Ջորջ Գրուվզ (հնչյունային ինժեներ)

Ջորջ Ռոբերտ Գրուվզ (անգլ.՝ George Groves, դեկտեմբերի 13, 1901(1901-12-13), Սենտ Հելենս, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 4, 1976(1976-09-04), Հյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հնչյունային ինժեներ, որը կարևոր դեր է խաղացել համր կինոյին ձայնով ապահովելու տեխնոլոգիայի ստեղծման հարցում։ Համարվում է նաև Հոլիվուդի առաջին հնչյունային ռեժիսորը․ նա է եղել 1927 թվականին նկարահանված Ալ Ջոլսոնի «Ջազային երգիչը» ֆիլմի, ինչպես նաև շատ այլ հնչուն ֆիլմերի ձայնագրման ինժեները։ Warner Brothers կինոընկերությունում աշխատելու 46 տարիների ընթացքում դարձել է նրանց գլխավոր հնչյունային ռեժիսորը և նվաճել երկու ակադեմիական մրցանակ։

Ջորջ Գրուվզ
Ծնվել էդեկտեմբերի 13, 1901(1901-12-13)
ԾննդավայրՍենտ Հելենս, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 4, 1976(1976-09-04) (74 տարեկան)
Մահվան վայրՀյուսիսային Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԼիվերպուլի համալսարան
Մասնագիտությունհնչյունային օպերատոր և ճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
 George R. Groves Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Ջորջը ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 13-ին, Անգլիայի Լանկաշիր կոմսության Սենտ-Հելենս քաղաքի Դյուք փողոցի 57 տանը։ Հայրը՝ Ջորջ Ալֆրեդ Գրուվզը, վարպետ սափրիչ էր ու տաղանդավոր երաժիշտ, որը քաղաքում առաջինն է ստեղծել փողային նվագախումբ։ Նրա որդին`Ջորջ կրտսերը, տիրապետում էր մի շարք գործիքների և կանոնավոր կոռնետ էր նվագում քաղաքի արքայական թատրոնում։ Նա նաև Դյուկ և Օուեն փողոցներումում գտնվող իր հայրիկի երկու վարսավիրանոցների օճառողն էր։

Ջորջը կրթություն է ստացել քաղաքի Նաթգրուվ կրտսեր դպրոցում և Քոուլլիի քերականական դպրոցում։ Լիվերպուլի համալսարան ընդունվելու համար կրթաթոշակի արժանանալով՝ նա 1922 թվականին գերազանցությամբ ավարտել է այն ճարտարագիտություն և հեռախոսակապ մասնագիտությամբ։ Մեկ տարի Քովենթրիում GEC ընկերության համար աշխատելով՝ ստեղծել է անլար ընդունիչներ, այնուհետև աշխատանքի տեղավորման համար դիմել է Միացյալ Նահանգներին։ 1923 թվականի դեկտեմբերի 1-ին երկամյա աշխատանքային պայմանագրով Ջորջը նավարկել է դեպի Նյու Յորք SS Laconia նավով։

Կարիերա խմբագրել

Աշխատանք է ստացել Բելլի լաբորատորիայի հետազոտական թիմում, որոնք զարգացնում էին կինոնկարի ձայնային տեխնոլոգիան՝ օգտագործելով ձայնային սկավառակի գործընթացը։ 1925 թվականին Warner Brothers ընկերությունը գնել է Բելլ համակարգն ու ստեղծել Վայտաֆոն կորպորացիան։ 1926 թվականին Ջորջ Գրուվզն աշխատանքի է նշանակվել Վայտաֆոնում և նրան հանձնարարվել է ձայնագրել Ջոն Բարրիմորի «Դոն Ժուան» (1926) ֆիլմի սաունդտերկը։ Սա առաջին լիամետրաժ ֆիլմն էր, որն ուներ Նյու Յորքի ֆիլհարմոնիայի կողմից տրամադրված համաժամեցված սաունդթրեք։ Գրուվզը մշակել է նորարարական, բազմամիկրոֆոնային տեխնիկան և իրականացրել 107 հոգանոց նվագախմբի կենդանի երաժշտության համակցում, դրանով դառնալով կինոյի պատմության մեջ առաջին երաժշտական համակցողը։

