Ջուզեպե Սարագատ
Ջուզեպե Սարագատ (իտալ.՝ Giuseppe Saragat, սեպտեմբերի 19, 1898[1][2][3][…], Թուրին, Իտալիա[4] - հունիսի 11, 1988[1][2][3][…], Հռոմ, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Իտալիայի նախագահը 1964-1971 թվականներին։
1922 թվականին ունեցել է սոցիալիստական կողմնորոշում, եղել դրա աջ թևի պարագլուխներից։ Ֆաշիստական դիկտատուրայի հաստատումից (1926) հետո տարագրվել է, վերադարձել է 1943 թվականին։ 1944 թվականին եղել է Իտալական սոցիալիստական կուսակցության գործկոմի անդամ և անպորտֆել նախարար, 1945-1946 թվականներին՝ դեսպան Ֆրանսիայում, 1947–64-ին (ընդհատումներով)՝ Իտալական սոցիալ–դեմոկրատական կուսակցության քաղ․ քարտուղար։ 1947–49 և 1954–57-ին՝ վարչապետի տեղակալ, 1963–64-ին՝ արտգործնախարար, 1964–71-ին՝ Իտալիայի Հանրապետության նախագահ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 Сарагат Джузеппе // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Dziennik Polski (польск.) — Polska Press, 1945. — ISSN 0137-9089; 1689-3255
- ↑ Polska Dziennik Bałtycki (польск.) — Polska Press, 1945. — ISSN 1898-3103
- ↑ Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 498. — ISBN 978-951-37-7005-1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 210)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուզեպե Սարագատ» հոդվածին։ |