Ջովանի Կոնտարինի
Ջովանի Կոնտարինի (իտալ.՝ Giovanni Contarini, 1549[1][2], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3] - 1605[4], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն), ուշ Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ, ով սերում է վենետիկյան հայտնի Կոնտարինի տոհմից։
Ջովանի Կոնտարինի | |
---|---|
Ծնվել է | 1549[1][2] |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[3] |
Վախճանվել է | 1605[4] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Giovanni Contarini (painter) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋովանի Կոնտարինին ծնվել է 1549 թվականին Վենետիկում։ 1579 թվականին վերջինս տեղափոխվում է Պրահա։ Այստեղ անցկացրել է մի քանի տարի Ռուդոլֆ 2-րդի արքունիքում։ Արքային շատ դուր եկավ Կոնտարինին, որի համար նույնիսկ նրան ասպետի տիտղոս շնորհեց։ 1597 թվականին նկարիչը վերադարձավ Վենետիկ։ Այստեղ վերջնականապես դարձավ Նկարիչների եղբայրության անդամ[5]։
Ջովանի Կոնտարինին Տինտորետտոյի և Տիցիանի երկրպագուն էր ու դարձավ նրանց գործի ու արվեստի շարունակողը։ Ջովանին հիանալի դիմանկարիչ էր։ Պահպանվել է մի հին պատմություն, որտեղ ասվում է, որ Մարկո Դոլչեի դիմանկարն է նկարում նկարիչը։ Երբ ավարտում է նկարը ու այն տեղափոխում են Մարկոյի տուն, շները դիմանկարը ընդունում են որպես տիրոջ ու սկսում են շարժել պոչերը։
Ջովանի Կոնտարինիի նկարներն աչքի են ընկնում գեղեցիկ գույներով, խիտ ներկերով։ Այս ոճի համար նա պարտական է Տիցիանին։ Նկարիչը հիմնականում ստեղծել է հին հունական և հռոմեական դիցաբանական սյուժեներով։ Այս աշխատանքներն աչքի են ընկնում մեծ ճշտությամբ և ցուցաբերած զգուշությամբ։ Շատ վենետիկյան եկեղեցիներ է նկարազարդել Ջովանին։ Մի բանաստեղծ նրա նկարները որակել է որպես «շաքարի, սերուցքի, թթի հյութի, արևի ճառագայթների և թավիշի խառնուրդ»։
Նրա լավագույն աշխատանքներից այսօր կան Լուվրում, օրինակ Տիրամոր պատկերը մանուկ Հիսուսի, սուրբ Մարկոսի ու Սեբաստիանի հետ։ Շատ նկարներ կան Բեռլինի, Ֆլորենցիայի, Միլանի, Վիեննայի թանգարաններում ու պատկերասրահներում, Վիեննայի Ակադեմիայի պատկերասրահում, Հունգարիայի ազգային թանգարանում (Բուդապեշտ)[5]։
Ստեղծագործություններ
խմբագրել- Համբարձում
- Ամբրոսիոս Մեդիոլանցին վռնդում է արիոսներին Միլանից
- Սուրբ Կատարինե Ալեքսանդրացի
- Սուրբ Հիերոնիմոս մեդիտացիայի ժամանակ
- Վեներա
- Փիլիսոփայի դիմանկարը
- Ազնվականի դիմանկարը
- Կանգնած զինվորը
Պատկերասրահ
խմբագրել-
Ազնվականի դիմանկարը
-
Կանգնած զինվորը
-
Վեներա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Frick Art Research Library Photoarchive — 1920.
- ↑ 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2017.
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.biblicalcyclopedia.com/C/contarini-giovanni.html
- ↑ 5,0 5,1 villapalagonia.com(չաշխատող հղում)
Աղբյուրներ
խմբագրելG. Williamson. Джованни Контарини в Католической энциклопедии — 1908.
Արտաքին հղումներ
խմբագրել- Soldat en pied Արխիվացված 2007-01-04 Wayback Machine.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջովանի Կոնտարինի» հոդվածին։ |