների միջև ընկած ժամանակահատվածում եղել է Ազգային մեծ ժողովի նախագահ։

1925-1930 թվականներին եղել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը։ Նա Աթաթուրքին խնդրել է Յալովայում կայացած հանդիպման ժամանակ թույլ տալ ընդդիմադիր Լիբերալ Հանրապետական կուսակցություն հիմնել՝ Թուրքիայում Բազմակուսակցական ժողովրդավարության ավանդույթ ստեղծելու համար։ Սակայն երբ կառավարությունը նկատել է իսլամիստների և Աթաթուրքի բարեփոխումների հակառակորդների շրջանում այդ ընդդիմադիր կուսակցության աջակցությունը[5], այն հայտարարվել է անօրինական և փակվել էր, իրավիճակը նման է Առաջադիմական հանրապետական կուսակցությանը, որը  1924 թվականին գոյատևել է մի քանի ամիս։

1939-1941 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Türkiye Kurtuluş Savaşı'nda Çerkes göçmenleri at Google Books
  3. «Members of the Meclis-i Mebusan, 1912». Msu.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 11 январь 2013 г-ին.
  4. «Кратка биография на Али Фетхи Окяр». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
  5. Domestic and Foreign Policy During the Atatürk Period Արխիվացված 2014-03-28 Wayback Machine. Turkish Teachers Association of Victoria. Läst 27 mars 2014.

Գրականություն խմբագրել

W. F. Weiker, Political tutelage and decocracy in Turkey: the Free Party and its afternath, Leyde 1973.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեթհի Օքյար» հոդվածին։