Բացել գլխավոր ցանկը

Ջունգ Յոնգ Հվա (հանգըլ՝ 정용화, հանջա՝ 鄭容和, հունիսի 22, 1989(1989-06-22)[1], Սեուլ), կորեերենի նոր ռոմանականացում՝ Jeong Yong-hwa, հարավկորեացի երաժիշտ, դերասան, երգահան, կիթառահար, ռեփեր, մոդել։ Կորեական CNBLUE բոյզ-բենդի անդամ է։

Ջունգ Յոնգ Հվա
Jung Yong-hwa - Cook Up a Storm meet and greet (cropped).jpg
Ջունգ Յոնգ Հվան 2015 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն정용화
Ծնվել էհունիսի 22, 1989(1989-06-22)[1] (30 տարեկան)
Սեուլ
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Ժանրերռոք, ռիթմ էնդ բլյուզ, փոփ
Մասնագիտություներգիչ, դերասան
Գործիքներկիթառ
Գործունեություն2009 – ներկա
ԱշխատավայրSejong Cyber University?
ԼեյբլFNC Entertainment
ԿրթությունԿյոնգ Հվի համալսարան
ԱնդամակցությունCNBLUE
ԿապվածCNBLUE
Կայքfncent.com
Jung Yong-hwa Վիքիպահեստում
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Նկարահանվել է հարավկորեական մի շարք հայտնի դորամաներում (հեռուստասերիալ), ինչպիսիք են «Մինամ, դու գեղեցիկ ես»-ը և «Սրտի լարեր»-ը։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1989 թվականի հունիսի 22-ին Սեուլում: 1999 թվականին տեղափոխվել է Բուսան, որտեղ ապրել և սովորել է մինչ քոլեջ ընդունվելը։ Երգեր սկսել է ստեղծագործել դեռևս միջնակարգ դպրոցում։

Երաժշտական գործունեությունԽմբագրել

Քոլեջի քննությունները հանձնելուց հետո վերադարձել է Սեուլ և միացել F&C Music թիմին և F&C ակադեմիայում սովորել է նվագել բաս-կիթառ՝ CNBLUE խմբի ապագա անդամների հետ։

Ներկայումս Յոնգ Հվան C.N. Blue (հանգըլ: 씨엔블루 ― լրիվ անվանում՝ Code Name Blue, թարգմանաբար՝ կոդավորված անվանում՝ «Կապույտ») կորեական ինդի-խմբի լիդերն է։

Սկզբում նրանք իրենց դեբյուտը կատարել են 2008 թվականին Ճապոնիայում: Մինչ ալբոմի թողարկվելը խումբը ելույթ էր ունենում փողոցներում և կենդանի ձայնով փոքր համերգներին։ Հարավային Կորեայում դեբյուտը կատարվել է 2010 թվականի հունվարի 14-ին «Bluetory» մինի-ալբոմով։

Ի սկզբանե խումբը բաղկացած էր 5 անդամից, սակայն շուտով անձնական պատճառներով խումբը լքում է մեկ վոկալիստ և արդյունքում մնում է երկու վոկալիստ-կիթառահար, մեկ բաս, և գործիքներ։

ՖիլմագրությունԽմբագրել

ՍերիալներԽմբագրել

Տարի Ալիք Վերնագիր Դեր
2009   Մինամ, դու գեղեցիկ ես Կանգ Շին Վու
2011   Սրտի լարեր Լի Շին[2]
2012   Ջենթլմենի արժանապատվությունը Ինքն իր դերում[3]
2013 KBS2 Ամուսնացիր նրա հետ, եթե այդքան խիզախ ես Փակ Սե Ջու[4]
tvN Չոնգդամ-դոնգ 111 Ինքն իր դերում
2014 tvN Երեք հրացանակիրներ Փակ Դալ Հյանգ

ՏեսահոլովակԽմբագրել

Տարի Տեսահոլովակ Տևողություն Ալբոմ
2012 "Fool" (կորեերեն՝ 바보) 3:57 My First June (առաջին մինի ալբոմ)
2014 "Can't Stop" 3:59 Can't Stop (Կորեայի 5-րդ մինի ալբոմ)

ԾանոթագրություններԽմբագրել