Ջովան Բատիստա դելլա Չերվա
Ջովան Բատիստա դելլա Չերվա (իտալ.՝ Giovan Battista della Cerva, 1515[1], Նովարա, Պիեմոնտ, Իտալիա - ապրիլի 27, 1580[1], Միլան), լոմբարդյան դպրոցի իտալական մաներիզմի գեղանկարիչ։
![]() | |
Ծնվել է | 1515[1] |
Ծննդավայր | Նովարա, Պիեմոնտ, Իտալիա |
Վախճանվել է | ապրիլի 27, 1580[1] |
Մահվան վայր | Միլան |
Մասնագիտություն | նկարիչ |
![]() |

Սովորել է Գաուդենցիո Ֆերրբարիի մոտ, ստեղծագործական կարիերայի վերջին փուլում դարձել է նրա աշխատակիցը և գլխավոր օգնականը[2]։ Իր ուսուցչի աշխատանքներում նա կատարել է երկրորդական պլանի մի քանի աշխատանքներ` ֆիգուրներ (Կաննոբիոյի եկեղեցու խորանը և «Գաղտնի երեկոն» Սանտա Մարիա Դելլա Պասիոնե եկեղեցում, Միլան)։
Աշխատանքների թվում է ամբողջությամբ ինքնուրույն կատարած գործը` «Պոլիպտիխ»ը Սանտա-Մարիյա-դի-Պյացցայի համար` Բուստո Արսիցիոյում, երկու խորաններ միլանական Բրոլոյի բազիլիկ Սուրբ-Նազարո եկեղեցում և որմնանկարներով ձևավորում սուրբ Եկատերինա մատուռին կից նույն եկեղեցում (Բերնանդո Լանինոյի հետ համատեղ)։
Ջովան Բատիստա դելլա Չերվան համագործակցել է նաև Ջովանի Պաոլո Լոմացոյի հետ։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Մադոննան և Սուրբ Հովհաննես զավակը»
- «Սուրբ Եկատերինա Ալեքսանդրյան»
- Սուրբ Եկատերինայի օրատորիայի որմնանկարները (1548-1549), Բեռնարդինո Լանինոյի հետ համատեղ, Սան Նազարոյի բազիլիկ եկեղեցի, Միլան
- «Հիսուս Քրիստոսի Հայտնությունը»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ Rossana Sacchi. «Della Cerva, Giovanni Battista». Dizionario Biografico degli Italiani (իտալերեն).
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրություն(իտալ.)
- «Ջովան Բատիստա դելլա Չերվա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովան Բատիստա դելլա Չերվա» հոդվածին։ |