Ջրաբերդ (թերթ)
«Ջրաբերդ», հասարակական-քաղաքական երկշաբաթաթերթ։
Ջրաբերդ | |
---|---|
Տեսակ | թերթ |
Հրատարակման վայր | Մարտակերտի շրջան |
Պատմություն
խմբագրելԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմի պաշտոնաթերթ։
Լույս է տեսնում 1932 թվականից Մարտակերտում (մինչև 1966 թվականը՝ «Սոցիալիզմի ուղիով», 1966–1986 թվականներին՝ «Բարեկամություն», 1992–1993 թվականներին՝ ընդհատումներով)։ Խմբագիրներ՝ Հողմիկ Սարգսյան, Ալեքսան Կարապետյան, Սանասար Հովհաննիսյան, Զոյա Թադևոսյան, Արարատ Դանիելյան, Արկադիա Բալայան, Արա Աբրահամյան, Շ. Օհանջանյան, Ս. Մամունց, Վահրամ Աթանեսյան, Ալեքսան Հակոբյան, Դ. Շիրինյան, Ալբերտ Ալավերդյան, Հովհաննես Հովհաննիսյան, Հովհաննես Մանուկյան, Լ. Մաթևոսյան, Արեգ Գրիգորյան (2009 թվականից)։
Լուսաբանում է շրջանի սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային կյանքը։
Արցախյան պատերազմի (1991–1994 թվականներ) տարիներին և հետագայում տպագրել է նյութեր ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի, բռնագաղթի, զոհված ազատամարտիկների, հերոսների, հրամանատարների, շրջանի բնակավայրերի վերաբնակեցման մասին, անդրադառնում է շրջանի առօրյային։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |