Ջովանի Սիո

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ջովանի Գի Յան Սիո (ֆր.՝ Giovanni-Guy Yann Sio,մարտի 31, 1989(1989-03-31)[1][2], Saint-Sébastien-sur-Loire), իվուարցի և ֆրանսիացի ֆուտբոլիստ, Շվեյցարիայի «Սիոն» ակումբի և Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող։ 2014 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ջովանի Սիո
ֆր.՝ Giovanni Sio
Քաղաքացիությունը  Կոտ դ'Իվուար և  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 31, 1989(1989-03-31)[1][2] (35 տարեկան)
Ծննդավայր Saint-Sébastien-sur-Loire
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա խմբագրել

 
Սիոն «Ռեն» ակումբի կազմում

Սիոն ֆրանսիական «Նանտ» ակումբի սան է։ 2007 թվականին նա ընդգրկվել է իսպանական «Ռեալ Սոսիեդադ» ակումբի երիտասարդական թիմում[3]։ 2008 թվականի սեպտեմբերի 6-ին «Ռեալ Սարագոսա» ակումբի դեմ մրցախաղում նորամուտն է նշել Լա Լիգայում[4]։ 2009 թվականին բարձր մրցակցության պատճառով Ջովանին տեղափոխվել է շվեյցարական «Սիոն» ակումբ։ Առաջին մրցաշրջանը խաղացել է պահեստայինների թիմում։ 2010 թվականի հուլիսի 18-ին «Բելինցոնա» ակումբի դեմ մրցախաղում նորամուտն է նշել շվեյցարական Սուպերլիգայում[5]։ Օգոստոսի 8-ին «Լյուցերն» ակումբի դեմ մրցախաղում Սիոն խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[6]։ «Սիոն» ակումբի կազմում Ջովանին դարձել է Շվեյցարիայի գավաթի գավաթակիր։

2012 թվականին ձմռանը Սիոն տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգ» ակումբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 5մլն եվրո։ Պայմանագիրը կնքվել է 4 տարով[7]։ Հունվարի 21-ին «Քյոլն» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Բունդեսլիգայում[8]։ Նույն թվականի ամռանը Ջովանին վարձակալության է տրվել «Աուգսբուրգ» ակումբին[9]։ Օգոստոսի 25-ին «Ֆորտունա» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել թիմի կազմում[10]։ 2013 թվականի սկզբին Սիոն ֆրանսիական «Սոշո» ակումբի կազմում վարձակալության իրավունքով հանդես է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում։

Օգոստոսին Ջովանին վերադարձել է Շվեյցարիա, որտեղ չորս տարվա պայմանագիր է ստորագրել «Բազել» ակումբի հետ[11]։ Օգոստոսի 24-ին «Լյուցերան» թիմի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[12]։ Նույն մրցախաղում նա խփել է իր առաջին գոլը նոր թիմի կազմում։ 2015 թվականի սկզբին Սիոն վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Բաստիա» ակումբ[13]։ Փետրվարի 7-ին «Մեց» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[14]։ Փետրվարի 14 «Նանտ» ակումբի դեմ մրցախաղում Ջովանին խփել է իր առաջին գոլը «Բաստիու» ակումբի կազմում[15]։ Ամռանը Սիոն վարձակալության իրավունքով դարձել է «Ռեն» ակումբի ֆուտբոլիստ։ Օգոստոսի 8-ին իր նախկին «Բաստի» ակումբի դեմ մրցախաղում նորամուտն է նշել նոր ակումբի կազմում[16]։ Նույն մրցախաղում Ջովանին խփել է իր առաջին գոլը «Ռեն» ակումի կազմում։

