Ջովանի Ֆերարի

իտալացի ֆուտբոլիստ

Ջովաննի Ֆերրարի, (իտալ.՝ Giovanni Ferrari, դեկտեմբերի 6, 1907(1907-12-06)[1], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա - դեկտեմբերի 2, 1982(1982-12-02), Միլան, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ջուզեպե Ֆուրինոյի հետ միասին հանդիսանում են Իտալիայի ութակի չեմպիոններից[2]։

Ջովանի Ֆերարի
Քաղաքացիությունը  Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 6, 1907(1907-12-06)[1]
Ծննդավայր Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա
Մահվան ամսաթիվ դեկտեմբերի 2, 1982(1982-12-02) (74 տարեկան)
Մահվան վայր Միլան, Իտալիա
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Կենսագրություն խմբագրել

Առաջին անգամ խաղացել է 19 տարեկանում, հարազատ քաղաքի թիմի կազմում։ Շատ շուտով նրան նկատեցին Յուվենտուսի ընտրողները, ովքեր էլ նրան բերել են Պիեմոնտի մայրաքաղաք՝ ապահովելով հիանալի ապագա։ Յուվենտուսում անցկացրած տարիներին խաղացել է 160 խաղ՝ գոլ խփելով յուրաքանչյուր երրորդ խաղում։ Այստեղ իր առաջին հաղթանակը տարել է Սկուդետոյում՝ 1931 թվականին, երբ նրանք կրկին չորրորդ հորիզոնականում էին։ Այսպիսով, «Ծեր Սինյորան» հինգ լիգա անընդմեջ նվաճեց հաղթողի տիտղոսը, որը մինչ օրս էլ համարվում է ազգային առաջնության ռեկորդ։

Հավաքականում առաջին խաղն անց է կացրել Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ, որը տեղի է ունեցել 1930 թվականի փետրվարի 9-ին և ավարտվել է 4-2 հաշվով՝ հօգուտ իտալացիների։ Չորս տարի անց երկնակապույտների հավաքականով հաղթանակ է տոնում աշխարհի առաջնությունում և դա կրկնվում է նաև հաջորդ մունդիալում։ Հատկանշական է, որ առաջինից երկրորդ թիմերում տեղ են գտնում միայն չորս խաղացողներ` Ֆերարրին, Ջուզեպե Մենցան, պաշտպան Էրալդո Մոնցելիոն, և դարպասապահ Գուիդո Մազետին։

Երրորդ աշխարհի առաջնությունը, որին պետք է մասնակցեր Ֆերարին, պետք է լիներ 1962 թվականին, միայն այս դեպքում Պաուլո Մացայի հետ միասին՝ որպես մարզիչ։

Յուվենտուսից դուրս գալուց հետո Ջովանի Ֆերարին շարունակում է իր կարիերան Միլանի «Ինտերնացիոնալում»։ Այդ ակումբում խաղաց 125 խաղ, որտեղից ստացավ ևս երկու չեմպիոնական տիտղոս՝ 1938 և 1940 թվականներին։ Իր ութերորդ ռեկորդական գավաթը Ֆերարին նվաճել է «Բոլոնյաի» կազմում։

Իտալիայի ֆուտբոլի պատմության մեջ այդպիսի արդյունքի հաջողվել է հասնել միայն երկուսին՝ Ջուզեպե Ֆուրինոյի և Վիրջինիո Ռոզետային, որոնց բոլորը գիտեն Սկուդետոից։

Մահացել է 1982 թվականին, լյարդի արյունահոսությունից։ Մի քանի օրից պետք է լրանար նրա 75-ամյակը։ Նա ուներ աղջիկ և թոռ։ 2007 թվականին իր հայրենի քաղաքում բացվեց հուշատախտակ[3]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ[4] Մետրոպի գավաթ Ընդամենը
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ալեքսանդրիա 1923/24 3 0 - - - - 3 0
1924/25 12 1 - - - - 12 1
Ընդամենը 15 1 0 0 0 0 15 1
Ինտերնացիոնալ 1925/26 17 16 - - - - 17 16
Ընդամենը 17 16 0 0 0 0 17 16
Ալեքսանդրիա 1926/27 18 11 13 12 0 0 31 23
1927/28 32 22 - - 0 0 32 22
1928/29 28 12 - - 0 0 28 12
1929/30 26 17 - - 0 0 26 17
Ընդամենը 104 62 13 12 0 0 117 74
Ընդամենը Ալեքսանդրիա 119 63 13 12 0 0 132 75
Յուվենտուս 1930/31 34 16 - - 3 1 37 17
1931/32 33 18 - - 4 0 37 18
1932/33 33 11 - - 4 1 37 12
1933/34 34 16 - - 6 2 40 18
1934/35 26 7 - - 7 6 33 13
Ընդամենը 160 68 0 0 24 10 184 78
Ինտերնացիոնալե Ամբրոզիանա 1935/36 25 8 2 0 6 2 33 10
1936/37 30 7 4 4 0 0 34 11
1937/38 30 9 1 0 4 3 35 12
1938/39 15 0 0 0 0 0 15 0
1939/40 8 0 0 0 0 0 8 0
Ընդամենը 108 24 7 4 10 5 125 33
Բոլոնյա 1940/41 16 2 4 0 - - 20 2
Ընդամենը 16 2 4 0 0 0 20 2
Յուվենտուս 1941/42 6 1 3 0 - - 9 1
Ընդամենը 6 1 3 0 0 0 9 1
Ընդամենը Յուվենտուս 166 69 3 0 24 10 193 79
Ամբողջ կարիերան 426 174 27 16 34 15 487 205

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. Italian players with 4 or more championships at rsssf
  3. Una targa per l’asso della Cannarola Fabbio.it(իտալ.)
  4. Кубок Италии по футболу, Кубок КОНИ.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Ֆերարի» հոդվածին։