Ջուլիանո Մեդիչի
Ջուլիանո Մեդիչի (իտալերեն՝ Giuliano de’ Medici, հոկտեմբերի 25, 1453, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն - ապրիլի 26, 1478, Սանտա Մարիա դել Ֆիորե, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն), Պիեռո Մեդիչիի և նրա կնոջ՝ Լուկրեցիա Տորնաբուոնիի երկրորդ զավակն է, որը համակառավարել է իր եղբոր՝ Լորենցո Մեդիչիի հետ[2]։
Ջուլիանո Մեդիչի իտալերեն՝ Giuliano de’ Medici | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1453 |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Մահացել է | ապրիլի 26, 1478 (24 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մարիա դել Ֆիորե, Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն |
Գերեզման | Սան Լորենցո տաճար |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ֆիորետա Գորինի |
Ծնողներ | հայր՝ Պիեռո Մեդիչի, մայր՝ Լուկրեցիա Տորնաբուոնի |
Երեխաներ | Կղեմես VII[1] |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Ջուլիանոն սպանվել է 1478 թվականի ապրիլի 26-ին Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարում Պացցիների դավադրության հետևանքով, Զատկի պատարագի ժամանակ։ Թաղված է Ֆլորենցիայի Սան Լորենցո բազիլիկայի Մեդիչիների մատուռում եղբոր՝ Լորենցոյի կողքին[3]։
Ջուլիոն, որը հետագայում դարձավ Հռոմի պապ Կղեմես VII՝ Ջուլիանոյի և նրա սիրուհի՝ Գորինի Ֆիորետայի ապօրինածին զավակն էր։ Հայտնի Սիմոնետա Վեսպուչին նույնպես եղել է Ջուլիանոյի սիրուհին։
Նախնիներ Խմբագրել
Արվեստում Խմբագրել
- Ջուլիանո Մեդիչին հանդիսանում է 1974 թվականին նկարահանված «Ֆլամանդական գաղտնիքներ» (ֆր.՝ Le Secret des Flamand) մինիսերիալի կերպար։
- «Դա Վինչիի դևերը» (անգլ.՝ Da Vinci's Demons), ամերիկաբրիտանական հեռուստասերիալ, որում Թոմ Ռայլին խաղացել է Ջուլիանո Մեդիչիի դերը։
- Ջեյմս Բրեդլին Մեդիչի հեռուստասերիալի երկրորդ սեզոնում խաղացել է Ջուլիանո դե Մեդիչիի դերը իտալա-բրիտանական «Մեդիչիներ» հեռուստասերիալում։
- «Assassin’s Creed II» համակարգչային խաղի մեջ Ջուլիանո Մեդիչին հանդիսանում է երկրորդական կերպար, որտեղ ընդգրկված է նաև Պացցիների դավադրությունը, որի արդյունքում սպանվելէ Ջուլիանոն։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ «Giuliano de' Medici»։ Love From Tuscany (en-US)։ 2019-01-29։ Վերցված է 2020-08-22
- ↑ «Giuliano de' Medici»։ www.nga.gov։ Վերցված է 2020-08-22