Այնուհետև Գրուվզն իրականացրել է 1927 թվականին նկարահանված «Ջազային երգիչը» ֆիլմի հնչյունային ձայնագրությունը։ Ֆիլմի գլխավոր դերակատար Ալ Ջոլսոնը Ջորջին անվանել է «հանգիստ փոքրիկ անգլիացի» ու պնդել, որ միայն նա հնչյունավորի իր կինոնկարները։ Վերոնշյալ ֆիլմը հնչյունավորելիս Գրուվզը դարձել է առաջին ձայնագրողը։

Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի առաջին շարժանկարի ջոկատում[1]։

Warner Brothers ընկերությունում իր երկարամյա աշխատանքի ընթացքում ստեղծել է բազմաթիվ հնչյունային տեխնիկաներ և հմտություններ, որոնք այսօր առօրեական են կինո և հեռուստաարդյունաբերությունների համար, այդ թվում՝ կրկնօրինակումը և ռադիո միկրոֆոնների օգտագործումը։ Արժանացել է երկու Օսկարի «Լավագույն հնչյունավորում» անվանակարգում «Սայանորա» (1957) և «Իմ գեղեցիկ լեդի» (1964) կինոնկարների համար։ Վերջինիս համար նրա «Օսկարը» նրան շնորհվել է 1965 թվականի Ակադեմիայի մրցանակաբաշխության ժամանակ բեմի վրա Սթիվ Մակքուինի և Կլաուդիա Կարդինալեի կողմից։ Ընդհանուր առմամբ, Գրուվզն աշխատել է այդ անվանակարգում Օսկարի արժանացած երեսուներկու կինոնկարների վրա։

1957 թվականին Ջորջ Գրուվզը դարձել է Warner Brothers ընկերության հնչունային ռեժիսորը, իսկ 1972 թվականին՝ իր կենսաթոշակի անցնելու տարում «Կինոնկարի և հեռուստաինժեներների ընկերության» կողմից արժանացել է Սեմ Ուորների անվան հեղինակավոր մրցանակին։ Մահացել է սրտի կաթվածից 1976 թվականի սեպտեմբերի 4-ին, թաղված է Հոլիվուդ-Հիլզ գերեղմանատանը։

Ակադեմիական մրցանակներ խմբագրել

Գրուվզն արժանացել է երկու Օսկարի ու առաջադրվել ևս վեցի համար «Լավագույն հնչյունավորում» անվանակարգում։

Շահում
  • Սայոնարա (1957)[2]
  • Ին գեղեցիկ լեդի (1964)[3]
Առաջադրում
  • Բոցի մեղեդին (1930)[4]
  • Միանձնուհու պատմությունը (1959)[5]
  • Արևածագը Կամպոբելլոյում (1960)[6]
  • Երաժիշտը (1962)[7]
  • Մեծ մրցարշավը (1965)[8]
  • Ո՞վ է վախենում Վիրջինյա Վուլֆից (1966)[9]

Արշավ ճանաչման համար խմբագրել

1993 թվականին Գրուվզի լիվերպուլցի 92-ամյա քույրը`Հիլդա Բարոուն, արշավ է սկսել Միացյալ Թագավորությունում իր եղբոր ռահվիրայական աշխատանքի պաշտոնական ճանաչման համար, որի արդյունքում 1996 թվականին բրիտանական կինոարդյունաբերության երկու հուշատախտակ է բացվել՝ ի հիշատակ նրա նվաճումների։ Մեկը տեղադրված է նրա ծննդավայր Սենտ-Հելենս քաղաքի Դյուք փողոցում, մյուսը՝ Լոնդոնի Ուեստ Էնդում գտնվող հեղինակավոր Warners կինոթատրոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Sound Clips - George Groves The Movie Sound Pioneer». www.georgegroves.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 11-ին.
  2. «The 30th Academy Awards (1958) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «The 37th Academy Awards (1965) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «The 3rd Academy Awards (1929/30) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.
  5. «The 32nd Academy Awards (1960) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «The 33rd Academy Awards (1961) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22-ին.
  7. «The 35th Academy Awards (1963) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23-ին.
  8. «The 38th Academy Awards (1966) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.
  9. «The 39th Academy Awards (1967) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Գրուվզ (հնչյունային ինժեներ)» հոդվածին։