Ալբերտ Ալավերդյան

ազատամարտիկ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալբերտ Արամի Ալավերդյան, (սեպտեմբերի 16, 1963 թ․, Փիփ1994 թ․ հունվարի 10, Կարախանբեյլի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ալբերտ Արամի Ալավերդյան
Հրազդանի Աբո
1963 սեպտեմբերի 16 – հունվարի 10, 1994(1994-01-10) (տարիքը 30)
Ծննդավայր Ադրբեջանի ԽՍՀ
Փիփ
Մահվան վայրԿարախանբեյլի,
Արցախ Արցախ
ԶորատեսակԳրոհային ստորաբաժանում
Ծառայության տարիներ1990-1994 թթ․
Հրամանատարն էրՇուշիի առանձնակի գումարտակի վաշտ
ՊաշտոնԳրոհային մարտկոցի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Երասխի գյուղի, Վարդենիսի, Նոյեմբերյանի, Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի, Հադրութի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր, Մալիբեկլուի կրակակետերի ճնշման գորողություններ
Պարգևներ{{{}}} Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշան
Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

1981-1983 թթ․ ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ–ում՝ ծառայությունն անցկացնելով Գերմանիայում։ 1990-1994 թթ․ մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Եղել է Հայաստանի անկախության բանակի անդամ, որի լուծարումից հետո Հրազդանի ՀՅԴ կամավորական ջոկատի, այնուհետև Շուշիի առանձնակի գումարտակի կազմում որպես գրոհային մարտկոցի հրամանատար մասնակցել է Երասխ, Վարդենիսի, Նոյեմբերյանի, Շահումյանի, Ասկերանի, Մարտակերտի, Շուշիի, Հադրութի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Մալիբեկլուի կրակակետերի ճնշման գործողություններին։ Զոհվել է Կարախանբեյլի գյուղի մարտերում։

Ալբերտ Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանով, Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» մեդալով։ Թաղված է Հայաստանի Հանրապետությունում՝ Հրազդան քաղաքում[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան, էջ 47

Արտաքին հղումներ խմբագրել