Ռալֆ Հենրի Բաեր
Ռալֆ Հենրի Բաեր (անգլ.՝ Ralph Henry Baer, մարտի 8, 1922[1][2], Pirmasens, Ռայնլանդ Պֆալց[3] - դեկտեմբերի 6, 2014[4][5][6][…], Manchester, Վերմոնտ, ԱՄՆ[4]), հրեա-գերմանական ծագմամբ ամերիկացի գյուտարար, տեսախաղերի նախագծող, ինժեներ, գործարար, որն ստացել է «Տեսախաղերի հայր»[11] մականունը՝ այդ ինդուստրիայի զարգացման գործում (հատկապես համակարգչային խաղերի ստեղծման առաջին տարիներին) իր ունեցած հսկայական ավանդի համար։
Ռալֆ Հենրի Բաեր անգլ.՝ Ralph H. Baer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 8, 1922[1][2] Pirmasens, Ռայնլանդ Պֆալց[3] |
Մահացել է | դեկտեմբերի 6, 2014[4][5][6][…] (92 տարեկան) Manchester, Վերմոնտ, ԱՄՆ[4] բնական մահով |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | գյուտարար, ձեռնարկատեր, ճարտարագետ, գյուտարար, video game developer և դիզայներ |
Հաստատություն(ներ) | Loral Corporation? և Sanders Associates? |
Գործունեության ոլորտ | Տեխնոլոգիա |
Անդամակցություն | Էլեկտրական և Էլեկտրոնիկական ճարտարագետների ինստիտուտ |
Գիտական աստիճան | գիտության բակալավր (1949) |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Պարգևներ | |
Կայք | ralphbaer.com |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ռուդոլֆ Հենրիխ Բաերը (գյուտարարի իսկական անունը) ծնվել է 1922 թվականի մարտի 8-ին Ռոդալբեն քաղաքում։ Նրա հայրը՝ Լեո Բաուերը, աշխատել է որպես կաշվեկար մոտակա Պիրմազենս քաղաքի կոշկեղենի արտադրամասում[12]։ Մայրը եղել է Լոտտե Բաուերը (մինչև ամուսնությունը՝ Կիրշբաում, անգլ.՝ Charlotte Lauren Kirschbaum, 1899—1999):
1933 թվականին՝ 11 տարեկան հասակում, երբ իշխանության գլուխ են անցնում նացիստները, Բաերը հեռացվում է դպրոցից՝ իր հրեական ծագման պատճառով[13]։ Նրա ընտանիքը զգում է, որ երկրում հրեաների հետապնդումներն ավելի են սաստկանում, ուստի 1938 թվականի օգոստոսին, երբ Ռուդոլֆը 16 տարեկան էր, նրանք արտագաղթում են ԱՄՆ և ժամանում Նյու Յորք։ Դա տեղի է ունենում տխրահռչակ «Բյուրեղապակյա գիշերվանից»[11] երեք ամիս առաջ։ Շուտով ապագա գյուտարարը փոքր-ինչ փոխում է իր անունը և հպատակագրվում՝ դառնալով ԱՄՆ քաղաքացի[14][15][16][17][18][19][20][21]։
ԱՄՆ ժամանելուց ընդամենը մեկ շաբաթ անց Բաերն արդեն աշխատում էր մանիկյուրային հավաքածուների տուփեր արտադրող գործարանում՝ շաբաթական վաստակելով 12 դոլար (2014 թվականի գներով՝ ավելի քան 200 դոլար[22]). հենց այդտեղ 16-ամյա պատանին արել է իր առաջին գյուտը՝ փայտե սեղմակ, որը պահում էր 5-6 տուփ միաժամանակ[23], ինչն զգալիորեն բարձրացրել է աշխատանքի արտադրողականությունը[24]։ Վեց ամիս անց նա մետրոյում տեսել է ամսագրի շապիկ, որի վրա գրված էր այն մասին, որ ռադիոյի և հեռուստատեսության սպասարկման ոլորտում կարելի է մեծ գումարներ աշխատել։ Ոգեշնչված այդ գաղափարից՝ Բաերը սկսել է թեմատիկ գրականություն գնել, 1940 թվականին ավարտել է Ռադիոյի Ազգային ինստիտուտը՝ «ռադիոտեխնիկ» մասնագիտությամբ։ Ծախսելով այդ ամենի համար շուրջ մեկուկես տարի՝ Բաերը թողել է աշխատանքը գործարանում և սկսել է զբաղվել ռադիոընդունիչների, հեռուստացույցների, ալեհավաքների սպասարկմամբ։ 1943 թվականին նա զորակոչվել է բանակ, մեկ տարի ծառայել ԱՄՆ-ում, այնուհետև ևս երկու տարի Անգլիայի և Ֆրանսիայի ռազմական հետախուզությունում[11]՝ շարքայինի կոչումով (անձնական համար՝ 32887607)[13]:
