Ջոն Ուիլյամ Մանի (անգլ.՝ John William Money, հուլիսի 8, 1921(1921-07-08)[1], Morrinsville, Մատամատա-Պյակո շրջան, Ուակիթո, Նոր Զելանդիա[1] - հուլիսի 7, 2006(2006-07-07)[2][1][3], Թոուսոն, Մերիլենդ, ԱՄՆ[4]), ամերիկացի հոգեբան և սեքսապաթոլոգ, որը զբաղվել է սեռական ինքնության և սեռի կենսաբանության խնդիրներով։

Ջոն Մանի
անգլ.՝ John Money[1]
Ծնվել էհուլիսի 8, 1921(1921-07-08)[1]
Morrinsville, Մատամատա-Պյակո շրջան, Ուակիթո, Նոր Զելանդիա[1]
Մահացել էհուլիսի 7, 2006(2006-07-07)[2][1][3] (84 տարեկան)
Թոուսոն, Մերիլենդ, ԱՄՆ[4]
բնական մահով[4]
Բնակության վայր(եր)ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ և  Նոր Զելանդիա[4]
Մասնագիտությունհոգեբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ջոհ Հոփքինզի բժշկական դպրոց[5] և Օտագոյի համալսարան
Գործունեության ոլորտsexology?[1] և հոգեբանություն[1]
Ալմա մատերՀարվարդի համալսարան[4][1], Վիկտորիա թագուհու համալսարան (հունվարի 1, 1944)[6][7], Փիթսբուրգի համալսարան և Hutt Valley High School?
Գիտական աստիճանարվեստների մագիստրոս[7] (հունվարի 1, 1944)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8]
Պարգևներ

Հայտնի է դարձել խոցելի հիվանդների նկատմամբ իր վարքով։ Մանին ստեղծել է «գենդերային ինքնություն», «գենդերային դեր» և «սեռական կողմնորոշում» տերմինները և հանրահռչակել «պարաֆիլիա» տերմինը[11][12]։ Իր գործունեության զգալի մասն անցկացրել է Միացյալ Նահանգներում։

1990-ականներից սկսած Մանիի աշխատանքները ու հետազոտությունները ենթարկվել են ակադեմիական և հասարակական մանրազնին քննության[13]։ 1997 թվականին իրականացրած մի ակադեմիական ուսումնասիրություն քննադատել է Մանիի գործունեությունը, հատկապես շեշտը դնելով կանադացի Դեյվիդ Ռայմերի՝ մանուկ հասակում ոչ կամավոր կերպով սեռափոխության մեջ իր ներգրավածության վրա։ Մանին սեռական բռնության է ենթարկել ինչպես Ռայմերին, այնպես էլ իր երկվորյակ եղբորը, երբ նրանք դեռ երեխաներ էին[14][15]։ Մանին ստիպել էր այդ երկու երեխաներին իրար հետ սեռական գործողություներ անել, որը ինքը ընթացքում նկարահանել էր։ Դեյվիդ Ռայմերը շատ ծանր կյանք է ունեցել, որի արդյունքում 38 տարեկան հասակում դիմել էր ինքնասպանության։ Վերջինիս եղբայրը մահանում է անտիդեպրեսանտների գերդոզավորումից[16][17][18][19]։

Մանիի աշխատությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով և ներառում են մոտ 2000 հոդվածներ, գրքեր, գլուխներ և ակնարկներ։ Իր կյանքի ընթացքում նա արժանացել է շուրջ 65 մրցանակների, պարգևների և աստիճանների[20]։

Կենսագրություն խմբագրել

Մանին ծնվել է Նոր Զելանդիայի Մորինսվիլ քաղաքում[21]։ Հաճախել է Հաթ Վելիի ավագ դպրոց, այնուհետև հոգեբանություն է սովորել Վելինգտոնի Վիկտորիայի համալսարանում՝ 1944 թվականին ստանալով հոգեբանության և կրթության ոլորտում կրկնակի մագիստրոսի կոչում[22][23][24]։ 1950-ական թվականներին նա կարճ ժամանակով եղել է ամուսնացած, բայց երեխաներ չի ունեցել։

