Ջվան Յուսուֆ (սեպտեմբերի 1, 1984(1984-09-01), Սիրիա), շվեդ նկարիչ[1]։ Մասնագիտացած է կերպարվեստի մեջ։ Ապրում է Լոնդոնում[2][3]։

Ջվան Յուսուֆ
Ծնվել էսեպտեմբերի 1, 1984(1984-09-01) (36 տարեկան)
ԾննդավայրՍիրիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա և Flag of Syria.svg Սիրիա
ԿրթությունՊերնբիի նկարչական դպրոց (2006), Կոնստֆակ (2009) և Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ (2011)
Մասնագիտություննկարիչ
ԱնդամակցությունSyrian Writers Association?
ԱմուսինՌիկի Մարտին
Կայքjwanyosef.com(անգլ.)

ԿենսագրությունԽմբագրել

Ջվանի ընտանիքը գաղթել է Շվեդիա, որտեղ 2004-2006 թվականներին նա սովորել է Ստոկհոլմի Պերնբիի նկարչական դպրոցում, այնուհետև տեղափոխվում է Ստոկհոլմի Կոնստֆակի արվեստի և դիզայնի համալսարան-քոլեջ[4], որը 2009 թվականին ավարտելով ստանում է բակալավրի աստիճան։ 2011 թվականին ավարտում է Լոնդոնի Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջը և ստանում մագիստրոսի աստիճան։

Յուսուֆը բազմիցս մասնակցել է արվեստի տոնավաճառների և խմբային ցուցահանդեսների։ 2013 թվականին ունեցել է 2 անհատական ցուցահանդես՝ «Painting about Sex, Flesh and Violence, lol»-ը՝ Լոնդոնի DIVUS պատկերասրահում և «High Notes»-ը՝ Ստոկհոլմի Աննա Տուլին պատկերասրահում[5][6]։ 2013 թվականին մասնակցել է Թրեդնիդլ Փրայզ և «BEERS Contemporary Award for Emerging Art» ցուցահանդեսներին։ 2015 թվականին մասնակցել է «There and Back Again» խմբակային ցուցահանդեսին՝ Կոնստֆակի շրջանավարտներ Ջոզեֆ Բուլի, Պետր Դավիդչենկոյի և Նատասյա Լուչկոյի հետ[7]։ Հյուսիսային Լոնդոնում՝ Արքուեյում գտնվող «The Bomb Factory Art Foundation»-ի համահիմնադիր անդամն է[8]։

Անձնական կյանքԽմբագրել

Ջվան Յուսուֆը ծնվել է Սիրիայում։ Հայրը քուրդ է, մայրը՝ հայ[9]։ Բացահայտ գեյ է։ 2016 թվականի ապրիլին Սան Պաուլոյում ընթացող «amfAR, The Foundation for AIDS Research»-ի տոնախմբությանը հանրայնորեն հայտարարեց պուերտոռիկացի երգիչ Ռիկի Մարտինի հետ իր կապի մասին։ 2018 թվականի հունվարին Ռիկի Մարտինը հայտարարել է, որ նրանք պաշտոնապես ամուսնացել են[10][11][12]։

ՄրցանակներԽմբագրել

  • 2013: Threadneedle Prize, Exhibiting Artist
  • 2013: BEERS Contemporary, Award for Emerging Art, Winner Painting

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Jwan Yosef»։ personal page (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից November 19, 2016-ին։ Վերցված է November 20, 2016 
  2. Eastmond Dan։ «Jwan Yosef - Portraits of Absence»։ Beat Magazine (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից November 21, 2016-ին։ Վերցված է November 20, 2016 
  3. Simoneau Nicolas (September 29, 2014)։ «Interview with Jwan Yosef»։ Kaltblut (անգլերեն)։ Վերցված է November 20, 2016 
  4. «There and Back Again»։ C Print (անգլերեն)։ Վերցված է November 20, 2016 
  5. Persman Joanna (January 23, 2013)։ «Spegelvända bilder fångar tystnaden»։ Svenska Dagebladet (շվեդերեն)։ Վերցված է November 20, 2016 
  6. Lydén Karl (January 29, 2013)։ «Baklängesdansen»։ Kunstkritikk (նորվեգերեն)։ Վերցված է November 20, 2016 
  7. Nettelbladt Sonja։ «Dit och tillbaks igen»։ Galleri Bon (շվեդերեն)։ Արխիվացված է օրիգինալից July 31, 2017-ին։ Վերցված է November 20, 2016 
  8. «Artists | Bomb Factory Art Foundation»։ bombfactory.org.uk (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից June 2, 2016-ին։ Վերցված է May 18, 2016 
  9. Lages Mateus (September 2, 2015)։ «U+MAG | A conversation with artist Jwan Yosef» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից September 2, 2015-ին։ Վերցված է November 20, 2016 
  10. «Ricky Martin Confirms He's Married! Says He and Jwan Yosef Have Exchanged Vows, Signed Prenups»։ E! News։ 2018-01-10 
  11. Verdot-Belaval Anthony (April 19, 2016)։ «Ricky Martin officialise avec son petit ami, Jwan Yosef»։ París Match (ֆրանսերեն)։ Վերցված է November 20, 2016 
  12. Schillaci Sophie (April 18, 2016)։ «Ricky Martin Makes Glamorous Red Carpet Debut With New Boyfriend Jwan Yosef»։ ET Online (անգլերեն)։ Վերցված է November 20, 2016 

Արտաքին հղումներԽմբագրել