Պատերազմից վերադառնալով՝ Բաերն ընդունվել է Ամերիկյան հեռուստատեսային տեխնոլոգիաների ինստիտուտը Չիկագոյում և 1949 թվականին ավարտել այն՝ «հեռուստատեսային ինժեներ» մասնագիտությամբ (այն ժամանակ ծայրահեղ հազվադեպություն) և «գիտությունների բակալավրի» աստիճանով[25][26][27]։ Նույն թվականին Բաերը գլխավոր ինժեների պաշտոն է ստացել Wappler, Inc. փոքրիկ ֆիրմայում, որը կենտրոնացած էր բժշկական էլեկտրական սարքավորումների ստեղծման վրա։ Այստեղ ևս նա կարողացել է իրեն դրսևորել որպես գյուտարար. նա կատարելագործել է և ստեղծել էլեկտրական հերձադանակներ, էպիլյատորներ և այլ սարքեր։
1951 թվականին Բաերը տեղափոխվել է Loral Corporation ընկերություն, որտեղ ևս աշխատել է որպես ավագ ինժեներ՝ զբաղվելով IBM-ի համար անհրաժեշտ սարքավորումների բարելավմամբ։
1952 թվականից մինչև 1956 թվականը աշխատել է Transitron, Inc. ընկերությունում որպես ավագ ինժեներ, իսկ ավելի ուշ՝ որպես փոխնախագահ[28]։
1955 թվականին տեղափոխվել է Մանչեսթեր, որտեղ էլ ապրել է իր կյանքի մնացած մասը[29]։
1956 թվականին Բաերը հիմնադրել է իր սեփական ընկերությունը։ Այնտեղ աշխատել են մինչև 500 ինժեներներ, որոնք զբաղվել են հիմնականում ռազմական պատվերներով[30]։ Հենց այդ աշխատանքն էր, որ Բաերին այնպիսի գաղափար ներշնչեց, որն արդյունքում հանգեցրել է աշխարհում առաջին խաղային վահանակի ստեղծմանը։
1972 թվականին Բաերն սկսել է համագործակցել նոր ձևավորված Atari ընկերության հետ, որն այդ նույն տարում ստեղծել է կոմերցիոն տեսանկյունից ամենահաջողված արկադային ավտոմատներից մեկը՝ Pong, որի խաղի էությունը հիմնված էր Բաերի նախագծած «Սեղանի թենիսի»[31] վրա։ Ավելի ուշ Բաերի և Նոլան Բուշնելի (Atari նախագահի) միջև այդ խաղի արտոնագրման հետ կապված երկարատև վեճ սկսվեց։
1975 թվականին նա սկսել է ինքնուրույն խորհրդատվական բիզնես և համագործակցել Marvin Glass & Associates-ի հետ (Չիկագո)[32]։
1987 թվականին Բաերն անցել է թոշակի, սակայն մինչև իր կյանքի վերջը շարունակել է առաջարկել և ստեղծել նոր տեսախաղեր և էլեկտրոնային խաղալիքներ[33]։ Բաերն ունի 50 արտոնագիր ԱՄՆ-ում և ևս 100-ը՝ ողջ աշխարհում[24], որոնք կապված են ոչ միայն տեսախաղերի և էլեկտրոնային խաղալիքների հետ, այլև, օրինակ, բացիկների, դռան խոսող գորգերի և սուզանավերին հետևող համակարգերի հետ[23]։
2005 թվականին լույս է տեսել Բաերի «Տեսախաղեր։ Սկզբում»[34] գիրքը։ 2006 թվականին Ռալֆ Բաերն իր բոլոր սարքավորումներն ու փաստաթղթերը, որ կապված են իր գյուտերի հետ, նվիրել է Սմիթսոնյան ինստիտուտին[35]։
Անձնական կյանք և մահԽմբագրել
1952 թվականին Ռալֆ Բաերն ամուսնացել է Դենա Ուինսթոնի հետ։ Զույգը միասին ապրել է ավելի քան կես դար՝ մինչև Դենայի մահը 2006 թվականին։ Այդ ամուսնությունից ծնվել են երեք երեխաներ՝ Ջեյմսը, Մարկը և Նենսին։ Ինքը՝ Ռալֆ Բաերը, մահացել է 2014 թվականի դեկտեմբերի 6-ին։ Մահվան պահին նա ուներ երեք երեխա և չորս թոռ[36]։ Նա թաղվել է իր մահից երեք օր անց՝ Adath Yeshurun տաճարի մոտ[37]։