Մանին իր արվեստի հավաքածուի մի զգալի մասը նվիրել է նոր Զելանդիայի Գորա քաղաքի Արևելյան Սաութլենդի արվեստի պատկերասրահին[25]։ 2003 թվականին Նոր Զելանդիայի վարչապետ Հելեն Քլարկը բացել է Ջոն Մանիի կորպուսը Արևելյան Ջոն Մանի թևը Eastern Southland պատկերասրահում[26]։

Մանին մահացել է 2006 թվականի հուլիսի 7-ին՝ իր 85-ամյակից մեկ օր առաջ, Մերիլենդ նահանգի Թաուսոն քաղաքում Պարկինսոնի հիվանդության հետևանքով առաջացած բարդություններից[27][28]։

Կարիերա խմբագրել

Մանին Դանիդինի Օտագոյի համալսարանի հոգեբանության ֆակուլտետի կրտսեր դասախոս էր։ Ջենեթ Ֆրեյմը Օտագոյի համալսարանում մասնակցել է Մանիի որոշ դասերի՝ որպես իր մանկավարժական վերապատրաստման մաս։ 1945 թվականի հոկտեմբերին՝ այն բանից հետո, երբ Ֆրեյմը գրել է էսսե, որում նա նշել է ինքնասպանության մասին իր մտքերը, Ջոն Մանին նպաստել է, որ Ֆրեյմը տեղավորվի Դանիդինի պետական հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքում, որի արդյունքում նա ութ տարի անցկացրել է հոգեբուժական հաստատություններում[29][30]։ Ֆրեյմի «Հրեշտակը իմ սեղանի մոտ» ինքնակենսագրության մեջ Մանին հիշատակվել է որպես Ջոն Ֆորեսթ[29]։

1947 թվականին՝ 26 տարեկան հասակում, արտագաղթել է Միացյալ Նահանգներ՝ սովորելու Փիթսբուրգի համալսարանի հոգեբուժական ինստիտուտում։ Նա հեռացել է Փիթսբուրգից և 1952 թվականին դոկտորի կոչում ստացել Հարվարդի համալսարանում։

Մանին անգլերենի քերականությունից փոխառել և վարքաբանական գիտություններում գործածության մեջ է դրել «գենդեր» տերմինը[31] (գենդերային դեր, գենդերային ինքնություն և այլն)[32]։ Մշակել է «սիրո քարտեզ» (անգլ.՝ Lovemap) հասկացությունը, որը նշանակում է անհատի սեռական նախասիրությունները, որոնք ձևավորվում են 5-8 տարեկանում[33]։ Առաջ է քաշել տեսություն ծննդյան ժամանակ երեխաների գենդերային չեզոքության մասին[34]։ Հանրահռչակել է պարաֆիլիա տերմինը և սեռական նախապատվության փոխարեն ստեղծել սեռական կողմնորոշում տերմինը՝ պնդելով, որ հակումը պարտադիր չէ, որ ազատ ընտրության խնդիր լինի[11][12]։

1951 թվականից մինչև կյանքի վերջ ծառայել է որպես Ջոնս Հոփքինսի համալսարանի մանկաբուժության և բժշկական հոգեբանության (անգլ.՝ medical psychology) պրոֆեսոր։ 1965 թվականին Կլոդ Միջոնի հետ, որը Ջոնս Հոփքինսի ինստիտուտի մանկական էնդոկրինոլոգիայի ղեկավարն էր, Մանին հիմնել է գենդերային ինքնության կլինիկա։ 1966 թվականին հիվանդանոցում սկսել են սեռափոխության վիրահատություններ իրականացնել[35]։ Մանին նաև կապվել է սեռական վարքի բաժնի հետ, որը հետազոտություններ է անցկացրել սեռերի վիրաբուժական շտկման վերաբերյալ։ 2002 թվականին Սեռականության սոցիալ-գիտական հետազոտությունների գերմանական ընկերությունից ստացել է Մագնուս Հիրշֆելդի մեդալ։

