Սառնարյուն Լյուկը (մյուս անվանումը՝ «Լյուկ-սառը ձեռքը») ամերիկյան ֆիլմ նկարահանված 1967 թվականին Փոլ Նյումանի գլխավոր դերակատարմամբ։

Picto infobox cinema.png
Սառնարյուն Լյուկը
անգլ.՝ Cool Hand Luke
Սառնարյուն Լյուկը.jpg
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1], ֆիլմ բանտի մասին և վեպի մոտիվներով ֆիլմ
ՀիմքCool Hand Luke?
Թվականնոյեմբերի 1, 1967[2] և դեկտեմբերի 1, 1967[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորStuart Rosenberg?[4][1][5]
ՊրոդյուսերԳորդոն Քերոլ
Սցենարի հեղինակDonn Pearce? և Ֆրենկ Փիրսոն
ԴերակատարներՓոլ Նյուման[6][4][7][…], Ջորջ Քենեդի[4][7][5], Strother Martin?[7], Robert Drivas?[7], Դենիս Հոփեր[7], Luke Askew?[7], Morgan Woodward?[7], J. D. Cannon?, Հարի Դին Սթենտոն[7], Ռալֆ Ուեյթ[7], Wayne Rogers?[7], Robert Donner?[7], Լու Անտոնիո[7], Anthony Zerbe?[7], Քլիֆթոն Ջեյմս[7], Ջո Վան Ֆլիթ[7], Marc Cavell?[7], Richard Davalos?[7], Warren Finnerty?[7], Ջո Դոն Բեյքեր[8], Ջեյմս Գեմմոն[8], Ռենս Հովարդ[8], Charles Tyner?[8] և John McLiam?[8]
ՕպերատորԿոնրադ Լ. Հոլլ
ԵրաժշտությունԼալո Շիֆրին
ՄոնտաժՍեմ Օ Սթին
Պատմվածքի վայրՖլորիդա
ԿինոընկերությունWarner Bros.
Տևողություն123 րոպե
Բյուջե3 200 000 $[9]
Շահույթ16 217 773 $[10] և 16 218 161 $[11]
Commons-logo.svg Cool Hand Luke Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի հերոսը ուժեղ կամքի տեր բնավորությամբ, հանգիստ և ժպտադեմ Լյուկ Ջեքսոնն է (Փոլ Նյուման), ով հայտնվում է ուղղիչ աշխատանքային գաղութում մանր խուլիգանության համար։ Գաղութում արտաքինից ամեն ինչ հանգիստ է թվում, սակայն բանտի տնօրինությունը իրականում դաժան անձինք են։ Իսկ բանտարկյալներ՝ որոնց գլխավորն է Դրագլայնը (Ջորջ Քենեդի) ապրում են իրենց օրենքներով։

Ամեն ինչ բանտում ընթանում է իր հունով, բանտարկյալները առավոտյան մեկնում են տարբեր աշխատանքի՝ հիմնականում ճանապարհների կառուցման և վերանորոգման։ Լյուկը կարճ ժամանակում դառնում է բանտարկյալների ամենաքաջալերող ընկերն ու բանտի ամենազավեշտալի անձը։ Նա իր հնարամիտ արարքներով, դիմացկունությամբ, սառնարյուն գործողություններով ու համառությամբ զարմացնում է բանտարկյալ ընկերներին։ Նրան կնքում են «սառնարյուն» («սառը ձեռք») մականունով։ Մի անգամ գրազի դիմաց նա 1 ժամվա մեջ ուտում է 50 ձու։ Մեկ ուրիշ անգամ նա ձեռնամարտի է բռնվում ամենաուժեղ բանտարկյալի՝ Դրագլայնի հետ, ով չնայած անթիվ հարվածներ է հասցնում իրեն, սակայն նա այդպես էլ չի ընկնում գետին։

Նրա միակ հարազատը հաշմանդամ մայրն էր՝ Առլետը, ով այցելում է իրեն տեսակցությոննների ժամանակ։ Մի անգամ նա նամակ է ստանում, որ մայրը մահացել է։ Իմանալով այդ մասին բանտի ղեկավարությունը նրան ուղարկում է մենախուց, որպեսզի իրենց կարծիքով բանտարկյալին ավելի հեշտ լինի։

Սակայն մենախուցում մնալը նրա վրա հակառակ ազդեցություն է գործում և նրա ներքնաշխարհը տակնուվրա է լինում։ Խցից դուրս գալուց հետո նա ճարպկորեն դիմում է փախուստի։ Նրան հետապնդում են հատուկ վարժեցրած շներով և բռնում։ Ըստ բանտի օրենքների նրան ոտքերին շղթա են անցկացնում, որպես փախստական, իսկ կալանքի ժամկետը երկարացնում։

Այդ դեպքից հետո բանտապետերը նրան սկսում են դաժան վերաբերվել, ենթարկելով տանջանքների ու հնարավորությունը բաց չեն թողնում նրան երկար աշխատեցնել։ Լյուկը սակայն չի կոտրվում և չնայած ուժեղ հսկողությանը կրկին փախուստի է դիմում ...

ԴերերումԽմբագրել

Մրցանակներ և փաստերԽմբագրել

  • ներկայացվել է Օսկարի 4 անվանակարգում, դերասան Ջորջ Քենեդին Օսկար է ստացել լավագույն երկրորդական դերի համար անվանակարգում[12].

Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցուցակներում ֆիլմը ընդգրկված է հետևյալ տեղերում.

1990 թվականին ֆիլմը ներառվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում[13].

Բյուջեն կազմել է 3.2 միլիոն ԱՄՆ դոլար[14], իսկ շահույթը 16,217,773[15]

ԾանոթագրություններԽմբագրել