ԳյուտերԽմբագրել
- Ռալֆ Բաերին անվանում են տեսախաղերի գյուտարար։ Հեռուստատեսային էկրանը խաղերի համար օգտագործելու նրա առաջին փորձերը սկսվել են 1966 թվականից[24]։ Իր համար կանխապես ապահովելով երկու ինժեներների պաշտպանությունը և փորձի համար ստանալով 2500 դոլար (մոտ 17000 դոլար՝ 2014 թվականի գներով)[23]՝ Բաերը երկու տարում ստեղծել է «Շագանակագույն տուփը»՝ աշխարհում առաջին բարձակավոր համակարգը տեսախաղերի համար։ Այն ստացել է նման անվանում, քանի որ նրա արտաքին շերտը պատրաստված էր նրբատախտակից։ Չորս տարի շարունակ Բաերը չէր կարողանում գտնել այնպիսի ֆիրմա, որը կստանձներ այդ անսովոր ապրանքը շուկայում առաջ մղելու գործը։ Դա տեղի է ունեցել միայն 1972 թվականին, երբ Բաերը վերափոխել է իր «Շագանակագույն տուփը». այդ բարձակն ստացել է Magnavox Odyssey անվանումը[23]։ Ամբողջ աշխարհում այդ կցուրդներից վաճառվել է մոտ 330 հազար հատ։ Ներկայումս առաջին «Շագանակագույն տուփերից» մեկը պահվում է Սմիթսոնյան ինստիտուտում։
- 1971 թվականի մարտին Բաերն ստացել է աշխարհում առաջին արտոնագիրը «հեռուստատեսային խաղային և ուսուցանող սարքերի» համար[38]։
- 1972 թվականին Բաերն ստեղծել է աշխարհում առաջին լուսային ատրճանակը՝ մեկը նրանցից, որ կարողացել են մուտք գործել մասսայական շուկա՝ Shooting Gallery:
- 1975-1978 թվականներին Բաերը նշանակալի ներդրում է ունեցել Magnavox Odyssey սերիայի կցուրդների մոդելների զարգացման գործում։
- 1978 թվականին[32] հանրությանն է ներկայացվել Հովարդ Մորիսոնի հետ համատեղ մշակված «Սայմոն» խաղը[39], իսկ 1979 թվականին՝ նրա «Սուպեր Սայմոն» շարունակությունը։
- 1979 թվականին թողարկվել է անգլ.՝ Ideal Maniac խաղը, որն ավելի քիչ հանրաճանաչություն է ունեցել, քան «Սայմոնը»։
Մրցանակներ և ճանաչումԽմբագրել
- 2004 — ԱՄՆ Ազգային մեդալ տեխնոլոգիաների և նորարարությունների ոլորտում[40][41][42]
- 2005 — G-Phoria «Լեգենդ» անվանակարգում[43]
- 2008 — IEEE Masaru Ibuka Consumer Electronics Award[44]
- 2008 — «Պիոներ» մրցանակ Խաղեր մշակողների համաաժողովում[45]
- 2010 — ընդգրկվել է Գյուտարարների փառքի ազգային սրահում (National Inventors Hall of Fame)[46]
- 2014 — Էդիսոնի մեդալ[47]
- 2014 — Քարնեգի կորպորացիայի կողմից ընդգրկվել է «Ներգաղթյալները՝ Ամերիկայի հպարտություն»[37] ցուցակում
- Էլեկտրոնիկայի և էլեկտրատեխնիկայի ինժեներների Ինստիտուտի ցմահ պատվավոր անդամ
- Բայերը հետմահու պարգևատրվել է Ինտերակտիվ արվեստների և գիտությունների ակադեմիայի Պիոներ մրցանակով 2015 թվականիի Խաղերի մշակողների համաժողովում[48][49]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 http://data.bnf.fr/ark:/12148/cb16657595n
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 http://archive.computerhistory.org/resources/text/Oral_History/Baer_Ralph_1/Baer_Ralph_1and2.2006.102657972_final.pdf
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.nytimes.com/2014/12/08/business/ralph-h-baer-dies-inventor-of-odyssey-first-system-for-home-video-games.html
