Ջուլիանա Հաֆ (անգլ.՝ Julianne Alexandra Hough, հուլիսի 20, 1988(1988-07-20)[1], Orem, Յուտա շրջան, Յուտա, ԱՄՆ), ամերիկացի պարուհի, խորեոգրաֆ, երգչուհի, դերասանուհի։

Ջուլիանա Հաֆ
Ծնվել էհուլիսի 20, 1988(1988-07-20)[1] (35 տարեկան)
ԾննդավայրOrem, Յուտա շրջան, Յուտա, ԱՄՆ
ԿրթությունԹատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա, Alta High School? և Las Vegas Academy?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երաժիշտ, երգչուհի, երգերի հեղինակ, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, պարուհի և պարուսույց
ԺանրերՔանթրի
Ամուսին(ներ)Brooks Laich?
Համատեղ ապրող(ներ)Ռայան Սիքրեսթ

Կենսագրություն խմբագրել

Ջուլիանան ծնվել է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի արվարձանում գտնվող Օրեմ փոքրիկ քաղաքում։ Ունի եղբայր՝ Դերեկը և երեք քույր` Շերի, Մերեբեթ և Քեթրին։

Որոշ ժամանակ ապրել է Լոնդոնում, որից հետո վերադարձել է ԱՄՆ, որտեղ մեկ տարի շարունակ մոր հետ ապրել է Լաս Վեգասում, ապա վերադարձել է Յուտա՝ հոր մոտ։ Որոշ ժամանակ անց տեղափոխվել է Լոս Անջելես։

Կարիերա խմբագրել

Դերասանական կարիերա խմբագրել

Դերասանուհու կարիերան սկսել է 2001 թվականին՝ նկարահանվելով «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում։

Պարային կարիերա խմբագրել

Տասնհինգ տարեկանում դարձել է ամենաերիտասարդ պարողը, որը Մեծ Բրիտանիայի Blackpool Dance Festival-ի լատինոամերիկյան պարային մրցույթի երկու կատեգորիաներում՝ «Պատանեկան» և «Երիտասարդական», հաղթել է։

Մասնակցել է ABC ալիքով հեռարձակվող «Աստղերի հետ պարեր (ԱՄՆ)» ծրագրի ամերիկյան տարբերակին, որտեղ պարել է չմշկորդ Ապոլո Անտոն Օնոյի (չորրորդ եթերաշրջան) և դերասան Քոդի Լինլիի (յոթերորդ եթերաշրջան) հետ[2][3]։

2008 թվականի նոյեմբերի 20-ին հայտարարել էր, որ մոտ ապագայում չի վերադառնա «Աստղերի հետ պարեր»-ին մասնակցելու և իր ժամանակը կնվիրի երաժշտական կարիերային[2]։

2019 թվականից ամերիկյան հայտնի «America’s Got Talent» տաղանդների շոուի դատավորներից մեկն է։

Երաժշտական կարիերա խմբագրել

«Will You Dance With Me» քանթրի ոճի առաջին սինգլը թողարկվել է 2007 թվականի մայիսին iTunes-ում և Wal-Mart-ում, իսկ վաճառքից ստացված գումարը փոխանցվել է ամերիկյան Կարմիր խաչին։ Ավելի ուշ այս սինգլը հայտնվել է Billboard Pop 100-ում[4], որից հետո պայմանագիր է ստորագրել Universal Music Group Nashville ընկերության հետ։

2008 թվականին երգչուհու թողարկված «Season of Season: The Julianne Hough Holiday Collection» առաջնաելույթային ալբոմը[5] հայտնվել է Billboard 200 չարթի 3-րդ հորիզոնականում[6]։

2009 թվականի հունվարի 15-ին Վիսկոնսին նահանգի Գրին Բեյ քաղաքում տեղի է ունեցել առաջին մենահամերգը։

Անձնական կյանք խմբագրել

2017 թվականի հուլիսի 8-ից Ջուլիանան ամուսնացած է հոկեյիստ Բրուքս Լայքի հետ, որի հետ հանդիպում էր իրենց հարսանիքից 3 տարի առաջ[7]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը Harry Potter and the Sorcerer’s Stone Հոթվարթսի աշակերտուհի
2010 ֆ Ծաղրանկար Burlesque Ջորջիյա
2011 ֆ Առանց կապանքների Footloose Արիել Մուր
2012 ֆ Ռոք դարերի համար Rock of Ages Շերի Քրիսթիան
2013 ֆ Հանգիստ հանգրվան Safe Haven Քեթի
2016 ֆ Թեթևաբարո պապիկը Dirty Grandpa Մերեդիտ Գոլդշտեյն
2016 ֆ Պարզապես բառեր չկան Speechless Միս Բլում

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ջուլիանայի երկու տատիկն ու երկու պապիկիկն էլ զբաղվել են պրոֆեսիոնալ բալետով։
  • 2008 թվականին Maxim ամսագիրը «100 ամենասեքսուալ կանանց» ցանկում դերասանուհուն 30-րդ տեղն Է հատկացրել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Julianne Hough Not Returning For ‘Dancing’s’ Season 9 | Access Hollywood — Celebrity News, Photos & Videos
  3. «Julianne Hough (Джулианна Хью) видео». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 23-ին.
  4. 'Dancing with the Stars' pro Julianne Hough signs country record deal — Reality TV World — News, information, episode summaries, message boards, chat and games for unscripted …
  5. en:Sounds of the Season: The Julianne Hough Holiday Collection
  6. CMT : News : Julianne Hough Dances to Top of Country Album Chart
  7. Julianne Hough Is Married! The DWTS Judge Weds NHL Star Brooks Laich in an Elegant Outdoor Idaho Ceremony

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիանա Հաֆ» հոդվածին։