Ջոն Բենսոն (անգլ.՝ John Prentiss Benson, 1865[1][2][3][…], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ - 1947[1][2][4][…] կամ նոյեմբերի 16, 1947(1947-11-16)[5]), ամերիկացի ճարտարապետ և ծովանկարիչ[6]:

Ջոն Բենսոն
Ծնվել է1865[1][2][3][…]
ԾննդավայրՍեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել է1947[1][2][4][…] կամ նոյեմբերի 16, 1947(1947-11-16)[5]
ԳերեզմանՀարմոնի Գրուվ գերեզման
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունճարտարապետ և նկարիչ

Կյանք և աշխատանքԽմբագրել

Ծնվել է 1865 թվականի փետրվարի 8-ին Մասսաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքում, նկարիչ Ֆրենկ Բենսոնի եղբայրն է: Ճարտարապետի կրթություն է ստացել Ժյուլիանի ակադեմիայում և Փարիզի Գեղարվեստի դպրոցում: Վերադառնալով ԱՄՆ` 1893 թվականին նա ամուսնացել է Սառա Բիսել Վիթմանի հետ, նրանք ապրում էին Նյու Ջերսի նահանգի Պլեյնֆիլդ քաղաքում, այնուհետև տեղափոխվել են Նյու Յորքի Ֆլաշինգ քաղաք:

Բենսոնն աշխատել է Նյու Յորքի McKim, Mead & White ճարտարապետական ֆիրմայում: Այնուհետև իր ընկերոջ` Ալբերտ Լևրեթ Բրոքվեյի հետ (ում հետ կրթություն էր ստացել Եվրոպայում) ստեղծել են իրենց սեփական` Բենսոն և Բրոքվեյ (անգլ.՝ Benson and Brockway) ընկերությունը: 1922 թվականին Բենսոնն աշխատել է որպես ճարտարապետ: Այդ ժամանակ նա իր կնոջ հետ մեկնել է Անգլիա, որտեղ ստուդիա է վարձել և նկարել մի քանի կտավ: Նա իր նկարները ուղարկել է Նյու Յորքի Քենեդի պատկերասրահ (անգլ.՝ Kennedy Galleries), որտեղ դրանք վաճառվել են: Այնուհետև Ջոնը թողել է ճարտարապետական աշխատանքը և լիովին նվիրվել է նկարչությանը: Կնոջ հետ տեղափոխվել են Մեն նահանգի Քիթերի քաղաք, որտեղ գնել են իրենց սեփական տունը Փիսքաթաքվա գետի վրա, որն իրենք կոչել են «Ուռիների ափ»[7][7]:

Մահացել է 1947 թվականի նոյեմբերի 16-ին Մեն նահանգի Քիթերի քաղաքում: Թաղվել է Մասսաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքի «Համերաշխության պուրակ» գերեզմանատանը[8]: Ջոն Բենսոնը ստեղծել է ավելի քան 500 կտավ: Նրա կտավները կարելի է տեսնել ԱՄՆ-ի բազմաթիվ թանգարաններում: 1968 թվականին Սեյլեմ քաղաքի Փիբոդի թանգարանում կազմակերպվել է նկարչի աշխատանքների հետահայաց ցուցադրություն[7]:

ՆկարներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Nicholas J. Baker, John Prentiss Benson — American Marine Artist, 2008.
  • Charles Penrose, John P. Benson. American Artist (1865-1947) An Affectionate Tribute, 1949.

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել