Ռայմոնդաս Տումենաս
Ռայմոնդաս Տումենաս (լիտ.՝ Raimondas Tumėnas, հունվարի 9, 1963), լիտվացի ձեռնարկատեր և ներդրող[1]։ Հանդիսանում է «BT Invest» ներդրումային ընկերության համաֆինանսավորող և վերջնական շահառուներից մեկը[2]։ Ընկերությունը և ընկերության հետ համագործակցող այլ կազմակերպություններ մասնավորապես Ուկրաինայում և մասամբ Լիտվայում ներդրումներ են կատարում և գործունեություն ծավալում մանրածախ առևտրի (Novus), անշարժ գույքի զարգացման (Stolitsa Group)[3], առևտրի կենտրոնների վարձակալության (Retroville) և նավահանգստային օպերատորների ընկերություններում (EVT)։ Այս ընկերություններում ընդհանուր առմամբ աշխատում է ավելի քան 6000 մարդ։ Ռայմոնդաս Տումենասը ապրում է Լիտվայում։
Ռայմոնդաս Տումենաս լիտ.՝ Raimondas Tumėnas | |
---|---|
Ծնվել է | հունվարի 9, 1963 (61 տարեկան) |
Մասնագիտություն | գործարար և ձեռնարկատեր |
Կենսագրություն
խմբագրելՌայմոնդաս Տումենասը ծնվել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսու։ Նա երեք երեխաներից ամեափոքրն էր։ Ավարտել է Վիլնյուսի գիմնազիան։ Ավելի ուշ նա ավարտել է Վիլնյուսի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը և ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ստացած գիտելիքներն օգտագործել բիզնեսում։
Սանդորա - հյութերի արտադրություն
խմբագրել1995 թվականին Ուկրաինայում լիտվացի գործարարներ Իգոր Բեզուբը և Ռայմոնդաս Տումենասը հիմնել են հյութերի արտադրության «Սանդորա» ընկերությունը[4]։ 2006 թվականի արդյունքներով ընկերությունը զբաղեցրել է Ուկրաինայի հյութերի շուկայի 45,6%-ը[5]։ 1998 թվականին ընկերությունը դարձել է հյութերի շուկայի անվիճելի առաջատարը՝ ընդգրկելով Ուկրաինայի բոլոր վաճառակետերի 75 %-ը և զբաղեցնելով Ուկրաինայի շուկայի մոտ 50 %-ը[6]։ 2007 թվականին PepsiAmericas և PepsiCo ընկերությունները պայմանագիր են կնքել «Սանդորա» ՍՊԸ-ի՝ 100 % բաժնետոմսերի համատեղ գնման մասին՝ 678,7 միլիոն դոլարով[7][8]։
Novus - առևտրային ցանց
խմբագրել«Սանդորա»-ի հաջող վաճառքից հետո Ռայմոնդաս Տումենասը գործընկեր Իգոր Բեզուբի հետ (նա մահացել է մի քանի տարի անց[9]) որոշել են մնալ Ուկրաինայում։ 2008 թվականին նրանք ստեղծել են «BT Invest» ներդրումային ընկերությունը, որը 2009 թվականին ստեղծել է «Novus» առևտրային ընկերությունը։ Ընկերությունը հիմնականում զարգացել է Կիևում[10]։
2017 թվականին սննդի մանրածախ առևտրի «Novus» ցանցը ունեցել է 44 խանութ, որոնք տեղակայված են եղել Ուկրաինայի 6 մարզերում։ 2019 թվականին «Novus» ցանցի հասույթը կազմել է մոտ 11,5 միլիարդ գրիվնա[11]։
«Ազատություն» ռադիոկայանի 2019 թվականի հետաքննության մեջ նշված է[12], որ «Novus» ընկերությունը գործում է Ղրիմում՝ չնայած ԵՄ պատժամիջոցներին, սակայն Լիտվայի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ լիտվական ընկերությունը չի խախտել Եվրամիության հակառուսական պատժամիջոցները[13]։
2020 թվականին «Novus»-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից վերցրել է 100 միլիոն դոլարի վարկ[14][15][16][17]։
Stolitsa Group և EVT
խմբագրել2009 թվականին լիտվացի գործարարները դարձել են Կիևի զարգացման խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Stolitsa Group»-ի ներդրողներից[18]։ Արդյունքում, այսօր «Stolitsa Group» ընկերությունների խումբը Ուկրաինայի մայրաքաղաքի լավագույն 3 ամենահաջողակ կառուցապատողների թվում է[19]։
«Stolitsa Group»-ի նախագծերի թվում է «Retroville»-ը՝ նոր առևտրի և զվարճանքի կենտրոնը, որը բացվել է 2020 թվականի կեսերին և գտնվում է Կիև քաղաքի Վինոգրադար տեղանքում[20][21]։
«BT Invest»-ը զարգացնում է EVT-ը, որը ծովային նավահանգիստը է Նիկոլաև քաղաքում։ 2020 թվականի մարտին տեղի է ունեցել 2 միլիոն տոննայի փոխադրում EVT հացահատիկային տերմինալում[22]։
Լիտվայի իշխանություններն աջակցել են լիտվացի գործարարի ներդրումներն Ուկրաինայում։ 2009-2019 թվականներին Լիտվայի Հանրապետության նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն 2011 թվականին Նովուսում տոնավաճառ է բացել[23], իսկ Լիտվայի գործող նախագահ Գիտանաս Նաուսեդան Ռայմոնդաս Տումենասին հրավիրել է պաշտոնական ճաշի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ 2019 թվականին Լիտվա կատարած այցի ժամանակ։
