Բրեդլի Ջեյմս
Բրեդլի Ջեյմս (1983, Էքսետեր, Դևոն), անգլիացի դերասան։ Դերասանական գործունեությունն սկսել է 2008 թվականին ITV-ի «Լյուիս» (անգլ. Lewis) հեռուստասերիալում։ Ճանաչված է դարձել «BBC» հեռուստաընկերության «Մերլին» (անգլ. Merlin) հեռուստասերիալում ` խաղալով թագավոր Արթուրի դերը։
![]() անգլ.՝ Bradley James | |
---|---|
![]() Բրեդլի Ջեյմսը 2013 թվականին | |
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1983 (40 տարեկան) |
Ծննդավայր | Էկստեր, Մեծ Բրիտանիա |
Կրթություն | Լոնդոնի Դրամա Սենթր և Madeley High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | անգլիացի |
Մասնագիտություն | դերասան |
Ակտիվ շրջան | 2008 - ներկա |
IMDb | ID 3010926 |
![]() | |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Էքսետեր, Դեվոնում։ Այնուհետև իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆլորիդա, երբ 9 տարեկան էր։ ԱՄՆ-ում գտնվելու տարիներին նա հաճախել է Crown Point Elementary School դպրոցը։ Այնուհետև ուսումը շարունակել է Fletcher Middle School և Madeley High School դպրոցներում` Անգլիայում։ Ջեյմսը ֆուտբոլի մեծ երկրպագու է և ամեն տարի մասնակցում է սպորտային բարեգործական իրադարձությունների։ Երբ նա դեռևս երիտասարդ էր, ցանկանում էր դառնալ կա՛մ ֆուտբոլիստ կա՛մ էլ դերասան։ Նա որոշեց գնալ դերասանական ճանապարհով և հաճախեց Drama Centre London , որտեղ շատ խիստ էին վերաբերվում աշակերտներին։
2014 թվականի օգոստոսին Ջեյմսը մասնակցել է Ice Bucket Challenge բարեգործական ակցիային՝ գումար հայթայթելու նպատակով։
Կարիերան հեռուստատեսությունում խմբագրել
Ջեյմսը առաջին անգամ եթեր դուրս եկավ 2008 թվականին «Լյուիս» հեռուստասերիալում։ Նաև խաղացել է Բենի դերը BBC Three drama Dis/Connected: Նրա կարիրերան հասավ իր գագաթնակետին, երբ Ջեյմսը ընտրվեց արքայազն Արթուրի դերը խաղալու համար Մերլին հեռուստասերիալում։ Մերլին հեռուստասերիալը 5 տարի եթեր դուրս գալուց հետո դադարել է նկարահանվել։ Անգլիացի դերասանը 2014 թվականին նկարահանվեց Homeland քաղաքական հեռուստասերիալում՝ Էդգարի դերում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Wait... wut? Merlin's Bradley James is in Homeland and we missed it»։ Digital Spy։ 21 July 2014։ Արխիվացված է օրիգինալից 18 April 2015-ին։ Վերցված է 17 April 2015