Զորան Զաև (մակեդոներեն՝ Зоран Заев, հոկտեմբերի 8, 1974(1974-10-08)[1][2], Ստրումիցա, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), մակեդոնացի քաղաքական և պետական գործիչ, Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ 2017 թվականի մայիսի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 3-ը (հրաժարական է տվել)։

Զորան Զաև
 
Կուսակցություն՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն
Կրթություն՝ Faculty of Economics, Ss. Cyril and Methodius University of Skopje?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգություն մակեդոնացիներ
Ծննդյան օր հոկտեմբերի 8, 1974(1974-10-08)[1][2] (49 տարեկան)
Ծննդավայր Ստրումիցա, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն  Հյուսիսային Մակեդոնիա
Ամուսին Zorica Zaeva?
 
Կայք՝ sdsm.org.mk/Pretsedatel.aspx
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Զորան Զաևը ծնվել է 1974 թվականի հոկտեմբերի 8-ին Ստրումիցայում։ Հանդիսանում է Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն կուսակցության անդամ 1996 թվականից։ Ավարտել է Սկոպյեի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև նույն համալսարանում ստացել է դրամական տնտեսության մագիստրոսի աստիճան։ Ընտրվել է Ստրումիցայի շրջանային բաժանմունքի նախագահ։ Կուսակցության փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2006-2008 թվականներին։ Ստրումիցայի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2005-2016 թվականներին։ Բրանկո Ցրվենկովսկու՝ կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալուց հետո նա ընտրվել է կուսակցության առաջնորդ։

Դավանում է ուղղափառություն[5]։

Վարչապետ խմբագրել

Մայիսի 31-ին Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարանը քվեարկել է Զորան Զաևի օգտին՝ որպես նոր վարչապետ։ Նոր կառավարության օգտին քվեարկել է 120 պատգամավորներից 62-ը։ Իր ելույթի ժամանակ ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը, որտեղ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը անդամակցելն առաջնահերթություն կլինի։ Նաև խոստացել է վերջ տալ կոռուպցիային։

Հունիսի 8-ին հայտարարել էր, որ պատրաստ է Մակեդոնիայի Հանրապետությունը վերանվանել հանուն երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին[6]։ Այդ պայմանով, երկրի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին պնդում Է Հունաստանը, որն օգտագործում է ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի Հանրապետության անդամակցության վետոյի իրավունքը։

2018 թվականի հունվարի 7-ին Զորան Զեևը հայտարարել է, որ հավատում է 2018 թվականի առաջին կեսին Մակեդոնիայի Հանրապետություն անվանելու շուրջ Հունաստանի հետ վեճը լուծելու հնարավորությանը։ Իր երկրի ապագան Զաևը տեսնում է Եվրոպական միությունում և ՆԱՏՕ-ում։ «Մենք բազմազգ պետություն ենք, բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները և համաձայն են, որ մեր ապագան ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելն է», - ասել է նա[7]։

2019 թվականի հունվարի 11-ին տեղի է ունեցել Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների որոշիչ քվեարկությունը երկրի անվանումը փոխելու վերաբերյալ։ 120 պատգամավորներից 81-ը (նվազագույն անհրաժեշտ 80-ի դեպքում) պաշտպանել է Սահմանադրության համապատասխան փոփոխությունները։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար այն պետք է վավերացնի Հունաստանի խորհրդարանը[8]։

2019 թվականի հունվարի 25-ին Հունաստանի խորհրդարանը վավերացրել Է Մակեդոնիայի Հանրապետության անվանումը փոխելու մասին համաձայնագիրը[9], նման համաձայնագրի օգտին քվեարկել է 153 պատգամավոր (անհրաժեշտ 151-ից), համաձայնագրին դեմ է եղել 146 պատգամավոր։ Այժմ Մակեդոնիայի Հանրապետությունը կկոչվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։

2019 թվականի հուլիսի 9-ին հրապարակվել է ռուս պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Զաևը համաձայնել է պատրիարք Բարդուղիմեոսին 100 հազար եվրոյի չափով կաշառք տալ մակեդոնական ուղղափառ եկեղեցու ավտոկեֆալիան ստանալու համար։ Զաևը հաստատել է զրույցի փաստը, սակայն հայտարարել է, որ ձայնագրությունը մոնտաժվել է[10][11]։

2020 թվականի հունվարի 3-ին հրաժարական է տվել Մակեդոնիայի առաջատար կուսակցությունների առաջնորդների՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու պայմանավորվածության պատճառով, քանի որ Մակեդոնիան կրկին չի ստացել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների ամսաթիվը։ Այժմ նախագահ Սթևո Պենդարովսկին պետք է խորհրդարանի խոսնակ Տալատ Ջաֆերիին տեղեկացնի նոր կաբինետի ձևավորման անհրաժեշտության մասին։ Մինչև ապրիլի ընտրությունները երկիրը կղեկավարի ծառայողական կաբինետը՝ ներքին գործերի նախկին նախարար Օլիվեր Սպասովսկու գլխավորությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://securityconference.org/news/meldung/ewald-von-kleist-preis-an-alexis-tsipras-und-zoran-zaev-verliehen/ (գերմ.)SiKo, 2019.
  4. https://www.wirtschaftliche-gesellschaft.de/?id=280
  5. «Македония: Конец и начало новой эры». MacedoniaToday.Ru. 2017 թ․ մայիսի 12. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.(չաշխատող հղում)
  6. «Премьер Македонии готов сменить название страны ради вступления в НАТО». РИА Новости (ռուսերեն). 20170608T1252+0300Z. Վերցված է 2017 թ․ հունիսի 8-ին.
  7. «В Скопье рассказали, когда настроены решить с Грецией проблему наименования». РИА Новости (ռուսերեն). 20180108T0216+0300Z. Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.
  8. «Македонский парламент поддержал инициативу о переименовании страны». РБК. 2019 թ․ հունվարի 11. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
  9. «Парламент Греции поддержал переименование Македонии». РБК. 2019 թ․ հունվարի 25. Վերցված է 2019 թ․ հունվարի 25-ին.
  10. Премьер Северной Македонии признал, что разговаривал с пранкерами из России
  11. Како је Заев прихватио да купи аутокефалност за 100.000 евра(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զորան Զաև» հոդվածին։