Հողմիկ Սարգսյան

հայ խորհրդային երկրաբան

Հողմիկ Հմայակի Սարգսյան (հուլիսի 17, 1927(1927-07-17), Թաթուլ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 11, 2016(2016-06-11), Երևան, Հայաստան), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1977): ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան (1970

Հողմիկ Սարգսյան
Ծնվել էհուլիսի 17, 1927(1927-07-17)
Թաթուլ, Էջմիածնի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 11, 2016(2016-06-11) (88 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր և Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր

Կենսագրություն խմբագրել

Հողմիկ Սարգսյանը ծնվել է 1927 թվականի հուլիսի 17-ին ՀԽՍՀ Թալինի շրջանի Արեգ գյուղում,Կարսից գաղթած և հանրապետությունում առաջինը վաստակավոր ուսուցչի կոչման արժանացած մանկավարժի ընտանիքում։ Ավարտել է Թալինի միջնակարգ դպրոցը։ 1945-1950 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում։ Աշխատել է «Կովկասածուխտրեստ» կազմակերպությունում։ 1954 թվականին ընդունվել ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրա, միաժամանակ դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնային ֆակուլտետում։ 1956 թվականից մինչև կյանքի վերջը աշխատել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական (այժմ` աշխարհագրության և երկրաբանության) ֆակուլտետում` 1956-1961 թվականներին եղել է ավագ դասախոս, 1961-1976 թվականներին՝ դոցենտ, 1976 թվականից՝ պրոֆեսոր, 1977-1980 թվականներին՝ երկրաբանական ֆակուլտետի դեկան, 1982-1997 թվականներին՝ պատմական և ռեգիոնալ երկրաբանության ամբիոնի վարիչ, 2008 թվականին նշանակվել է ԵՊՀ գիտական տեղեկագրի (երկրաբանություն և աշխարհագրություն) գլխավոր խմբագիր[1][2]։

1959 թվականին պաշտպանել է թեկնածուական, 1973 թվականին՝ դոկտորական ատենախոսություն։ 1963 թվականին Սարգսյանին շնորհվել է դոցենտի, 1978 թվականին՝ պրոֆեսորի, 1999 թվականին՝ «ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ» կոչում։

Մահացել է 2016 թվականին, Երևանում։

Հիշատակ խմբագրել

2017 թվականին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվել է Հողմիկ Սարգսյանի անունը կրող լսարանը[3]։

Գիտական գործունեություն խմբագրել

Սարգսյանը եղել է Հայաստանի ռեգիոնալ երկրաբանության և խոշորամասշտաբ երկրաբանական քարտեզագրման մասնագետներից։ Գիտական աշխատությունները վերաբերում են Փոքր Կովկասի երկրաբանական կառուցվածքին, հատկապես տեկտոնիկային, շերտագրությանը, երկրաբանության զարգացման պատմությանը և գեոսինկլինալային հրաբխայնության առանձնահատկություններին։ Սարգսյանը մասնակցել է ՀԽՍՀ, ԽՍՀՄ հարավի ու Կովկասի տեկտոնական քարտեզների, Հայաստանի ազգային ատլասի (հ. Ա., 2007) կազմմանը։ Նրա աշխատություններից են «Երկրաբանական տերմինների ռուս-հայերեն բառարան» (1984), «Երկրաբանական տերմինների եռալեզու հանրագիտական բառարան» (2007), «Палеоген Севано-Ширакского синклинория», «Геология Армянской ССР», «Сейсмотектоника Армянской ССР», «Геологический словарь СССР, палеоген и неоген», «Հայաստանի ռեգիոնալ երկրատեկտոնիկաե, «Երկրաբանական տերմինների եռալեզու (ռուսերեն, հայերեն, անգլերեն) հանրագիտական բառարան», «Հնաշխարհագրական ուսումնասիրությունների մեթոդները»։ Ունի 8 մենագրություն, 3 բառարան, 3 ուսումնական ձեռնարկ, 130 գիտական հոդված[4]։

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, 1970
  • ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրեր, 1987, 2010
  • ԵՊՀ Ոսկե մեդալ, 1999

Աշխատություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՈՂՄԻԿ ՀՄԱՅԱԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  2. «ՀՈՂՄԻԿ ՀՄԱՅԱԿԻ ՍԱՐԳՍՅԱՆ». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  3. «ՀՈՂՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԱՐԵՑԻ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԷԻ. ԹՈ՛Ղ ՈՒՐԻՇՆԵՐՆ ԱՆԵՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ»». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  4. «Կոհա առցանց քարտարան, Սարգսյան, Հողմիկ Հմայակի, Երկրաբանություն». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 222