Ռամեշբաբու Վայշալի (թամիլերեն՝ வைசாலி இரமேசுபாபு, հունիսի 21, 2001(2001-06-21)[1], Չեննայ, Թամիլ Նադու, Հնդկաստան), հնդիկ շախմատիստ, կանանց գրոսմայստեր (2018), միջազգային վարպետ (2021

Ռամեշբաբու Վայշալի
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 2001(2001-06-21)[1] (22 տարեկան)
ԾննդավայրՉեննայ, Թամիլ Նադու, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունշախմատիստ
Պարգևներ և
մրցանակներ
 R Vaishali Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Շախմատի աշխարհի աղջիկների առաջնությունների հաղթող, տարբեր տարիքային խմբերում՝ մինչև 12 տարեկան (2012), մինչև 14 տարեկան (2015)[3]։ 2018 թվականին Ռիգայում ՌՏՀ Օպեն շախմատային փառատոնի «A» մրցաշարում նա լրացրեց գրոսմայստերի ստանդարտը[4]։

2021 թվականի հուլիսին Վայշալին Սոչիում մասնակցել է շախմատի կանանց աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ 1-ին տուրում 2։ 0 հաշվով հաղթել է կանադացի շախմատիստուհի Կիյու Չժոուին, իսկ 2-րդ տուրում պարտվել է վրացի շախմատիստ Բելա Խոտենաշվիլիին 0:2 հաշվով[5]։

2021 թվականի նոյեմբերին Ռիգայում Վայշալին գրավեց 29-րդ տեղը «ՇՄՖ-ի կանանց մեծ շվեյցարական մրցաշարում»[6]։

Վայշալին հաղթել է 2023 թվականի Կանանց մեծ շվեյցարական մրցաշարում (Դուգլաս, Մեն կղզի)[7], և այդպիսով ընդգրկվել է 2024 թվականի հավակնորդների մրցաշարում։

Մրցաշարերում ունեցած հաջողությունների համար ՇՄՖ-ն 2016 թվականին Վայշալիին շնորհել է կանանց միջազգային վարպետի (WIM) կոչում, իսկ 2018 թվականին՝ կանանց միջազգային գրոսմայստերի (WGM): 2021 թվականին նա նաև ստացել է տղամարդկանց միջազգային վարպետի կոչում (IM):

Նրա կրտսեր եղբայրը շախմատի գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհան է (ծնվել է 2005 թվականին)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 chessgames.com — 2001.
  2. https://pib.gov.in/PressReleaseIframePage.aspx?PRID=1988607
  3. «Rameshbabu Praggnanandhaaa celebrity xyz page». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  4. «R. Vaishali becomes Grand Master». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  5. «Tournament tree — FIDE World Cup 2021». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 16 (օգնություն)
  6. «2021 FIDE Chess.com Women's Grand Swiss». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  7. GM Alex Colovic (2023 թ․ նոյեմբերի 6). «Indian Triumph - Vidit and Vaishali win FIDE Grand Swiss» (անգլերեն). ФИДЕ. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 8-ին.

Արտաքին աղբյուրներ խմբագրել