«Մինամ, դու գեղեցիկ ես» (հանգըլ՝ 미남이시네요 / Մինամ-ի սինեյո, անգլ.՝ A.N.Jell: You're beautiful[2]), հարավկորեական հայտնի դորամա (հեռուստասերիալ)։ Ռեժիսորը Հոն Սոն Չհանն է։ Ճապոնիայում հեռուստասերիալը հայտնի է «Իկսեմեն-դեսու-նէ» անվանմամբ։ 2011-ին եթեր է դուրս եկել դորամայի նորացված տարբերակը՝ բաղկացած արդեն 12 սերիայից։ Հեռարձակվել է 2009 թվականի հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 26Հարավային Կորեայի SBS հեռուստաալիքով։ Յուրաքանչյուր սերիայի միջին տևողությունը 66 րոպե է։

Մինամ, դու գեղեցիկ ես
Изображение логотипа
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հեռուստադրամա և music television?
Երկիր Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
Գլխավոր
դերերում
Չան Կըն Սոկ, Փակ Շին Հյե, Ջունգ Յոնգ Հվա, Լի Հոնգ Կի, Uee?, Kim In-gwon?, Kim Sung-ryung?, Jung Chan?, Choi Soo-eun?, Bae Geu-rin? և Choi Ran?
ՊրոդյուսերՀոն Ջոն Ըն, Հոն Մի Ռան
ՍցենարիստHong Mi-ran? և Hong Jung-eun?
Պատմվածքի վայրՍեուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ16
Էկրաններին էհոկտեմբերի 7, 2009[1]-ից նոյեմբերի 26, 2009
ՀեռուստաալիքSBS TV?
ԴիստրիբյուտորSBS և Նեթֆլիքս
ՆախորդSwallow the Sun?
ՀաջորդWill It Snow For Christmas??
Պաշտոնական կայքէջ
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Սյուժե խմբագրել

Մի արևոտ օր Կու Մի Նյո անունով փոքրիկ սկսնակ միանձնուհի իր վարդագույն մոպեդով ուղևորվում է քաղաք՝ դեպի Հռոմ տոմսը վերցնելու համար։ Եվ այն, ինչի նա իսկապես չէր սպասում, որ նրա ետևից կգնա մի տարօրինակ ակնոցավոր տղամարդ։

Հոգնեցուցիչ հետապնդումից հետո, տղամարդը, որն իրեն անվանում էր Մայի մենեջեր, հաղորդեց նրա եղբոր մասին։ Պարզվեց, որ Կու Մի Նամը ընտրված է ձայնագրման ընկերության նախագահի կողմից հարյուրավոր հայտատուներից՝ օգնելու համար երկար տարիների աշխատանքից բավականին հոգնած մեներգչին։ Իհարկե, լուրը ամենաուրախալիներից է, բայց Մի Նամը այն ստանում է՝ լինելով ԱՄՆ-ում, որտեղ Կորեայում վերջերս կատարված պլաստիկ վիրահատությունը ուղղող վիրահատության է ենթարկվում, և ոչ մի կերպ չի կարող վերադառնալ՝ պայմանագիրը ստորագրելու համար։ Բայց քանի որ եղբայրն ու քույրն այսքան նման են, ապա թող Կու Մի Նյոն կատարի եղբոր դերը, մինչև վերջինս վերադառնա։ Հռոմ թռչել ցանկացող միանձնուհին սկսում է մտածել, թե արդյո՞ք դա Աստծո կողմից տրված նշան չէ և համաձայնում է մտնել արկածների մեջ։ Խմբում լինելու ընթացքում, շատ բան է փոխվում Կու Մի Նյոյի սրտում։ Կկարողանա՞ սկսնակ միանձնուհին հաղթահարել բոլոր դժվարությունները և գտնել սեփական երջանկությունը։

Դերասաններ խմբագրել

  • Չան Կըն Սոկ - Հվան Տհե Գյոն
  • Պակ Շին Հյե - Կու Մի Նամ / Կու Մի Նյո
  • Լի Հոնգ Կի - Կան Օն Յու (Ջերեմի)
  • Ջունգ Յոնգ Հվա - Կան Շին Ու
  • ՅուԻ - Յու Հե Ի
  • Պե Գի Րին - Սան Յու («Հրաշտակներ» ֆան-ակումբի նախագահ)
  • Կիմ Ին Հվոն - Մա Հուն Ի (Մի Նամի մենեջեր)
  • Չհվե Րան - Կո Մի Ջա (Մի Նամի և Մի Նյոյի մորաքույր)
  • Կիմ Սյո Րոն - Մի Հվա Րան
  • Չոն Չհան - նախագահ Ան Սոն Չհան
  • Չհվե Սու Ըն - Վան Կհո Դի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
  2. «You're beautiful(TV series)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել