Ռայմոնդ Դեյվիս
Ռայմոնդ Դեյվիս (անգլ.՝ Raymond Davis Jr., հոկտեմբերի 14, 1914[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - մայիսի 31, 2006[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քիմիկոս, 2002 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկայի բնագավառում «Աստղաֆիզիկայում աննախադեպ ներդրումների համար, մասնավորապես տիեզերական նեյտրինոների հայտնաբերման համար»
Ռայմոնդ Դեյվիս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1914[1][2][3][…] |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 31, 2006[1][2][3] (91 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Եյլի համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիկոս, քիմիկոս և համալսարանի պրոֆեսոր |
Աշխատավայր | Փենսիլվանիայի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[4][5] Բենջամին Ֆրանկլինի մեդալ Ազգային գիտական մեդալ Ֆիզիկայի Վոլֆի մրցանակ Tom W. Bonner Prize in Nuclear Physics? Beatrice M. Tinsley Prize? Պանոֆսկի մրցանակ[6] Կոմստոկի պարգև[7] և Էնրիկո Ֆերմի պարգև |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Երեխաներ | Andrew M. Davis? |
Raymond Davis, Jr. Վիքիպահեստում |
for pioneering contributions to astrophysics, in particular for the detection of cosmic neutrinos
: Մրցանակը կիսել է Մասատոշի Կոշիբայի հետ, մրցանակի երկրորդ մասը ստացել է Ռիկարդո Ջակոնին Աստղաֆիզիկայում աննախադեպ ներդրումների համար, որոնք հանգեցրեցին տիեզերական ռենտգենյան ճառագայթների աղբյուրների հայտնաբերման համար:
Մրցանակը ստանալու պահին նա եղել է 88 տարեկան և այդ ժամանակ նա ամենատարեց Նոբելյան մրցանակակիրն էր: ԱՄՆ-ի մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է:
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է (1982)[8]:
ԿենսագրությունԽմբագրել
Ռայմոնդ Դեյվիսը ծնվել է Ռայմոնդ Դեյվիս ավագաի և Իդա Ռոջերս Յանգի ընտանիքում: Հայրը լուսանկարիչ էր մասնագիտությամբ և աշխատում էր Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտում որպես ֆոտոտեխնիկայի բաժնի ղեկավար: Դեյվիսը դեռ պատանի ժամանակից հետաքրքրվում էր գիտական փորձերով և սարքավորումների նախագծումով:
1938 թվականին ստացել է քիմիկոսի դիպլոմ Մերիլենդի համալսարանում: Մեկ տարի աշխատելով Dow Chemical ընկերությունում վերադարձել է Մերիլնեդի համալսարան: 1942 թվականին Եյլի համալսարանում պաշտպանել է ատենախոսություն ֆիզիկական քիմիայի գծով, այնուհետև ներգրավվել զինվորական ծառայության որպես պահեստային ծառայող: Հետագա տարիներին աշխատել է որպես քիմիական զենքի փորձարկումների դիտորդ Յուտա նահանգում: 1945 թվականին զորացրվելուց հետո աշխատել է Օհայո նահագում Մոնսանտո Քեմիկլս ընկերությունում որպես ռադիոքիմիական մեթոդների զարգացման մասնագետ:
1948 թվականին անցել է աշխատանքի Բրուքհեյվենյան ազգային լաբորատորիայում: Այնտեղ ծանոթացել իր ապագա կնոջ Աննա Տորրի հետ: Ամուսնացել են 1948 թվականին, ունեցել են հինգ երեխա՝ Էնդրյու, Մարթա Կումլեր, Նենսի Կլեմ, Ռորեջ և Ալեն: 1984 թվականին դուրս է եկել աշխատանքից և դարձել է Մերիլենդի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության ֆակուլտետրի պրոֆեսոր:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2002/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ W.K.H. Panofsky Prize in Experimental Particle Physics — American Physical Society.
- ↑ About the Comstock Prize in Physics — National Academy of Sciences.
- ↑ Raymond Davis, Jr. (անգլ.)