Քննադատություն խմբագրել

Դեյվիդ Ռեյմերի սեռափոխություն խմբագրել

Իր մասնագիտական կյանքի ընթացքում Մանին հարգվել է որպես սեռական վարքի մասնագետ, որը հատկապես հայտնի է իր տեսակետներով, որ սեռը ձեռքբերովի, այլ ոչ թե բնածին երևույթ է։ Նրա ամենահայտնի դեպքը հիվանդ Դեյվիդ Ռեյմերի հետ անհաջող էր[36]։ 1966 թվականին ութ ամսական Դեյվիդ Ռեյմերին թլպատում են կատարել, որի ընթացքում երեխայի առնանդամը զգալիորեն վնասվել է։ Մանին երեխայի ծնողներին համոզել է, որ սեռափոխության վիրահատությունը տվյալ իրավիճակում լավագույն լուծումն է։ 22 ամսականում Ռեյմերը օրխիէկտոմիայի է ենթարկվել։ Նրան սկսել են դաստիարակել որպես աղջիկ, իսկ անունը սկզբնական Բրյուսից փոխվել է Բրենդի։ Մանին հրապարակել է մի շարք հոդվածներ, որոնցում սեռափոխությունը հաջող է համարվել։

Երեխայի և նրա երկվորյակ եղբոր՝ Բրայանի հետ հետագա հանդիպումների ժամանակ Մանին ստիպել է նրանց ձևացնել, թե սեռական հարաբերություն են ունենում։ Մանին երեխաներին ստիպել է մերկանալ «սեռական օրգանների հետազոտությունների» համար՝ լուսանկարելով նրանց։ Մանին հիմնավորել է դա նրանով, որ «մանկական սեռական փորձը կարևոր է չափահաս տարիքում առողջ գենդերային ինքնության համար»։

Մի քանի տարի շարունակ Մանին հաղորդել է Ռեյմերի առաջընթացի մասին «Ջոնի/Ջոանի գործը» վերնագրով աշխատության մեջ՝ նկարագրելով իգական սեռի հաջող գենդերային զարգացումը և օգտագործելով այս դեպքը սեռը փոխելու և վիրահատական վերականգնման հնարավորությունն աջակցելու համար նույնիսկ ոչ ինտերսեքսային դեպքերում։ Լաբորատորիայի նախկին ուսանող Մանիի զեկույցներում նշվել է, որ ամենամյա հաջորդ այցելությունների ժամանակ Ռեյմերի ծնողներն անընդհատ ստել են անձնակազմին ընթացակարգի հաջողության մասին։ Ռայմերի երկվորյակ եղբայրը՝ Բրայանը, հետագայում շիզոֆրենիա է ունեցել[37]։ 14 տարեկանում Ռեյմերի ծնողները նրան պատմել են ճշմարտությունը։ Նա որոշել է սկսել իրեն Դեյվիդ անվանել և վիրահատության է ենթարկվել՝ մարմինը առնական տեսք ստանալու համար[38]։

Դեյվիդ Ռեյմերի դեպքը միջազգային ուշադրության է արժանացել 1997 թվականին, երբ նա պատմել է իր պատմությունը Միլթոն Դայմոնդին՝ ակադեմիական սեքսապաթոլոգին, որը համոզել է Ռայմերին թույլ տալ, որ նա հայտնի Մանիի փորձի իրական արդյունքների մասին, որպեսզի բժիշկներին հետ պահի այլ նորածիններին նույն կերպ բուժելուց[18]։ Դրանից անմիջապես հետո Ռեյմերը հրապարակել է իր պատմությունը, իսկ Ջոն Կոլապինտոն հրապարակել է լայնորեն հայտնի դարձած զեկույցը Rolling Stone ամսագրում 1997 թվականի դեկտեմբերին[39]։ Հետագայում այն ընդլայնվել և հրատարակվել է «As Nature Made Him: the Boy Who Was Raised as a Girl» վերնագրով և հայտնվել Նյու Յորք Թայմսի բեսթսելերների ցուցակում[19], որտեղ Կոլապինտոն նկարագրել է, որ հակառակ Մանիի զեկույցներին՝ ապրելով որպես Բրենդ, Ռեյմերն իրեն չի ճանաչել որպես աղջիկ։ Հասակակիցները (որոնք նրան անվանում էին «քարանձավային կին») նրան բռնության են ենթարկել, և ինչպես զգեստները, այնպես էլ կանացի հորմոնները նրան չեն ստիպել իրեն կին զգալ[19][40][41]։

2002 թվականի հուլիսի 1-ին Դեյվիդի եղբայրը՝ Բրայանը, հայտնաբերվել է մահացած, մահվան պատճառը եղել է հակադեպրեսանտների գերդոզավորումը։ 2004 թվականի մայիսի 4-ին տարիներ շարունակ ծանր դեպրեսիայից, ֆինանսական անկայունությունից և ընտանեկան խնդիրներից հետո Դեյվիդը ինքնասպան է եղել՝ 38 տարեկան հասակում գլխին կրակելով[42]։ Ռեյմերի ծնողները հայտարարել են, որ իրենց որդիների մահվան պատճառը Մանիի մեթոդաբանությունն է[43]։

Մանին հայտարարել է, որ Ռեյմերի գործի վերաբերյալ լրատվամիջոցների արձագանքը պայմանավորված է լրատվամիջոցների կողմնակալությամբ և «հակաֆեմինիստական շարժումով»։ Նա ասել է, որ իր հակառակորդները կարծում էին, որ «առնականությունն ու կանացիությունը գեներում են, ուստի կանայք պետք է վերադառնան խոհանոց»[44]։

Մանիի հայացքները քննադատել են նաև ինտերսեքս ակտիվիստները՝ հայտարարելով, որ Մանիի փորձի կեղծ արդյունքները հանգեցրել են այդ պրակտիկայի տարածմանը հազարավոր նորածինների վրա[45]։

Այլ խմբագրել

Ջոն Մանին մասնակցել է քրոնոֆիլիայի, հատկապես մանկապղծության վերաբերյալ բանավեճերին։ Նա հայտարարել է, որ ինչպես սեքսի հետազոտողները, այնպես էլ հասարակությունը չեն տարբերակում համակրանքի մանկապղծությունը և սադիստական մանկապղծությունը[46][47]։ Մանին պնդել է, որ նուրբ մանկապղծությունը կապված է սիրո, այլ ոչ թե սեքսի հետ։ Մանին այն կարծիքին է, որ նուրբ մանկապղծությունը պայմանավորված է ծնողական սիրո ավելցուկով, որը դարձել է ավելի շուտ էրոտիկ, այլ ոչ թե վարքային խանգարում[46][47]։

  Եթե ես տեսնեի տասը կամ տասնմեկ տարեկան մի տղայի դեպք, որը ուժեղ էրոտիկ գրավչություն է զգում քսան կամ երեսուն տարեկան տղամարդու նկատմամբ, եթե հարաբերությունները լիովին փոխադարձ են, և կապն իսկապես լիովին փոխադարձ է [...], ապա ես հաստատ դա պաթոլոգիա չէի անվանի։  

Հետազոտող Մերի Էն Քեյսը կարծում է, որ Մանին «խարդախաբար կեղծ պնդումներ է արել գենդերային համապատասխանության վերաբերյալ որոշ հիվանդների մոտ, որոնք ակամա սեռափոխության վիրահատություն են արել», և որ դա խթանել է հակագենդերային շարժումը[48]։

Գիտական աշխատանքներ խմբագրել

  • Money, John. (1952). Hermaphroditism: An Inquiry into the Nature of a Human Paradox. Thesis (Ph.D.), Harvard University.
  • Money, John, and Patricia Tucker. (1975). Sexual Signatures on Being a Man or a Woman. Little Brown & Co: 0-316-57825-8
  • Money, John. (1986). Lovemaps: Clinical Concepts of Sexual/Erotic Health and Pathology, Paraphilia, and Gender Transposition in Childhood, Adolescence, and Maturity. New York: Irvington. 0-8264-0852-4
  • Money, John. (1988) Gay, Straight, and In-Between: The Sexology of Erotic Orientation. New York: Oxford University Press. 0-19-505407-5
  • Money, John. (1989). Vandalized Lovemaps: Paraphilic Outcome of 7 Cases in Pediatric Sexology. Prometheus Books: 0-87975-513-X
  • Money, John. (1994). Sex Errors of the Body and Related Syndromes: A Guide to Counseling Children, Adolescents, and Their Families , 2nd ed. Baltimore: P.H. Brooks Publishing Company. 1-55766-150-2
  • Money, John. (1995). Gendermaps: Social Constructionism, Feminism, and Sexosophical History. New York: Continuum International Publishing Group. 0-8264-0852-4
  • Money, John, and Anke Ehrhardt. (1996). Man & Woman, Boy & Girl: Gender Identity from Conception to Maturity. Northvale, N.J.: Jason Aronson. Originally published:
  • Money, John. (1999). The Lovemap Guidebook: A Definitive Statement. Continuum International Publishing Group. 0-8264-1203-3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 https://www.kinseyinstitute.org/about/profiles/john-money.php
  2. 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2006/07/11/us/11money.html
  3. 3,0 3,1 3,2 Base biographique (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Carey B. John William Money, 84, Sexual Identity Researcher, Dies / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2006. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. Scopus[Amsterdam]: Elsevier, 2004. — ISSN 2588-9885
  6. Money J. W. Career or culture? : a study of the relation of vocation & culture in educationOpen Access Repository Victoria University of Wellington, 1944. — doi:10.26686/WGTN.17061158
  7. 7,0 7,1 https://doi.org/10.26686/wgtn.17061158
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/cattell-award/past-award-winners
  10. https://www.apa.org/about/awards/applications-of-psychology?tab=3
  11. 11,0 11,1 Ehrhardt, Anke A. (August 2007). «John Money, PhD». The Journal of Sex Research. 44 (3): 223—224. doi:10.1080/00224490701580741. JSTOR 20620298. PMID 3050136. S2CID 147344556
  12. 12,0 12,1 Jemma Tosh Perverse Psychology: The pathologization of sexual violence and transgenderism. — Routledge, 2014-07-25. — 161 с. — ISBN 978-1-317-63544-4
  13. Germon, Jennifer (2009), Germon, Jennifer (ed.), «Money and the Production of Gender», Gender: A Genealogy of an Idea (անգլերեն), New York: Palgrave Macmillan US, էջեր 23–62, doi:10.1057/9780230101814_2, ISBN 978-0-230-10181-4, Վերցված է 2023 թ․ հունիսի 14-ին
  14. Diamond, M; Sigmundson, HK (1997). «Sex reassignment at birth. Long-term review and clinical implications». Archives of Pediatrics and Adolescent Medicine. 151 (3): 298–304. doi:10.1001/archpedi.1997.02170400084015. PMID 9080940.
  15. Martin, Patricia (2002). «Moving toward an international standard in informed consent: The impact of intersexuality and the Internet on the standard of care». Duke Journal of Gender Law & Policy. 9: 135–169. PMID 14986668.
  16. Colapinto, John (2001b). As Nature Made Him: The Boy Who Was Raised as a Girl. New York: Harper Perennial (published 2006). էջեր 86–88. ISBN 978-0-06-092959-6.
  17. «Being Brenda». the Guardian (անգլերեն). 2004 թ․ մայիսի 12. Վերցված է 2022 թ․ հուլիսի 15-ին.
  18. 18,0 18,1 «Pacific Center for Sex and Society - Sex Reassignment at Birth: A Long Term Review and Clinical Implications». www.hawaii.edu. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  19. 19,0 19,1 19,2 John Money(անգլ.) // Wikipedia. — 2021-08-23.
  20. Ehrhardt, Anke A. (2007 թ․ օգոստոս). «John Money, PhD». The Journal of Sex Research. 44 (3): 223–224. doi:10.1080/00224490701580741. JSTOR 20620298. PMID 3050136. S2CID 147344556.
