Ջոն Վիլյամ Քոլթրեյն, մականվանյալ Թրեյն (անգլ.՝ John William Coltrane, սեպտեմբերի 23, 1926(1926-09-23)[1][2][3][…], Hamlet, Ռիչմոնդ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[4] - հուլիսի 17, 1967(1967-07-17)[1][2][3][…], Հանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]), 20-րդ դարի ամերիկացի անվանի երաժիշտ, ջազմեն, սաքսոֆոնահար և երգահան։ Ծագումով աֆրոամերիկացի այս երաժիշտը սկզբում նվագել է ալտ սաքսոֆոն, 1950-ական թվականներին՝ հիմնականում տենոր սաքսոֆոն, 1960-ականներին՝ նաև սոպրանո սաքսոֆոն։Գործիքային կատարման ասպարեզում նրա նորարարական ներդրումը, ոգեշունչ կատարումները տևական ժամանակ խոր ազդեցություն են թողել ջազի աշխարհի վրա[8]։

Ջոն Քոլթրեյն
անգլ.՝ John Coltrane
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 23, 1926(1926-09-23)[1][2][3][…]
ԾննդավայրHamlet, Ռիչմոնդ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ[4]
Մահացել էհուլիսի 17, 1967(1967-07-17)[1][2][3][…] (40 տարեկան)
Մահվան վայրՀանթինգտոն, Սաֆոլկ շրջան, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5]
ԳերեզմանPinelawn Memorial Park[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մայրենի լեզուամերիկյան անգլերեն
ԿրթությունCombs College of Music? և William Penn High School?
Մասնագիտությունբենդ-լիդեր, կոմպոզիտոր, դիրիժոր, ջազ երաժիշտ, սաքսոֆոնահար և երգիչ
ԱշխատավայրAtlantic Records, Blue Note, Impulse! Records և Prestige?
ԱմուսինAlice Coltrane?[5]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունThelonious Monk Septet?, John Coltrane Quartet? և John Coltrane Quintet?
ԵրեխաներRavi Coltrane?
Կայքjohncoltrane.com
 John Coltrane Վիքիպահեստում

Չարլի Փարքերից հետո Քոլթրեյնը համարվել է ամենահեղափոխական նորամուծություններ կատարած և ամենաազդեցիկ սաքսոֆոնահարը ջազի պատմության ընթացքում։ Նա ճանաչվել է ջազի բնագավառում ավանգարդիստական ոճի առաջատարը, կատարումների գեղարվեստականությամբ աչքի ընկած երաժիշտ և քսաներորդ դարի կեսերի ամենակարևոր երաժիշտներից մեկը[9], ում անունը հիշատակվում է Լուի Արմսթրոնգի, Դյուկ Էլինգտոնի և այլ կարկառուն ջազմենների անունների կողքին։

Քոլթրեյնը մշտապես գտնվել է ստեղծագործական որոնումների, փորձարարությունների մեջ, ձգտել է իր արվեստի գրեթե բոլոր մանրամասների մեջ գերազանցել իրնքն իրեն. կատարելագործելով կատարողական տեխնիկան՝ հետազոտել ու ներդրել է նոր արտահայտչաձևեր, նորովի հնչողություններ, նոր տեմբրեր, սաքսոֆոնի դինամիկան ընդլայնելու, հարստացներու նոր ձևեր ու միջոցներ, երաժշտական այդ գործիքի թեմատիկ ու հարմոնիկ հնարավորությունները զարգացնելու, ընդլայնելու եղանակներ, այդ ասպարեզում նոր հորիզոններ է նվաճել՝ իմպրովիզացիան համադրելով տեմբրի ջերմության, դինամիկայի, ռիթմի, անձնական ապրումների հետ և երաժշտությունը դիտարկելով որպես ոգեղեն հարցախույզ։

Քսաներորդ դարի 50-ական թվականների վերջերին և 60-ականների սկզբներին Քոլթրեյնը ձայնագրել ու թողարկել է ջազային երաժշտության գանձարանում պատվավոր տեղ զբաղեցրած, առավել նշանակալից ալբոմները («A Love Supreme», «Coltrane Jazz», «Giant Steps»), որոնք, ըստ էության, ջազային իմպրովիզացիայի հիմունքների ուսումնասիրման քրեստոմատիայի դեր կարող են կատարել։

1960-ականների սկզբներին արդեն որոշակիորեն ճանաչման հասած երաժիշտն ստեղծել է իր դասական քառյակը, որը համարվում է ամենահայտնի (արվեստի որոշ պատմաբանների կարծիքով՝ նաև ամենաազդեցիկ) երաժշտախմբերից մեկը ջազի պատմության ընթացքում։

Ստեղծագործական կյանքի վերջին փուլում Քոլթրեյնն ու նրա երաժշտությունը աստիճանաբար ավելի ու ավելի հոգևոր բնույթ են ձեռք բերել։

Անվանի երաժիշտը հետմահու արժանացել է բազմաթիվ պարգևների։ 2007 թվականին նրան հետմահու շնորհվել է Պուլիտցերյան հատուկ մրցանակ։ 1971 թվականին ստեղծվել է Սուրբ Ջոն Քոլթրեյնի եկեղեցին, որը 1982 թվականին ընդգրկվել է Աֆրիկյան ուղղափառ եկեղեցու կազմում (այդպիսով՝ վերջինս ճանաչել է նրա սրբությունը)։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քոլթրեյն» հոդվածին։