2017 թվականի ամռանը Սիոն միացել է «Մոնպելե» ակումբին։ Օգոստոսի 12-ին «Թուլուզ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[17]։ Օգոստոսի 26-ին «Դիժոն» ակումբի դեմ խաղում Ջովանին խփել է իր առաջին գոլը «Մոնպելե» ակումբի կազմում[18]։ 2018 թվականին Սիոն վարձակալվել է Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Իթիհադ» ակումբի կողմից։ Հոկտեմբերի 4-ին «Շաբաբ Ալ Ահլի» ակումբի դեմ խաղում նորամուտ է ունեցել ԱՄԷ առաջնությունում[19]։ Նույն մրցախաղում Ջովանին խփել է իր առաջին գոլը «Ալ Իթթիհադ» ակումբի կազմում։

Միջազգային կարիերա խմբագրել

2013 թվականի օգոստոսի 15-ին Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Սիոն նորամուտ է ունեցել Կոտ դ'Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[20]։

2014 թվականին Ջովանին ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ Բրազիլիայում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար։ Մրցաշարին նա մասնակցել Է Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ հանդիպումներում[21]։

2015-ի նոյեմբերի 17-ին Լիբերիայի հավաքականի դեմ 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում Ջովաննին դուբլ է արել՝ խփելով իր առաջին գոլերը ազգային հավաքականում[22]։

2017 թվականին Սիոն մասնակցել է Գաբոնում կայացած Աֆրիկայի գավաթին։ Մրցախաղում նա եղել է պահեստային և դաշտ դուրս չի եկել։

Գոլեր Կոտ դ′Իվուարի հավաքականի կազմում խմբագրել

# Ամսաթիվ Տեղ Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցում
01. 2015 թվականի նոյեմբերի 17 Ֆելիքս Օփյե-Բոիգնի, Աբիջան, Կոտ դ'Իվուար   Լիբերիա 1:0 3:0 Աշխարհի առաջնություն 2018 որակավորում
02. 2015 թվականի նոյեմբերի 17 Ֆելիկս Օպյո Բոիգնի, Աբիջան, Կոտ դ′Իվուար   Լիբերիա 2:0 3:0 Աշխարհի առաջնություն 2018 որակավորում
03. 2017 թվականի հունվարի 8 Շեյխ Զայեդ, Աբու Դաբի, Արաբական Միացյալ Էմիրություններ   Շվեդիա 2:1 2:1 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային

  «Սիոն»

  • Շվեյցարիայի գավաթի գավաթակիր՝ 2010/11

  «Բազել»

  • Շվեյցարիայի Սուպերգավաթ՝ 2013/14

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Wallis: Rober Antonio Servìn und Giovanni Sio neu beim FC Sitten
  4. «Сарагоса VS. Реал Сосьедад 2:2» (անգլերեն). soccerway.com. 2007 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  5. «Белинзон VS. Сьон 0:2» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ հուլիսի 18. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  6. «Люцерн VS. Сьон 2:3» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  7. «Wolfsburg sign strike pair Vieirinha and Sio». Sport.co.uk. 2012 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.
  8. «Вольфсбург VS. Кёльн 1:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  9. «Giovanni Sio verstärkt den FCA». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  10. «Аугсбург VS. Фортуна 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  11. «Basel holt Giovanni Sio als Ersatz für Raul Bobadilla». Aargauer Zeitung. 2013 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  12. «Люцерн VS. Базель 1:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  13. «Giovanni Sio prêté 6 mois» (ֆրանսերեն). sc-bastia.net. 2015 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 2-ին.
  14. «Бастия VS. Мец 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  15. «Нант VS. Бастия 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ փետրվարի 14. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  16. «Бастия VS. Ренн 2:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ օգոստոսի 8. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  17. «Тулуза VS. Монпелье 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  18. «Дижон VS. Монпелье 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  19. «Шабаб Аль-Ахли VS. Аль-Иттихад Кальба 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  20. «Мексика VS. Кот-д'Ивуар 4:1» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 15. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  21. «Греция VS. Кот-д'Ивуар 2:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  22. «Кот-д'Ивуар VS. Либерия 3:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Սիո» հոդվածին։