Ջոն Գրեյ (ամերիկացի հեղինակ)

Ջոն Գրեյ (դեկտեմբերի 28, 1951(1951-12-28)[1][2][3], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), դասախոս և հեղինակ։ 1969 թվականին նա սկսել է իննամյա ընկերակցություն Մահարիշի Մահեշ Յոգիի հետ` սկզբում որպես հեղինակ և անձնական հարաբերությունների խորհրդատու։ 1992 թվականին Գրեյը հրատարակել է «Մարդիկ Մարսից են, կանայք` Վեներայից» գիրքը, որը երկար ժամանակ եղել է բեսթսելեր և հիմք դարձել նրա հետագա գրքերի և կարիերայի զարգացման համար։ Նրա գրքերը վաճառվել են միլիոնավոր օրինակներով։

Ջոն Գրեյ
անգլ.՝ John Gray
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 28, 1951(1951-12-28)[1][2][3] (72 տարեկան)
ԾննդավայրՀյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունColumbia Pacific University?, River Oaks Elementary School? և Lamar High School?
Մասնագիտությունfamily therapist, հոգեթերապևտ և գրող
ԱմուսինBarbara De Angelis?
Կայքmarsvenus.com
 John Gray (U.S. author) Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Գրեյը ծնվել է Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում, 1951 թվականին։  Հայրը` նավթի գործարանի գործադիր տնօրեն էր, իսկ մայրը` գրախանութի աշխատող[4][5]։ Մեծացել է 5 եղբայրների հետ[6] Նրա ծնողները քրիստոնյա էին և նրան յոգա էին սովորեցնում և մանկության տարիներին նրան տանում էին հնդկական Սուրբ Յոգանանդա։ Յոգիի ինքնակենսագրությունը նրան շատ ոգեշնչեց հետագա կյանքում[7]։

Գրեյը ստացել է բակալավրի և մագիստրոսի աստիճան ստեղծագործական հետախուզական գիտության ոլորտում։ Աստիճանը ստանալու վերաբերյալ կան երկու տարբեր վարկածներ. այդ աստիճանը ստացել է Շվեյցարիայի Մահարիշիի եվրոպական հետազոտական համալսարանում (MERU) կամ Այովա նահանգի Ֆեյրֆիլդ քաղաքում Մահարիշի միջազգային համալսարանում[4][8][9][10]։

Գրեյը 1982 թվականին հաղորդագրության միջոցով տեղեկացել է իր` Կոլումբիայի Կալիֆոռնիա նահանգի Սան Ռաֆայել քաղաքում գտնվող Խաղաղօվկիանոսյան համալսարանում (ՊՊԿ) ստացած դոկտորի կոչման մասին` հեռակա ուսուցման կուրսն ավարտելու կապակցությամբ[9][11][12]. այս հաստատությունը ներկայումս չի գործում։ 2002 թվականին Գրեյը ստացել է նաև պատվավոր դոկտորի կոչում Իլինոյսի Կառավարիչների Պետական Համալսարանից` իրենց մեկնարկի խոսքով հանդես գալու համար[9]։

Կարիերա խմբագրել

1969 թվականին Գրեյը մասնակցել է տրանսցենդենտալ մեդիտացիայի դասախոսության, որի արդյունքում հետագայում ինը տարի դարձել է կուսակրոն և եղել Մահարիշի Մահեշ Յոգիի անձնական օգնականը[4][6][11][13]։

Գրեյը ընտանեկան թերապևտ է և Ամերիկյան խորհրդատվական ասոցիացիայի և ամուսնության ու ընտանեկան խորհրդատվության միջազգային ասոցիացիայի անդամ[9]։

Հրապարակում խմբագրել

1992 թվականին Գրեյը հրատարակել է իր «Մարդիկ Մարսից են, Կանայք` Վեներայից» գիրքը, որը վաճառվել է ավելի քան 15 միլիոն օրինակով[6][14], և, ըստ CNN-ի զեկույցի, դա «1990-ական թվականներին գեղարվեստական գրականության ամենաբարձր վարկանիշ ունեցող գործն էր»[15]։ Գիրքը դարձավ «հանրաճանաչ հարացույց»` յուրաքանչյուր սեռի տարբեր հակումների արդյունքում հարաբերություններում ծագած խնդիրների համար։ Այս գրքի հրատարակումը հիմք հանդիսացավ հեռուստախանութների, աուդիո ժապավենների և տեսաֆիլմերի, CD-ROM-ի (առաջինը` HarperReference-ից) ստեղծման, սեմինարների և թեմատիկ արձակուրդների կազմակերպման, հեռուստատեսային սիթքոմ և կինոնկար ստեղծելու վերաբերյալ 20th Century Fox–ի հետ պայմանագիր կնքելու համար[4][13][16]։ Գիրքը հրատարակվել է 40 լեզուներով և Գրեյը վաստակել է շուրջ 18 միլիոն դոլար[4][17]։