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.britannica.com/EBchecked/topic/932627/Ralph-Henry-Baer
- ↑ http://www.npr.org/books/titles/137887318/all-your-base-are-belong-to-us-how-fifty-years-of-videogames-conquered-pop-cultu
- ↑ http://www.bbc.co.uk/news/technology-30377663
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://www.nationalmedals.org/laureates
- ↑ 11,0 11,1 11,2 Бендж Эдвардс. The Right to Baer Games — An Interview with Ralph Baer, the Father of Video Games(անգլ.) на сайте gamasutra.com, стр. 1, 23 марта 2007
- ↑ Гарднер Хендри. Oral History of Ralph Baer(անգլ.) на сайте computerhistory.org, 12 октября 2006, 27 ноября 2006
- ↑ 13,0 13,1 Люк Планкетт. The Father Of Video Games Fled The Nazis, Fought Them Then Took All Their Guns(անգլ.) на сайте kotaku.com, 3 мая 2011
- ↑ Plunkett Luke (May 3, 2011)։ «The Father Of Video Games Fled The Nazis, Fought Them Then Took All Their Guns»։ Kotaku։ Gawker Media։ Վերցված է December 7, 2014
- ↑ Karras Steve (October 19, 2012)։ «Ralph Baer: The Father of the Video Game»։ The Huffington Post։ Վերցված է December 7, 2014
- ↑ Edwards Benj (March 23, 2007)։ «The Right to Baer Games – An Interview with Ralph Baer, the Father of Video Games»։ Gamasutra։ Վերցված է December 7, 2014
- ↑ «Icons: Ralph Baer». Icons. Season 4. Episode 5006. June 9, 2005. G4. արխիվացված օրիգինալից December 21, 2005-ին. https://web.archive.org/web/20051221222634/http://www.g4tv.com/icons/episodes/4174/Ralph_Baer.html.
- ↑ Dillon Roberto (2011)։ The Golden Age of Video Games: The Birth of a Multi-billion Dollar Industry։ Taylor & Francis Group։ ISBN 978-1-4398-7323-6
- ↑ Wolf Mark J.P. (2001)։ The Medium of the Video Game։ University of Texas Press։ ISBN 0-292-79148-8
- ↑ Kent Steven (2001)։ Ultimate History of Video Games։ Random House։ ISBN 978-0-7615-3643-7
- ↑ Loh Jules (February 6, 1977)։ «Inventor Has Deep Impact on U.S. Life»։ Eugene Register-Guard։ Վերցված է December 7, 2014
- ↑ Калькулятор инфляции в США(անգլ.)
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 Полина Есакова. В США умер создатель первой игровой приставки(ռուս.) на сайте rbc.ru, 8 декабря 2014
- ↑ 24,0 24,1 24,2 Simon Says: Invent(անգլ.) на сайте uspto.gov, апрель 2010
- ↑ Marino-Nachison David (December 7, 2014)։ «Ralph H. Baer, a father of video gaming, dies at 92»։ The Washington Post։ Վերցված է December 7, 2014
- ↑ Cf. Wolverton, Mark, "The Father of Video Games", American Heritage Invention and Technology magazine, Fall 2009 issue.
- ↑ American Television Institute, earlytelevision.org; accessed December 7, 2014.
- ↑ Smithsonian Institution, "Administrative/biographical history", Ralph H. Baer Papers, The Jerome and Dorothy Lemelson Center for the Study of Invention and Innovation; smithsonian.org; accessed December 7, 2014.
