Ջորջ Կլաուզեն (անգլ.՝ George Clausen, ապրիլի 18, 1852(1852-04-18)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 22, 1944(1944-11-22)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի գեղանկարիչ, ջրանկարիչ և փորագրիչ[6]։

Ջորջ Կլաուզեն
անգլ.՝ George Clausen
Ծնվել էապրիլի 18, 1852(1852-04-18)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 22, 1944(1944-11-22)[1][2][3][…] (92 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, վիմագրող, վիզուալ արտիստ, գծանկարիչ և գծանկարիչ
Ժանրդիմապատկեր
ԹեմաներԿերպարվեստ[4]
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱմուսինAgnes Mary Webster?
ԶավակներKatharine Frances Clausen?[5] և Hugh Clausen?
 George Clausen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Նկարչի հայրը ծագումով դանիացի էր, որը աշխատել է նկարիչ-ձևավորող իսկ մայրը՝ շոտլանդիացի։ Ջորջ Կլաուզենը տասնութ տարեկանում եղել է շինարարական կազմակերպությունում գծագիր։ 1867-1873 թվականներն ընկած հատվածում հաճախել է Հարավային Կենսինգտոն դպրոց (այժմ Արվեստի թագավորական քոլեջ) երեկոյան դասերի, որոնք ղեկավարել է Ռիչարդ Բուրչետը։

Նկարչության դասեր է վերցրել Էդվին Լոնգից, ով համոզել է նրան պրոֆեսիոնալ գեղանկարչությամբ զբաղվել։ Նրա հիշողությունների մասին, որոնք նա հրատարակել է հետագայում, նա ասում է որ Արվեստների դպրոցում ստացել է գեղանկարչության հիմնական տեխնիկական հմտությունները։ Ուսուցիչները ուղղորդվել են Ֆրեդերիկ Լեյթոնի և Ժան Ֆրանսուա Միլլեյի ստեղծագործությամբ, ուսանողները հիացել են Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերով, ում հետ նրանք ծանոթացել են Չելսիյում, չնայած որոշված չէր անձամբ ծանոթանալ։ Հետագայում նկարիչը սովորել է Փարիզում Ուիլյամ Բուգրոյի, Տոնի Ռոբեր Ֆլյորիի մոտ՝ Ժյուլիանի ակադեմիայում։ Այստեղ նրա կրթությունը շարունակվել է հինգ ամիս[6][7]։

19-րդ դարի 70-ական թվականներին Ջորջ Կլաուզենը իր աշխատանքները ցուցադրել Բերլինգ հաուսում, դրանց մեծամասնությունը եղել են բնանկարներ և նկարներ գյուղական կյանքից։ Նկարները հուշում են երիտասարդ նկարչի գաղտնիությունը և ուշադրությունը[8]։

Նկարիչը ունեցել է ակտիվ ուսուցչական գործունեություն։ Ժամանակակիցները նշում են նրա ուսանողների հետ տարված դասերի բարձր մակարդակը, և փաստում, որ երիտասարդ և արմատապես տրամադրված աշակերտները այցելել են Թագավորական ակադեմիա դասերի միայն նրա համար, որպեսզի հնարավորություն ունենան շփվել Կլաուզեի հետ։ 1906 թվականին Կլաուզենը հրատարակել է «Վեց լեկցիա գեղանկարչության մասին» գիրքը, որտեղ օգտագործել է իր ուսանողների հետ ունեցած փորձի մասին։ Նրան է պատկանում նաև «Նպատակները և իդեալները արվեստում» գիրքը։

Նկարչի ստեղծագործությունը արժանացել է մեծ հայտնիության և մեծ գնահատանքի ժամանակակիցների կողմից։ 1886 թվականին եղել է Նոր անգլիական արվեստի ակումբի հիմնադիրներից մեկը։ 1895 թվականին դարձել է Գեղարվեստի թագավորական ակդեմիայի անդամ, իսկ 1906 թվականին ակադեմիկոս։ Ջորջ Կլաուզենը մահացել է 1944 թվականին[6]։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Gibson, Frank The Etchings and Lithographs of George Clausen, R.A.(անգլ.) // The Print Collector's Quarterly : Журнал. — 1921. — Т. 8. — № 2. — С. 203, 212.
  • Gibson, Frank Notes to Catalogue of Etchings by George Clausen(անգլ.) // The Print Collector's Quarterly : Журнал. — 1921. — Т. 8. — № 4. — С. 433.
  • McConkey, Kenneth George Clausen, The Rustic Image. — London: The Fine Art Society, 2012. — 88 с. — ISBN 9-781-9070-5216-3
  • Rutherson, Albert (editor) Contemporary British Artists: George Clausen. — Ernest Benn Ltd, 1923.
  • Sir George Clausen, R.A. 1852—1944. Catalogue of an exhibition held in Bradford, London, Bristol and Newcastle upon Tyne in 1980. — Bradford Art Gallery, 1980.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 George ClausenOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
  4. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. Union List of Artist Names — 2021.
  6. 6,0 6,1 6,2 «Sir George Clausen. English painter & writer born 1852 — died 1944». Art Renewal Center. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
  7. «George Clausen». Art UK. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.
  8. «Sir George Clausen. A Village Girl (Rose Grimsdale), 1896». The Fine Art Society London. Վերցված է 2019 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Կլաուզեն» հոդվածին։