Այլ ձեռնարկություններ խմբագրել

1996 թվականին Գրեյը և Մայա ու Բարթ Բերենսները համահիմնադրել են «Մարս-Վեներա» ինստիտուտը։ Բարթ Բերենսը նախագահն էր, իսկ Մայա Բերենսը՝ տնօրենը։

1997 թվականից Գրեյը սկսեց բացել «Մարս-Վեներա»-ի խորհրդատվական կենտրոններ, որտեղ նա վերապատրաստում էր թերապևտներին իր «Մարս և Վեներա տեխնիկայով»` մեկանգամյա լիցենզավորման վճարի և ամսական «ռոյալթի վճարների» դիմաց։ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի նախկին նախագահ Դորոթի Քանթորը հարցականի տակ է դրել արտոնություն ստեղծելու էթիկան, այն բանի համար, որն ըստ էության թերապևտիկ գործընթաց է[4]։

1997 թվականին Գրեյը սկսել է իր արտադրանքը շուկայահանել Ռեմի Էլ-Բատրավիի գլխավորած «Genesis Intermedia» ընկերության միջոցով։ Ըստ իրենց SEC-ի ներկայացրած փաստաթղթերի՝ «Մեր արտադրանքի եկամտի զգալի մասը ստացվել է մեր` «Տղամարդիկ Մարսից են, կանայք՝ Վեներայից» ապրանքային շարքից, որի հեղինակը Ջոն Գրեյն ու Ֆ. Դ.-ն են»։ 1997 թվականի դեկտեմբերի 31-ին «Genesis»–ը իր ընդհանուր բաժնետոմսերից 116.504-ը վաճառեց դոկտոր Ջոն Գրեյին՝ 900.000 դոլարով։ 1998 թվականի նոյեմբերի 1-ին այդ բաժնետոմսերից 29.126-ը հանձնվեց։ 1998, 1997 և 1996 թվականների դեկտեմբերի 31-ին ավարտված տարիների համար Դոկտոր Գրեյին վճարված հոնորարները կազմել են համապատասխանաբար 0 դոլար, 50.101 դոլար և 423.207 դոլար։ 1999 և 1998 թվականների մինչև մարտի 31-ն ընկած երեք ամիսների ընթացքում դոկտոր Գրեյը հոնորարներ չի ստացել[18]։ 2004 թվականին զանգվածային դատական հայց է ներկայացվել «Genesis Intermedia» ընկերության դեմ` բաժնետոմսերի գների շահարկման համար։ El-Batrawi-ն և SEC-ը դատապարտվել են և հինգ տարի ժամկետով նրանց արգելվել է որոշակի գործունեություն ծավալել[19]։

Գրեյն իր կայքի միջոցով 2005 թվականից սկսած վաճառում է սննդային հավելումներ։ 2019 թվականին ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչությունը նրան կարգադրել է դադարեցնել մի քանի ապրանքների համար անօրինական պահանջներ ներկայացնելը. դրանք են` 2-AEP մեմբրանային համալիրը, Իոնային արծաթե ջուրը, L-Glutathione-ն, Liposomal DHA-Ultimate Omega-3-ը, որը նախատեսված է ուղեղի աշխատանքը կարգավորելու համար, Լիպոսոմային մեթիլ B12-ը` ֆոլաթթու, NAC N-Acetyl-L-Cysteine-ը և վեկտոմեգան[20]։

Ավելի վաղ Գրեյը ներդրումներ է կատարել YayYo-ում, Inc-ում. սրանք ընկերություններ են, որոնք վարձույթով տրամադրում են մեքենաներ` զբոսաշրջության համար։ Գրեյին է պատկանում Gray Mars Venus Trust-ի 21,44%-ը[21]։

Հարցազրույցներ և տեսարաններ խմբագրել

Գրեյը ելույթներ է ունեցել բազմաթիվ ԶԼՄ-ներում, ինչպիսիք են Օփրա Վինֆրեյի շոուն, Ֆիլ Դոնահյուի շոուն[6] և Լարի Քինգի շոուն։ Գրեյի լուսանկարը տեղադրված է եղել Newsweek, People և Forbes ամսագրերում[22][23]։

