Ջուլիետա Անտոնի Յակուբովիչ (Քոչարյան, հունվարի 20, 1935(1935-01-20), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինահայ օպերային երգչուհի (կոլորատուրային սոպրանո), Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1978)։

Ջուլիետա Յակուբովիչ
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Джульє́тта Анто́нівна Якубо́вич
Ծնվել էհունվարի 20, 1935(1935-01-20) (89 տարեկան)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ և երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԼուգանսկի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարան
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ
«Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) և «Ուկրաինայի անկախության 20-ամյակի» հոբելյանական մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1935 թվականի հունվարի 20-ին Քելբենդ գյուղում (Ադրբբեջանի Իսմայիլի շրջան)։ 1963 թվականին ավարտել է Բաքվի կոնսերվատորիան։ 1963-1992 թվականներին եղել է Լուգանսկի մարզային ֆիլհարմոնիայի (Ուկրաինա) մեներգչուհի[1] (Վիոլետտա՝ Ջ. Վերդիի «Տրավիատա», 1971, Ռոզինա՝ Ջ. Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ», 1974)։

1988 թվականին սկսել է դասավանդել Լուգանսկի Տ. Շևչենկոյի անվան ազգային մանկավարժական համալսարանին առընթեր մշակույթի և արվեստների ինստիտուտում (պրոֆեսոր), ղեկավարել է համալսարանի օպերային ստուդիան (նաև հիմադիրներից է)։

Համերգներով շրջագայել է Բելառուսում, Հայաստանում, Ադրբեջանում, Լիտվայում, Լատվիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Անգլիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում։

Եղել է հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցույթների (Ն. Լիսենկոյի, Մ. Գլինկայի անվան, «Ոսկե աշուն», «Երիտասարդ գվարդիա» (ներկայում՝ Հայրենասիրական երգի երիտասարդ կատարողների «Երիտասարդ գվարդիա» բաց փառատոն-մրցույթ)[2] և այլն) հանձնախմբերի անդամ, Ֆ. Շալյապինի անվան ամենամյա միջազգային փառատոն-մրցույթի (Յալթա, Ղրիմ) հանձնախմբի նախագահ։

2008 թվականին Ջուլիետա Յակուբովիչը շնորհակալագրի է արժանացել «Ռուսաստանի ձայնի հասարակական ակադեմիայում» կրթական բարեգործական գործունեությանը մասնակցելու համար[3]։

Պարգևներ, կոչումներ խմբագրել

  • «Վաստակի համար» III աստիճանի շքանշան,
  • Իշխանուհի Օլգայի III աստիճանի շքանշան (2010)[4],
  • «Ուկրաինայի անկախության 20-ամյակ» հոբելյանական մեդալ (2011)[5],
  • Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1973),
  • Կրասնոդոնի պատվավոր քաղաքացի (1968),
  • Լուգանսկի պատվավոր քաղաքացի (2000),
  • Լուգանսկի մարզի պատվավոր քաղաքացի (2004),
  • «ԼԺՀ-ի երախտապարտ ժողովրդից» պատվո նշան (2020),
  • Ռուսաստանի Ձայնի հասարակական ակադեմիայի անդամ,
  • Ուկրաինայի «Շախտյորսկայա սլավա» 3-րդ աստիճանի պատվո նշան,
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ։

Ջուլիետա Յակուբովիչի անունը գրանցվել է «Ուկրաինայի ոսկե գիրք 2000»-ում[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Якубович Джульетта Антоновна». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  2. «Открытый фестиваль-конкурс молодых исполнителей патриотической песни «Молодая гвардия»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  3. «Сайт Главы ЛНР». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  4. «Указ Президента Украины от 9 сентября 2010 года № 897/2010 «О награждении государственными наградами Украины работников предприятий, учреждений и организаций города Луганска»». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. Указ Президента України № 822/2011 від 19 серпня 2011 року «Про нагородження відзнакою Президента України − ювілейною медаллю „20 років незалежності України“» Արխիվացված 2013-01-27 Wayback Machine(ուկր.)
  6. «Якубович Джульетта Антоновна». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  7. «"Золотая книга деловой элиты Украины" собирает лучших | Контракты №32 2000 г». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.

Գրականություն խմբագրել

  • Якубович Джульетта Антоновна // Выдающиеся личности Луганщины. — Луганск: Світлиця, 2008 — С. 58, фот.
  • Плиско, Г. Таланта золотого два крыла. — Луганск: Альма-матер, 2003 . — 52 с.
  • Народная артистка Украины, почётный гражданин Луганщины Джульетта Якубович. 2007: фотопортрет / У. Н. Тихонов, Ю. Н. Хромушин // Семья. — Луганск: Максим, 2008. — С. 76
  • Лисицына, И. Штрихи певческой карьеры / И. Лисицына // Наша газета. — 2010. — 26 янв. (№ 8). — С. 7
  • Романова, Н. Птичка певчая Луганского края / М. Романова //Постскриптум. — 2010. — № 3/4 . — С. 22-23
  • Костенко, И. Народная артистка Украины, профессор Джульетта Якубович: «Я благодарна судьбе за Луганск» / И. Костенко//Новый субботний калейдоскоп. — 2009. — 6-12 апр. — (№ 8). — С. 3
  • Почетные граждане Луганска // Городской курьер. — 2008. — 25-31 августа (№ 35). — С. 8-9
  • Всё о талантливой певице // Наша газета. — 2005. — 20 Января № 7 — № 8. — С. 3
  • В Луганской библиотеке им. Горького открылась выставка «Соловьиный голос»: к 70-летию Джульетты Якубович // Культура Донбасса, 2005, 26 янв. № 3. — С. 2
  • Маринич И. Джульетта Якубович / И. Маринич // Экспресс-новости. — 2005. — 2 Февраль № 5. — С. 1.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։