Շախմատիստներ (նկար)
Շախմատիստներ (իտալ.՝ Giocatori di scacchi), իտալացի նկարիչ Պարիս Բորդոնեի (իտալ.՝ Paris Paschalinus Bordone; 1500—1571) նկարներից։
Շախմատիստներ | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Paris Bordone? |
տարի | 1540[1] |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Բեռլինի պատկերասրահ[2] |
հավաքածու | Բեռլինի պատկերասրահ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Նկարի պատմություն
խմբագրելՆկարը ստեղծվել է 1540-1545 թվականների ընթացքում[3]։ Նկարված է յուղաներկով։ Նկարի չափը 112-181սմ է[4]։ (մեկ այլ տվյալով՝116-184,7սմ[5]): Հայտնի է, որ նկարի առաջին սեփականատերերից էր Թոմաս Հովարդը (1585—1646)[6][7]: Ներկայումս այն գտնվում է Բեռլինի պատկերասրահում (գերմ.՝ Berlin: Staatliche Museen Gemaldegalerie, inv.169[8]):
Նկարի կոմպոզիցիա և քննարկում
խմբագրելՊարիս Բորդոնեն առաջին հերթին հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացնում նկարի կենտրոնում դրված շախմատի խաղատախտակը։ Շախմատիստներն իրենց սոցիալական կարգավիճակով հավասար են. նրանց հագուստները նույն կտրվածքի են և տարբերվում են միայն գունավոր երանգներով։ Նկարի հետևի պլանում գեղեցիկ բնանկար է։ Նկարի վերին ձախ հատվածում մի արտասովոր շինություն է։ Պատրիցիա Բրաուն «Art and Life in Renaissance Venice» գրքում վստահեցնում է[9], որ այն արվեստագետի վառ երևակայության արդյունքն է և նման չէ իրական շինություններին։ Պատկերված են այլ կերպարներ ևս. նկարի ձախ մասում երկու հոգի զրուցում են, նրանցից քիչ հեռու մի կին հենված է սյանը, մտածմունքների մեջ է։ Նկարի աջ կողմում պատկերված է երկու խումբ. մեկը սնվում է ու հանգստանում, հնարավոր է` զրուցում է կողքի նստած մարդկանց հետ։ Երկրորդը պարզապես հանգստանում է, հիանում բնությամբ։ Նկարի երկրորդ պլանի ձախ մասում Բորդոնեն ինտելեկտուալ զրույց է ներկայացնում` մտավոր հանգստի տարբերակ։ Նկարը խորհրդանշական նշանակության տարբեր մեկնաբանություններ ունի։ Պատրիսիա Բրաուն ենթադրում է, որ պատկերը եղել է[10]։
Իդեալական պետության նախատիպ, որտեղ յուրաքանչյուրը պատշաճ կերպով ունի իր տեղը ու սոցիալական դերը հասարակության մեջ։ - Պատրիսիա Ֆորտինի Բրաուն, Կյանքը և արվեստը Վենետիկում Վերածննդի դարաշրջանում
|
Ենթադրություն կար, որ նկարում շախմատ խաղացողները հայր և որդի են, քանի որ շատ նման են իրար։
Շախմատային դիրք
խմբագրելԽաղում որոշակի առավելություն ունեն սպիտակները (սպիտակերն ունեն երկու նավակ, մեկ փիղ և մեկ զինվոր` սևերի թագուհու և երկու զինվորի դեմ)։ Սևերը վերահսկում են կենտրոնը, սպիտակ նավակը փակված է անկյունում։ Ներկայացված է սևերի վերջին կոմբինացիան։ Հաջոդ քայլին նրանք սպիտակ արքային մատ են անելու … Թb7-b1#: Այսպիսի սխալ կոմբինացիան հավանաբար սպիտակների սխալ քայլից էր։ Խաղի սկզբում, հավանաբար, թագուհին կանգնած է եղել b7-ում (պաշտպանելով երկու սև զիվորներին), իսկ սպիտակ նավակը պետք է լիներ a6-ում, սև թագուհին տեղափոխվում է b7, գրոհելով նավակին, իսկ սպիտակ նավակը նահանջում է a2:
Պատկերասրահ
խմբագրել-
Պարիս Բորդոնե «Շախմատիստներ» հատված
-
Պարիս Բորդոնե «Շախմատիստներ» հատված
-
Պարիս Բորդոնե«Շախմատիստներ» խաղատախտակ, կոմբինացիա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Atlas (ֆր.)
- ↑ http://www.smb-digital.de/eMuseumPlus?service=ExternalInterface&objectId=862356
- ↑ BORDONE, PARIS; Chess Players. UM, History of Art, VRC. University of Michigan.
- ↑ Michael Fried. The Moment of Caravaggio. Princeton University Press. 2010. ISBN 0691147019, ISBN 978-0691147017. С. 119.
- ↑ Bordone Paris , Ritratto di due giocatori di scacchi. Fondazione Federico Zeri.
- ↑ Walsh, John. Introduction: The Collections and the Year’s Activities. The J. Paul Getty Museum. Journal. Volume 24/1996.
- ↑ Thomas Howard, 2Earl of Arunde. Tudor Place.
- ↑ «Bordone, Paris — The Chess Players. Penn Library. University of Pennsylvania». Արխիվացված է օրիգինալից 2019-06-24-ին. Վերցված է 2019-06-24-ին.
- ↑ «Jen Smith. The Chess Players — Paris Bordone. Mediterranean Meanderings». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Brown, Patricia Fortini. Art and Life in Renaissance Venice. Pearson; Reprint edition. 2005. ISBN 0131344021 ISBN 978-0131344020
Գրականություն
խմբագրել- Fried, Michael. The Moment of Caravaggio. Princeton University Press. 2010. ISBN 0691147019, ISBN 978-0691147017. С. 117—119.