2014 թվականի հունիսին Agence France-Presse-ին տված հարցազրույցում Գրեյը մեջբերել է ֆեմինիզմի վերաբերյալ հետևյալ խոսքերը «Շատ ամուսնալուծությունների պատճառն այն է, որ ֆեմինիզմը նպաստում է կանանց անկախությանը։ Ես շատ ուրախ եմ, որ կանայք ավելի մեծ անկախություն են գտնում, բայց երբ ավելի հեռուն ես մտածում, այդ դեպքում ո՞վ պետք է լինի տանը»[24]։ Նա նաև նշել է, որ «Ֆեմինիզմի պատճառով իր գրքերն Ամերիկայում վատ են վաճառվում», մինչդեռ աշխարհի մյուս մասերում` Ավստրալիա և Լատինական Ամերիկա, ավելի համահունչ են գրքի հիմնական ուղերձին[25]։

Քննադատություն խմբագրել

2002 թվականին հեղինակ Ջուլիա Վուդը Գրեյի` «Մարդիկ Մարսից են, Կանայք՝ Վեներայից» գրքի տղամարդկանց և կանանց կերպարների վերաբերյալ հրապարակել է քննադատական պատասխան[26]։ 2007 թվականին Դեբորա Քեմերոնը տպագրել է երկար գրախոսություն` «Մարսի և Վեներայի առասպելը»` Գրեյի և այլ ինքնօգնության ձեռնարկությունների վերաբերյալ, որոնք հիմնված էին գենդերային տարբերության կարծրատիպերի վրա. արդյո՞ք տղամարդիկ և կանայք իսկապես խոսում են տարբեր լեզուներով[27]։

Գրեյը մեղադրվել է հեղինակ Դեբորա Թաննենի ստեղծագործությունից փոխառություն կատարելու մեջ։ Նա ընդունել է այն, որ կան որոշ նմանություններ, բայց ասել է. «Ես դասավանդել եմ այդ գաղափարները մինչ այդ կնոջ մասին լսելը։», և ավելացրել, որ նա չի կարդացել այդ գիրքը[28]։ Այլ քննադատներ մեղադրել են Գրեյին մարդու հոգեբանությունը կարծրատիպերով սահմանափակելու համար[9][11][22][29][30][31]։

Անձնական կյանք խմբագրել

Գրեյն ամուսնացել է ինքնօժանդակող հեղինակ Բարբարա Դե Անջելիսի հետ։ Նրանք 1984 թվականին ամուսնալուծվել են, որից հետո Գրեյը վերագնահատել է հարաբերությունների վերաբերյալ իր գաղափարները։ Գրեյի երկրորդ ամուսնությունը տեղի է ունեցել 1986 թվականին Բոնիի հետ, որը մահացել է 2018 թվականին՝ քաղցկեղից[32]։

Գրեյն ունի երեք դուստր, երկուսը` խորթ[4][5][11]։ Նրա կրտսեր դուստրը՝ Լորենը, «Mars Venus» ապրանքանիշի մարկետոլոգն է։ Լորենը ապրանքը գովազդում է ինքնօգնության մասին խորհրդատվական տեսանյութերի միջոցով[33]։

Գրքեր և այլ հրատարակություններ խմբագրել

  • 1992: Men Are from Mars, Women Are from Venus
  • 1993: What You Feel You Can Heal
  • 1994: What Your Mother Couldn't Tell You & Your Father Didn't Know
  • 1994: Mars and Venus in Love
  • 1995: Mars and Venus in the Bedroom
  • 1997: Mars and Venus on a Date
  • 1997: Mars and Venus Starting Over
  • 1999: How To Get What You Want and Want What You Have
  • 2000: Children Are from Heaven
  • 2000: Mars and Venus: 365 Ways to Keep Passion Alive
  • Men, Women and Relationships
  • Mars and Venus Together Forever: A Practical Guide to Creating Lasting Intimacy
  • Men Are from Mars, Women Are from Venus Book of Days
  • Practical Miracles for Mars and Venus: Nine Principles for Lasting Love, Increasing Success, and Vibrant Health in the Twenty-first Century
  • 2002: Mars and Venus in the Workplace, 0732911141
  • Truly Mars & Venus
  • 2003: The Mars & Venus Diet & Exercise Solution
  • 2007: Why Mars and Venus Collide: Improving Relationships by Understanding How Men and Women Cope Differently with Stress
  • 2010: Venus on Fire, Mars on Ice – Hormonal Balance – The Key to Life, Love, and Energy
  • 75 Ways To Say I Love You (co-author Darren Stephens), 9780957974012
  • How To Release Stress Through Relaxation (co-author Darren Stephens), 9780957974005
  • Work with Me: The 8 Blind Spots Between Men and Women in Business (co-author Barbara Annis), 9780230341906
  • 2017: Beyond Mars and Venus

