Ջորջ Վանկուվեր (անգլ.՝ George Vancouver, հունիսի 22, 1757(1757-06-22)[1][2][3][…], King's Lynn, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մայիսի 10, 1798(1798-05-10)[2][4][5], Petersham, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն), 18-րդ դարի ծովագնաց-հետազոտող, անգլիական ռազմածովային նավատորմի սպա (կյանքի վերջին տարիներին՝ ծովակալ)։ Թեև ապրել է ընդամենը 41 տարի, սակայն հասցրել է բազմաթիվ հայտնագործություններ կատարել և իր անունն անմահացնել պատմության էջերում։

Ջորջ Վանկուվեր
անգլ.՝ George Vancouver
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1757(1757-06-22)[1][2][3][…]
ԾննդավայրKing's Lynn, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էմայիսի 10, 1798(1798-05-10)[2][4][5] (40 տարեկան)
Մահվան վայրPetersham, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ԳերեզմանSt Peter's Church
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և սպա
Ստորագրություն
George Vancouver Signature.svg
George Vancouver Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Դեռ 13 տարեկան հասակում Ջորջն ընդունվել է ռազմածովային նավատորմ, մասնակցել Ջեյմս Կուկի երկրորդ ու երրորդ շուրջերկրյա ճանապարհորդություններին[6]։ 1791 թվականին գլխավորել է Հյուսիսային Ամերիկայի խաղաղօվկիանոսային ափի հետազոտման նպատակով կազմակերպված էքսպեդիցիան, որի վրա ծախսվել է շուրջ երեք տարի։ Նա է հայտնագործել և առաջինն ուսումնասիրել Կանադայի ափերի մոտ գտնվող մեծ կղզին, որին հետագայում տրվել է «Վանկուվեր կղզի» անվանումը։ Խիզախ ծովագնացի անունով են կոչվել նաև մեկական քաղաք Կանադայի Բրիտանական Կոլումբիա մարզում և ԱՄՆՎաշինգտոն նահանգում, մեկական լեռ կանադա-ամերիկյան սահմանին և Նոր Զելանդիայում[7]։ Ի դեպ, Ջորջ Վանկուվերի նախնիները Մեծ Բրիտանիա են տեղափոխվել Նիդերլանդների Coevorden քաղաքից, և տոհմանունն էլ առաջացել է van Coevorden-ից[8]։

Ջորջ Վանկուվերի աշխատություններըԽմբագրել

Մեծ Բրիտանիայի ծովակալության պատվերով Ջորջ Վանկուվերը 1796 թվականի հունվարից սկսել է գրի առնել իր նավարկությունների ու հետազոտությունների մասին նոթերը և պատումը հասցրել է մինչև 1795 թվականի կեսերը տեղի ունեցած դեպքերի ու իրադարձությունների նկարագրությանը։ Նրա վաղահաս մահից հետո աշխատությունը ավարտի է հասցրել եղբայրը՝ Ջոնը և 1798 թվականի աշնանը հրատարակել է A Voyage of Discovery to the North Pacific Ocean, and Round the World խորագրով, երեք հատորով[9]։ Դրանից երեք տարի անց գիրքը վերահրատարակվել է, այս անգամ արդեն վեց հատորով[10]։

ԳրականությունԽմբագրել

  • Madness, Betrayal and the Lash: The Epic Voyage of Captain George Vancouver by Stephen R. Bown. Published by Douglas & McIntyre 2008.
  • Vancouver A Life: 1757–1798 by George Godwin. Published by D. Appleton and Company, 1931.
  • Adventures in Two Hemispheres Including Captain Vancouver's Voyage by James Stirrat Marshall and Carrie Marshall. Published by Telex Printing Service, 1955.
  • The Life and Voyages of Captain George Vancouver by Bern Anderson. Published by University of Washington Press, 1966.
  • Captain Vancouver: A Portrait of His Life by Alison Gifford. Published by St. James Press, 1986.
  • Journal of the Voyages of the H.M.S. Discovery and Chatham by Thomas Manby. Published by Ye Galleon Press, 1988.
  • Vancouver's Voyage: Charting the Northwest Coast, 1791–1795 by Robin Fisher and Gary Fiegehen. Published by Douglas & McIntyre, 1992.
  • On Stormy Seas, The Triumphs and Torments of Captain George Vancouver by B. Guild Gillespie. Published by Horsdal & Schubart, 1992.
  • Captain Vancouver: North-West Navigator by E.C. Coleman. Published by Tempus, 2007.
  • Sailing with Vancouver: A Modern Sea Dog, Antique Charts and a Voyage Through Time by Sam McKinney. Published by Touchwood Editions, 2004.
  • The Early Exploration of Inland Washington Waters: Journals and Logs from Six Expeditions, 1786–1792 edited by Richard W. Blumenthal. Published by McFarland & Company, 2004.
  • A Discovery Journal: George Vancouver's First Survey Season – 1792 by John E. Roberts. Published by Trafford Publishing, 2005.
  • With Vancouver in Inland Washington Waters: Journals of 12 Crewmen April–June 1792 edited by Richard W. Blumenthal. Published by McFarland & Company, 2007.
  •   Chisholm Hugh, ed. (1911)։ «Vancouver, George»։ Encyclopædia Britannica 27 (11th ed.)։ Cambridge University Press 

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 University of Toronto, Université Laval Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. HamelinUTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.
  6. «Chart of the NW Coast of America and Part of the NE of Asia with the Track of his Majesty's Sloops 'Resolution' and 'Discovery' from May to October 1778»։ World Digital Library։ 1778։ Վերցված է 2013-06-28 
  7. Reed A. W. (2010)։ Peter Dowling, ed.։ Place Names of New Zealand։ Rosedale, North Shore: Raupo։ էջ 430։ ISBN 9780143204107 
  8. The History of Metropolitan Vancouver Archived 2011-06-10 at the Wayback Machine..
  9. «Review of new books»։ The Scots Magazine։ 1 September 1799։ էջեր 33–38 – via British Newspaper Archive 
  10. «Vancouver's voyage round the world»։ London Courier and Evening Gazette։ 7 November 1801։ էջ 1 – via British Newspaper Archive 
  11. 11,0 11,1 Boyes Valerie, Wintersinger Natascha (2014)։ Encountering the Unchartered and Back – three explorers: Ball, Vancouver and Burton։ Museum of Richmond։ էջեր 9–10 
  12. | num=1380182 | desc=Tomb of Captain George Vancouver in the Churchyard of St Peter's Church | accessdate=3 March 2014}}

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