Բազմապատիկ հարաբերությունների օրենք
Բազմապատիկ հարաբերությունների օրենք, քիմիայի հիմնական օրենքներից․ եթե քիմիական երկու տարր իրար հետ առաջացնում են մի քանի միացություններ, ապա նրանցում տարրերից մեկի կշռաքանակները, որոնք միացած են մյուսի միևնույն կշռաքանակներին, հարաբերում են ինչպես ոչ մեծ ամբողջ թվեր։ Օրինակ՝ ազոտը թթվածնի հետ առաջացնում է և միացությունները, որոնցում մեկ կշռամաս թթվածնին համապատասխանաբար միացած է և կշռամաս ազոտ։ Այդ թվերը հարաբերում են ինչպես՝ ։ Բազմապատիկ հարաբերությունների օրենքը հայտնաբերել է Ջոն Դալթոնը 1803-ին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 215)։ |