Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արարատ Աշոտի Դանիելյան (հունվարի 16, 1958(1958-01-16), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախի արդարադատության նախարար[1]։

Արարատ Դանիելյան
Ծնվել էհունվարի 16, 1958 (66 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ
ՔաղաքացիությունԱրցախ Արցախ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունիրավագետ

Կենսագրություն խմբագրել

  • 1977 թվականին ընդունվել և 1981 թվականին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ։
  • 1990 թվականին ընդունվել է Մոսկվայի Համամիութենական իրավաբանական ինստիտուտ, այնուհետև տեղափոխվել Երևանի պետական համալսարան 1999 թվականին ավարտել է իրավագետի որակավորմամբ[2]։
  • 1981-1983 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում։
  • 1983-1988 թթ. աշխատել է կոմերիտական կազմակերպություններում։

Կարիերա խմբագրել

  • 1989-1990 թթ. զբաղեցրել է ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեի նախագահի ընդունարանի քարտուղարի պաշտոնը։
  • 1990-1991 թթ. Մարզսպառընկերություն՝ իրավախորհրդատու։
  • 1991-1992 թթ. ԼՂԻՄ պլանային տնտեսական գլխավոր վարչություն՝ վարչության պետի օգնական։
  • 1992-1994 թթ. աշխատել է ԼՂՀ նախարարների խորհրդի նախագահի, ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահի օգնականի պաշտոններում։
  • 1994-2004 թթ. ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։
  • 1994-1997 թթ. համատեղել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
  • 1994-1997 թթ. գլխավորել է ԼՂՀ Նախագահին կից ներման հարցերի հանձնաժողովը։
  • 2004-2007 թթ. ԼՂՀ փոխվարչապետ։
  • 2007-2010 թթ. ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ։
  • 2010-2011 թթ. ԼՂՀ Նախագահի խորհրդական։
  • 2011 թ ապրիլից ԼՂՀ Նախագահի խորհրդական, ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ։
  • 2012 թ. սեպտեմբերի 22-ից - ԼՂՀ արդարադատության նախարար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԼՂՀ Կառավարություն». gov.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 17-ին.
  2. «Արարատ Դանիելյանի կենսագրականը ԼՂՀ կառավարության կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել