CNBLUE (Սի Էն Բլյու, հանգըլ՝ 씨엔블루, ճապ.՝ シーエヌブルー), հարավկորեական երաժշտական խումբ՝ հիմնադրված FNC Entertainment գործակալության կողմից[1]։ Բաղկացած է 4 անդամից[2][3]։ Հարավային Կորեայում դեբյուտը արել են 2010 թվականին[1]։

CNBLUE
CNBLUE, 2020
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն씨엔블루
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Ժանրերռոք և քեյ փոփ
Գործունեություն2009
ԼեյբլFNC Entertainment (Հարավային Կորեա)
Warner Music Japan (Ճապոնիա)
ԿայքԷջը FNC Entertainment կայքում
Անդամներ
Ջունգ Յոնգ ՀվաԼի Ջոնգ ՀյոնԿանգ Մին ՀյուկԼի Ջոնգ Շին
 CNBLUE Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Ճապոնիայում խումբը դեբյուտը կատարել է 2009 թվականին՝ «Now or Never» մինի ալբոմով, իսկ Հարավային Կորեայում՝ 2010 թվականի հունվարի 14-ին՝ առաջին մինի ալբոմի «I’m Loner» երգով։ Նրանց ֆան ակումբը կոչվում է Boice։

Խումբը թողարկել են 4 թիզեր իրենց առաջին՝ «Bluetory» կորեական մինի ալբոմի համար, որոնցում յուրաքանչյուր անդամ նկարահանվել է մի տեսահոլովակում։

2009: Ճապոնիա․ «Now or Never» և «Voice» խմբագրել

2009 թվականի հունիսի կեսերին CNBLUE խումբը սկսեց ներկայանալ Ճապոնիայի փողոցներում։ Պաշտոնապես նրանք դեբյուտել են 2009 թվականի օգոստոսի 19-ին «Now or Never» երգով[4]։ Մինի ալբոմը անգլերենով ձայնագրվել է ամբողջությամբ և չի զբաղեցրել ոչ մի հորիզոնական «Oricon» չարթում։ Սեպտեմբերի վերջում խմբի բասիստ Կվոն Կվոնգ Ջինը լքեց խումբը (պատճառները չեն նշվել) և նրա տեղը շուտով զբաղեցրել է Լի Ջոնգ Շինը։ Նրանց երկրորդ ընդլայնված ալբոմը «Voice»-ը թողարկվել է նոյեմբերին։ Երգերը ձայնագրվել են անգլերենով և ճապոներենով։ Voice-ը զբաղեցրել է 227-րդ հորիզոնականը և Օրիկոն չարթում մնացել ավելի քան 2 շաբաթ։

2010: Կորեական դեբյուտ, «ThankU» և այլ գործունեություն խմբագրել

Հունվարին FNC Entertainment-ը CNBLUE խմբի՝ Հարավային Կորեայում դեբյուտի համար ներկայացրեց նոր թիզեր-լուսանկարներ։ «Bluetory»-ն թողարկվեց 2010 թվականի հունվարի 14-ին, և 2 շաբաթ մնաց Gaon չարթի առաջին հորիզոնականում։ «I’m a Loner» (կորեերեն՝ 외톨이야) երգը գովազդվեց որպես գլխավոր թրեկ։ Երգը հասավ 2-րդ հորիզոնական և ամրացրեց խմբի դիրքը ինդուստրիայում։

Հունվարի 15-ին խումբն ունեցավ առաջին հեռուստատեսային կենդանի մասնակցությունը KBS Music Bank շոուի եթերում[5]։ Ավելի ուշ՝ հունվարի 29-ին խումբն առաջին անգամ հաղթեց Music Bank-ում։ Inkigayo շոուում նրանք առաջին անգամ հաղթել են 2010 թվականի հունվարի 31-ին[6]։ CNBLUE-ին է պատկանում հարավկորեական հեռուստաեթերում առաջին հորիզոնական հասնելու արագության ռեկորդը․ նրանք իրենց առաջին հաղթանակը նվաճել են «I’m a Loner» երգով դեբյուտից ընդամենը 15 օր հետո[7]։ Խումբը Mnet երաժշտական ալիքում իր նոր ռեալիթի շոուն թողարկել է մարտի 10-ին։

Մարտին խումբը սկսեց պատրաստվել Ճապոնիայում իր առաջին «Thank U» լիամետրաժ ալբոմի թողարկման համար։ Այն դուրս է եկել 2010 թվականի մարտի 20-ին՝ երկու նոր երգով։ Ալբոմը Oricon չարթում գրավեց 90-րդ հորիզոնականը՝ այդ ժամանակ իրենց գրաված ամենաբարձր հորիզոնականը։ Ապրիլին հայտարարվեց, որ նրանց պաշտոնական ֆան-ակումբը կոչվում է BOICE՝ BLUE և VOICE բառերի համդրությամբ։

CNBLUE-ն Կորեա վերադարձավ մայիսին և մայիսի 10-ին թողարկեց իր հաջորդ «Love Light» սինգլը (կորեերեն՝ 사랑 빛)։ Երգը հասավ 10-րդ հորիզոնական կորեական ազգային չարթում։ Մայիսի 19-ին դուրս եկավ նրանց երկրորդ մինի ալբոմը՝ «Bluelove»-ը։

Հաջորդ օրը խումբը մասնակցեց հեռուստատեսային ծրագրին՝ «Love» երգով, որը դարձավ երկրորդը՝ կրկնելով «I’m a Loner» երգով խմբի հաջողությունը։ «Bluelove» ալբոմը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը Gaon չարթում։ Love երգը մնաց թվային չարթում մի քանի շաբաթ, և վերջապես, 1-ին հորիզոնականի հասավ M! Countdown-ում՝ 2010 թվականի հունիսի 10-ին և Inkigayo-յում՝ 2010 թվականի հունիսի 20-ին[8][9]։

Կորեայում հաջողություն հասնելուց հետո խումբը վերադարձավ Ճապոնիա։ Նրանք թողարկեցին իրենց առաջին «The Way» սինգլը հունիսի 23-ին։ Առաջին անգամ նրանք մտան Օրիոն չարթի թոփ-40 և զբաղեցրին 26-րդ հորիզոնականը։ Իսկ շաբաթական չարթում նրանք բարձրացան 15-րդ հորիզոնական[10]։

CNBLUE խմբի անդամներ Կանգ Մին Հյուկը և Լի Ջոնգ Հյոնը նկարահանվել են կորեական «Acoustic» ֆիլմում։ Ձայնագրել են նաև «High Fly» երգը հոկտեմբերի 7-ի սաունդթրեքի համար։

Կազմ խմբագրել

Անուն Ծննդյան ամսաթիվ[11] Կարգավիճակ[11]
Ջունգ Յոնգ Հվա (정용화, Jung Yong-hwa) հոկտեմբերի 6, 1989 (34 տարեկան) կիթառահար, վոկալիստ, ռեփեր
Կանգ Մին Հյուկ (강민혁, Kang Min-hyuk) ապրիլի 6, 1991 (32 տարեկան) գործիքներ
Լի Ջոնգ Շին (이정신, Lee Jung-shin) մարտի 9, 1991 (32 տարեկան) բաս-կիթառահար, ռեփեր
Նախկին անդամներ
Կվոն Կվոնգ Ջին (권광진, Kwon Kwang-jin) դեկտեմբերի 8, 1992 (31 տարեկան) բաս-կիթառահար
Լի Ջոնգ Հյոն (이종현, Lee Jong-hyun) մարտի 5, 1990 (33 տարեկան) կիթառահար, վոկալիստ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «CNBLUE、韓国楽曲ベストアルバム発売&「2013 FNC KINGDOM IN JAPAN」開催決定». Musicman-NET (ճապոներեն). 2013 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9–ին-ին.
  2. «씨엔블루 더욱 성장하는 라이브 밴드될 터 네이트 뉴스». NATE News (կորեերեն). SK Communications. 2010 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8–ին-ին.
  3. «【オリコン】CNBLUE、海外バンド41年ぶりのシングル首位 (CNBLUE) ニュース-ORICON STYLE-» (ճապոներեն). Oricon. 2012 թ․ փետրվարի 7. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8–ին-ին.
  4. 씨엔블루 "좀더 열심히 활동할 것" [CNBLUE "Further growth as a live band"]. Nate News (Korean). 2010 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «CNBLUE wins first Music Bank K-Chart!». allkpop. 2010 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
  6. «CNBLUE claims first Mutizen award on Inkigayo». allkpop. 2010 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. «아이돌, 데뷔후 1위까지 얼마나 걸리나? '씨엔블루 15일 VS 케이윌 4년'». Startoday (Korean). Startoday via Daum. 2010 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «CNBLUE spreads Love and wins No. 1 on M! Countdown». allkpop. 2010 թ․ հունիսի 10. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. «CNBLUE wins Mutizen with Love on Inkigayo». allkpop. 2010 թ․ հունիսի 20. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
  10. 씨엔블루, 日서 새 싱글내고 라이브 투어 [CNBLUE, live tour for new single]. Yahoo! Korea (Korean). Yahoo!. 2010 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 «CNBLUE էջը». FNC Entertainmentaccessdate=2013 թ․ դեկտեմբերի 8–ին. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «CNBLUE» հոդվածին։