Ջորջո Կալաբրեզե (իտալ.՝ Giorgio Calabrese, նոյեմբերի 28, 1929(1929-11-28)[1], Ջենովա, Իտալիա - մարտի 31, 2016(2016-03-31)[2][1], Հռոմ, Իտալիա), իտալացի բանաստեղծ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ[3], որը հաճախ համագործակցել է ֆրանսահայ մեծահամբավ շանսոնիե Շառլ Ազնավուրի հետ[4]։ Նա զգալի ավանդ է ներդրել նաև Իտալիայում բրազիլական երաժշտության ժողովրդականացման, տարածման գործում։ Իտալական երաժշտության պատմության մեջ մտել է առաջին հերթին որպես «Բոլոր ժամանակների իտալական լավագույն երգեր» ցանկում պատվավոր տեղեր զբաղեցրած «Arrivederci», «Domani è altro giorno», «E se domani» երգերի տեքստերի հեղինակ։

Ջորջո Կալաբրեզե
Ծնվել էնոյեմբերի 28, 1929(1929-11-28)[1]
ԾննդավայրՋենովա, Իտալիա
Վախճանվել էմարտի 31, 2016(2016-03-31)[2][1] (86 տարեկան)
Վախճանի վայրՀռոմ, Իտալիա
Գրական անունScrewball
Մասնագիտություներգերի հեղինակ, կոմպոզիտոր և երգերի հեղինակ
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Պարգևներ
Knight of the Order of Merit of the Italian Republic
 Giorgio Calabrese Վիքիպահեստում

Կալաբրեզեի հիշարժան աշխատանքներից են նաև սիրված ու լայնորեն տարածված "Softly, as I Leave You" երգի իտալերեն բնագիր տեքստը, Ազնավուրի նշանավոր երգերից մեկի՝ "She"-ի իտալերեն թարգմանությունը, իտալացի երգչուհի Մինայի տպավորիչ կատարմամբ հայտնի "E se domani" երգի խոսքերը, երգ, որը հնչել է Սան Ռեմոյի 1964 թվականի՝ իտալական երգի փառատոնում և ջերմ ընդունելության արժանացել[5]։

2010 թվականին Ջորջո Կալաբրեզեին շնորհվել է Իտալիայի Հանրապետության «Վաստակի համար» շքանշան և այդ շքանշանի ասպետի կոչում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.panorama.it/musica/addio-a-giorgio-calabrese-le-10-canzoni-piu-belle/
  3. «From the Music Capitals of the World». Billboard. 1968 թ․ նոյեմբերի 2. էջ 72. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. ALESSANDRA VITALI. «E' morto Giorgio Calabrese, l'autore di "E se domani"». Spettacoli - La Repubblica.
  5. 1964 Sanremo Musical Festival Retrieved December 13, 2013
  6. pensieri_p"33": Poker a 45 Giri: Alberto Feri E I Musicals - Sanremo/Nicoletta - Fio Maravilla/Tony Dallara - Madonnina/Nicola Di Bari - Se Mai Ti Parlassero Di Me

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջո Կալաբրեզե» հոդվածին։