- ↑ Ральф Баер — изобретатель видеоигр(անգլ.) на сайте pong-story.com
- ↑ Martin Douglas (December 7, 2014)։ «Ralph H. Baer, Inventor of First System for Home Video Games, Is Dead at 92»։ The New York Times։ Վերցված է December 7, 2014
- ↑ Pongmuseum.com — Заглавная страница Archived 2014-12-09 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ 32,0 32,1 Simon Electronic Game, 1978(անգլ.) на сайте americanhistory.si.edu
- ↑ Stephen Kline, Nick Dyer-Witheford, Greig De Peuter (2003)։ Digital Play: The Interaction of Technology, Culture, and Marketing։ McGill-Queen's University Press։ ISBN 0-7735-2591-2(չաշխատող հղում)
- ↑ Videogames: In the Beginning(անգլ.) (2005) ISBN 0-9643848-1-7
- ↑ Бумаги Ральфа Баера: 1943—1953, 1966—1972, 1991 и 2000—2006(անգլ.) на сайте Смитсоновского института
- ↑ Дэвид Марино-Начисон. Ralph H. Baer, a father of video gaming, dies at 92(անգլ.) на сайте washingtonpost.com, 7 декабря 2014
- ↑ 37,0 37,1 Некролог(անգլ.) на сайте legacy.com, 8 декабря 2014
- ↑ Golden Age. Chronology of the History of Video Games. 1971 Archived 2009-11-27 at the Wayback Machine.(անգլ.) на сайте thocp.net
- ↑ Патент US 4207087 A(անգլ.)
- ↑ Лауреаты Национальной медали США в области технологий и инноваций за 2004 год(անգլ.) на сайте uspto.gov
- ↑ «President George W. Bush Presents….»։ White House Archives։ February 2006։ Վերցված է December 7, 2014
- ↑ Carless Simon (November 17, 2005)։ «Game Pioneer Ralph Baer Wins National Medal»։ Gamasutra։ Վերցված է December 7, 2014
- ↑ Sheffield Brandon (July 28, 2005)։ «Wrap-Up: G4's G-Phoria Video Game Awards»։ Gamasutra։ Վերցված է April 18, 2007
- ↑ «IEEE Masaru Ibuka Consumer Electronics Award Recipients»։ IEEE։ Վերցված է May 2, 2008
- ↑ GDC 2008: Ralph Baer Receiving Pioneer Award(անգլ.) на сайте ign.com, 20 декабря 2007
- ↑ Brooks David (April 7, 2010)։ «N.H. brain behind GPS in hall of fame»։ The Telegraph։ Արխիվացված է օրիգինալից July 14, 2014-ին։ Վերցված է December 7, 2014
- ↑ «Recipients of the 2014 Medals and Awards»։ Institute of Electrical and Electronics Engineers։ 14 փետրվարի, 2014։ Արխիվացված է օրիգինալից February 24, 2014-ին։ Վերցված է 24 ապրիլի, 2014
- ↑ Cork Jeff (January 9, 2015)։ «Ralph Baer, Al Alcorn To Receive AIAS Pioneer Awards»։ Game Informer։ Վերցված է January 9, 2015
- ↑ Crecente Brian (February 6, 2015)։ «Game industry pauses to say thanks to the father of gaming»։ Polygon։ Վերցված է February 6, 2015
ԳրականությունԽմբագրել
Further readingԽմբագրել
- Baer Ralph (2005)։ Videogames: In The Beginning։ Rolenta Press։ ISBN 0-9643848-1-7
- Herman Leonard (2016)։ Phoenix IV: The History of the Videogame Industry։ Rolenta Press։ ISBN 978-1-5-390312-9-1
- Wolverton, Mark, "The Father of Video Games: From a few notes scribbled on a notepad, Ralph Baer invented a new industry", American Heritage Invention and Technology magazine, Fall 2009.
Արտաքին հղումներԽմբագրել
- Ռալֆ Բաեր Archived 2020-07-02 at the Wayback Machine.(անգլ.) thocp.net կայքում
- Odyssey — Ralph Baer’s Strange Odyssey Archived 2017-06-20 at the Wayback Machine.(անգլ.) – thedoteaters.com
- Շենոն Դրեյք. A Natural Born Inventor Archived 2018-09-07 at the Wayback Machine.(անգլ.) – escapistmagazine.com, 6 մարտի, 2007