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Gleick, Elizabeth (1997 թ․ հունիսի 16). «Tower of Psychobabble». Time. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  5. 5,0 5,1 «John Gray: Biography of John Gray». www.askmarsvenus.com.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Beaumont-Thomas, Ben (2017 թ․ փետրվարի 14). «Interview to John Gray. How we made Men Are from Mars, Women Are from Venus». The Guardian. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  7. «MarsVenus.com – John Gray – Life Story». www.marsvenus.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  8. Hampson, Sara (2008 թ․ փետրվարի 4). «Looking to God for Relationship Advice». The Globe and Mail. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Writer's Education from Mars». New York Post. 2003 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին – via Cult Education Institute.
  10. Bridgman, Mary (1996 թ․ հոկտեմբերի 14). «LOST IN SPACE AUTHOR ARGUES MEN, WOMEN STILL NO CLOSER THAN MARS, VENUS». Columbus Dispatch. Columbus, Ohio. էջ 01.B.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Hampton, Sarah (2008 թ․ փետրվարի 4). «Looking to God for relationship advice». The Globe and Mail. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 30-ին.
  12. Goldman, Abigail (1994 թ․ սեպտեմբերի 12). «Mars, Venus... and Cupid Men and women seem to be from different planets. John Gray's message: Come back to Earth and deal with it». LA Times. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 30-ին.(չաշխատող հղում)
  13. 13,0 13,1 The chronology of American literature: America's literary achievements, By Daniel S. Burt, page 696, New England Publishing Associates 2004,
  14. «HarperCollins Catalogue [25th Anniversary]». HarperCollins. 2017. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  15. «Grisham ranks as top-selling author of decade». CNN.com. 1999 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  16. NY Times, Men are from Mars and Women are from Venus Retrieved July 2011
  17. Hay House author bio Արխիվացված 2013-11-11 Wayback Machine. Retrieved July 2011.
  18. «SEC Archives». Sec.gov.
  19. «Securities and Exchange Commission v. Ramy Y. El-Batrawi, GenesisIntermedia, Inc., Ultimate Holdings, Ltd., Adnan M. Khashoggi, Richard J. Evangelista, Wayne Breedon, and Douglas E. Jacobson, Civil Action No. CV-06-2247 (MRP) (C.D. Ca.)». Sec.gov. 2010 թ․ ապրիլի 2.
  20. Warning letter to John Gray’s Mars Venus LLC, 2/5/19
  21. «UNITED STATES SECURITIES AND EXCHANGE COMMISSION». www.sec.gov. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  22. 22,0 22,1 «John Gray - Bio - Premiere Motivational Speakers Bureau». premierespeakers.com.
  23. «Healthy Living». coaches.aol.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  24. Staff. «'Mars, Venus' author warns over sex in online world». AFP.com. Agence France-Presse. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  25. Staff. «Feminism and free porn are ruining relationships - author». nzherald.co.nz. New Zealand Herald. Վերցված է 2014 թ․ հունիսի 9-ին.
  26. Wood, Julia T. (Winter 2002). «A Critical Response to John Gray's Mars and Venus Portrayals of Men and Women». Southern Communication Journal. Memphis, Tennessee. 67 (2): 201–210. doi:10.1080/10417940209373229. OCLC 936904728. S2CID 146380651.
  27. Cameron, Deborah. The Myth of Mars and Venus: Do Men and Women Really Speak Different Languages? Oxford University Press. 2007.
  28. Conversation with HarperCollins editor Nancy Peske, 1994
  29. Murphy, Lauren (2002 թ․ փետրվարի 14). «Mars and Venus at work; Critics aim to bring Gray back down to Earth». The Washington Times. Վերցված է 2014 թ․ հունվարի 7-ին. = Mars and Venus at work; Critics aim to bring Gray back down to Earth Արխիվացված 2021-04-25 Wayback Machine. Questia Online Library. Retrieved April 2, 2017.
  30. «Can't Understand Your Mate? It's Time To Align Your Planets». The Palm Beach Post. 1998 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
  31. «John Gray Fires Back at Critic Who Questioned His Credentials». Inside Edition. 2003 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2018 թ․ մարտի 11-ին – via Cult Education Institute.
  32. Gray, John (2019 թ․ փետրվարի 15). «John Gray's wife Bonnie Gray has died of cancer». Brad Kearns.
  33. «Mars Venus». MarsVenus.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գրեյ (ամերիկացի հեղինակ)» հոդվածին։