  21. «John Money bio | Program in Human Sexuality». web.archive.org. 2015 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  22. «NZ Herald - Breaking news, latest news, business, sport and entertainment». NZ Herald (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  23. «Kiwi sexologist dies in US hospital - 10 Jul 2006 - NZ Herald: New Zealand and International Health news». web.archive.org. 2007 թ․ սեպտեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  24. John William Money Career or culture? : a study of the relation of vocation & culture in education(անգլ.). — Open Access Te Herenga Waka-Victoria University of Wellington, 1944-01-01. — doi:10.26686/wgtn.17061158.v1 Архивировано из первоисточника 11 Ապրիլի 2023.
  25. KELLY BREWINGTON. «Hopkins pioneer in gender identity». baltimoresun.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  26. Friday, 12 December 2003, 6:44 pm Press Release: Office of the Prime Minister. «PM opens new wing at Eastern Southland Gallery | Scoop News». www.scoop.co.nz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  27. «Bay Area Reporter :: Article.php». The Bay Area Reporter / B.A.R. Inc. (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  28. «FOXNews.com - Obituaries in the News - Local News | News Articles | National News | US News». www.foxnews.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  29. 29,0 29,1 «Frame, Janet Paterson – Dictionary of New Zealand Biography – Te Ara». teara.govt.nz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  30. Janet Frame An Angel At My Table: The Complete Autobiography. — Little, Brown Book Group, 2015-02-05. — 348 с. — ISBN 978-0-349-00669-7
  31. Այնտեղ տերմինն օգտագործվում է քերականական սեռը նշելու համար։
  32. Кон И. С. Пол и гендер. Заметки о терминах // Андрология и генитальная хирургия. — 2004. — № 1—2. — P. 31—35. Архивировано из первоисточника 26 հունվարի 2013.
  33. Pines A. M. Falling in Love: Why We Choose the Lovers We Choose. — N. Y.: Psychology Press, 1999. — P. 182. — ISBN 9780203902608
  34. Paediatric and Adolescent Gynaecology: A Multidisciplinary Approach / Chief ed. A. H. Balen. — Cambridge University Press, 2004. — P. 81. — ISBN 9781107320185
  35. Bullough, Vern (2003). «The Contributions of John Money: A Personal View». The Journal of Sex Research. Taylor and Francis, Ltd. 40 (3): 230—236. doi:10.1080/00224490309552186. JSTOR 3813317. PMID 14533016. S2CID 22122271
  36. «Dr. Money And The Boy With No Penis | Watch Documentary Online for Free». web.archive.org. 2021 թ․ փետրվարի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  37. «BBC - Science & Nature - Horizon». www.bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  38. «APA PsycNet». doi.apa.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  39. «The True Story of John/Joan (Rolling Stone)». web.archive.org. 2000 թ․ օգոստոսի 15. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  40. «Health Check: The boy who was raised a girl». BBC News. 2010 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  41. Colapinto 2001, p. 115; Warnke 2008, p. 21.
  42. Press, The Associated (2004 թ․ մայիսի 12). «David Reimer, 38, Subject of the John/Joan Case». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  43. «Born a Boy, Raised as a Girl» Documentary, The Learning Channel
  44. «The Death of David Reimer». Reason.com (ամերիկյան անգլերեն). 2004 թ․ մայիսի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  45. «Who was David Reimer (also, sadly, known as John/Joan)? | Intersex Society of North America». isna.org. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  46. 46,0 46,1 Interview: John Money. PAIDIKA: The Journal of Paedophilia, Spring 1991, vol. 2, no. 3, p. 5.
  47. 47,0 47,1 «The True Story of John / Joan» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 28-ին.
  48. Case, Mary Anne (2019). «Trans Formations in the Vatican’s War on 'Gender Ideology'». Signs: Journal of Women in Culture and Society. University of Chicago Press. 44 (3): 639—664. doi:10.1086/701498. ISSN 0097-9740

Գրականություն խմբագրել

  • Ehrhardt A. A. 'John Money, Ph.D.' // Journal of Sex Research 44.3 (2007): 223—224.
  • Downing L., Morland I., Sullivan N. Fuckology: Critical Essays on John Money's Diagnostic Concepts. — Chicago: University of Chicago Press, 2014.
  • Goldie T. The Man Who Invented Gender: Engaging the Ideas of John Money. — Vancouver: University of British Columbia Press, 2014.