2018 թվականին Ուկրաինայի Գերագույն խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն մեղադրել է «Stolitsa Group»-ին Կիևում «Վարշավայի միկրոշրջան» բնակելի համալիրի ապօրինի շինարարության մեջ[24]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Мы верим в Украину и не собираемся уходить – литовский инвестор Раймондас Туменас». Апостроф (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «BT invest – Главная страница». www.btinvest.lt. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «BT invest – Projects». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «PepsiCo купила украинскую «Сандору» за беспрецедентную для рынков СНГ сумму». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Зачем Novus купил сеть Billa, или Печальные приключения австрийцев в Украине. FMCG, Идеи и Кейсы - новости бизнеса Украины». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
- ↑ "Сандора" задает тон // Коммерсантъ.
- ↑ «PepsiAmericas and PepsiCo Jointly Acquire Remaining Interest of Leading Juice Company in Ukraine». www.businesswire.com (անգլերեն). 2007 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Pepsi купила Сандору». www.unian.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Заем идет в магазин // Коммерсантъ. Архивировано из первоисточника 14 Ապրիլի 2021.
- ↑ «Зачем Novus купил сеть Billa, или Печальные приключения австрийцев в Украине». LIGA (ռուսերեն). 2020 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Товарооборот сети Novus в 2019 году составил 11,5 млрд грн». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Из одного кармана в другой: как Novus работает в Крыму». Крым.Реалии (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Lithuanian companies have not breached EU's Russia sanctions – prosecutors». www.baltictimes.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «EBRD supports expansion of Ukrainian retailer Novus». www.ebrd.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «ЕБРР обеспечит "Новус Украина" $100 млн кредит для строительства логистического центра в Киеве и расширения сети». Интерфакс-Украина (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Украинским ритейлерам кризис не стал помехой — рынок растет». delo.ua (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Novus получил 100 миллионов долларов кредита от ЕБРР». Экономическая правда (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Stolitsa Group намерена достроить жилые комплексы банка "Аркада"». Интерфакс-Украина (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Рейтинг забудовників від ЛУН. Хто в лідерах за кількістю зданих квартир». 3m2 - Онлайн-журнал про новобудови Києва та області (ուկրաիներեն). 2020 թ․ հուլիսի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Ко Дню Киева открылся крупнейший торгово-развлекательный центр столицы Retroville - Киев». 24 Канал (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «ТРЦ Retroville в Киеве открылся в полном формате: самые известные бренды, огромный фуд-корт, скидки и развлечения | UA-Retail.com». Рітейл в Україні (ռուսերեն). 2020 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Зерновой терминал EVT отгрузил более 2 млн т зерновых» (ռուսերեն). Latifundist. 17-03-2020. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Президент Литвы порадовалась успехам своих земляков в Украине». www.unian.net (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Соратницу Юлии Тимошенко обвиняют в незаконном строительстве многоэтажки на Виноградаре». kievvlast.com.ua (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.