Ռադմիլա Շեկերինսկա
Ռադմիլա Շեկերինսկա (մակեդոներեն՝ Радмила Шекеринска Јанковска, հունիսի 10, 1972[1], Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1]), հյուսիսմակեդոնացի պետական գործիչ, 2004 թվականին Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ[2][3]։
Ռադմիլա Շեկերինսկա | |
Կուսակցություն՝ | Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն |
---|---|
Կրթություն՝ | Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Սկոպյեի համալսարան և Թաֆթսի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունիսի 10, 1972[1] (52 տարեկան) |
Ծննդավայր | Սկոպիե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ[1] |
Քաղաքացիություն | Հյուսիսային Մակեդոնիա |
Կենսագրություն
խմբագրելՌադմիլա Շեկերինսկան ծնվել է 1972 թվականի հունիսի 10-ին Սկոպիեում։ 1995 թվականին Սկոպիեում ավարտել է Սուրբ Կյուրեղ և Մեթոդիոսի համալասարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ 1996 թվականին աշխատել է Բաց հասարակություն ինստիտուտի հասարակության հետ կապերի օգնական։ 1997 թվականից մինչև 2002 թվականը էլեկտրատեխնիկայի ամբիոնում օգնական է եղել[4]։
2007 թվականին Միացյալ Նահանգների Թաֆթս համալսարանի «Ֆլեթչեր» իրավունքի և դիվանագիտության դպրոցում ավարտել է մագիստրատուրան[5]։
Տիրապետում է անգլերենին և ֆրանսերենին, էլեկտրատեխնիկայի հետ կապված մի շարք գիտանական աշխատանությունների հեղինակ[6]։
Քաղաքական կարիերա
խմբագրել1993 թվականին Շեկերինսկան մի քանի անգամ ընտրվել է Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության ղեկավար գրասենյակի անդամ։ 1995 թվականից համարվում է Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միության պրեզիդիումի անդամ, իսկ 1999 թվականին ընտրվել է այդ կուսակցության արտաքին գործերի քարտուղարի տեղակալ[7]։ 1995 թվականից մինչև 1999 թվականն իրականացրել է Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական երիտասարդական միության նախագահի պարտականությունները։ 2006 թվականի նոյեմբերի 5-ին նա ընտրվել է կուսակցության նախագահ, սակայն 2008 թվականի գարնանն արտահերթ ընտրություններից հետո, որում կուսակցությունը պարտություն է կրել, նույն տարվա սեպտեմբերի 19-ին հրաժարական է տվել։ Կուսակցության ժամանակավոր նախագահ էր ընտրվել նրա տեղակալներից մեկը՝ Զորան Զաևը[8]։
1996 թվականից մինչև 1998 թվականը Շեկերինսկան համարվել է Սկոպիեի քաղաքական խորհրդի անդամ։ 1998 թվականին ընտրվել է Մակեդոնիայի Հանրապետության Ժողով։ 2002 թվականին կրկին ընտրվել է Ժողովի պատգամավոր և Բրանկո Ցրվենսկովսիի կառավարությունում միանգամից նշանակվել է Մակեդոնիայի Հանրապետության վարչապետի եվրոպական ինտեգրման և արտաքին օգնության համակարգման տեղակալ։
Ցրվենսկովսիի երկրի նախագահ ընտրվելուց հետո Ռադմիլա Շեկերինսկան 2004 թվականի մայիսից մինչև հունիսը իրականացրել է կառավարության առաջնորդի պարտանականությունները, մինչև վարչապետ Հարի Կոստովի նշանակումը։ Կոստովի հրաժարականից հետո Ռադմիլան որոշ ժամանակով կրկին իրականացրել է երկրի վարչապետի պարտականությունները։ Կոստովի և Բուչկովսկիի կառավարություններում մնացել է փոխվարչապետի պաշտոնում։
2009 թվականի հունիս - հուլիս ամիսներին Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի Կիրգիզիայում նախագահական ընտրություններին հետևելու առաքելությունը[9]։
2017 թվականից հունիսի 1-ից համարվում է Հյուսիսային Մակեդոնիայի պաշտպանության նախարարը[10]։
Ընտանիք
խմբագրելՌադմիլա Շեկերինսկան 2006 թվականից ամուսնացած է բիզնեսմեն Բոժիդար Յանկովսկի հետ, երեխաներ չունեն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 The International Who's Who of Women 2006 — Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
- ↑ «Sekerinska elected leader of Macedonia's main opposition party». Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ SDSM elects new president, SETimes
- ↑ «European Commission - PRESS RELEASES - Press release - EUROPEAN COUNCIL BRUSSELS
15 & 16 December 2005
PRESIDENCY CONCLUSIONS». europa.eu. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին. - ↑ «NATO Hold Line Afghanistan Secretary Mattis». www.c-span.org. 2018 թ․ մայիսի 1.
- ↑ «Radmila Šekerinska - Google Scholar». scholar.google.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Социјалдемократски Сојуз на Македонија». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Mattis, Macedonian Defense Minister Reaffirm Defense Relationship». U.S. DEPARTMENT OF DEFENSE.
- ↑ Members European Council on Foreign Relations.
- ↑ Македония: затишье перед бурей
Արտաքին հղումներ
խմբագրել- Радмила Шекеринская на сайте Собрания Республики Македонии(մակեդ.)
- Šekerinska's profile on the government's official website (անգլ.)
- "Sekerinska elected leader of Macedonia's main opposition party" 6 November 2006 on setimes.com (անգլ.)
- Women Prime Ministers 1945 - 2007 Արխիվացված 2012-05-26 archive.today (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադմիլա Շեկերինսկա» հոդվածին։ |