Երաժշտական կոմեդիա, կատակերգական հիմքով երաժշտաբեմական ստեղծագործություն։ Ընդհանրացնում է երաժշտաբեմական ժանրերը (օպերա-բուֆֆ, օպերետ, կոմիկական օպերա, կոմեդիա-բալետ, վոդևիլ, մյուզիքլ և այլն)։ Միջնադարում «կոմեդիա» եզրույթով անվանել են առավելապես երջանիկ ավարտ ունեցող բեմական ներկայացումները, XVII դարում՝ իտալական բոլոր օպերաները՝ անկախ բովանդակությունից։

Մերիլին Մոնրոն «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» երաժշտական կատակերգությունում

Ձևավորում խմբագրել

Որպես երաժշտական թատրոնի ինքնուրույն ժանր՝ ձևավորվել է XIX դարի վերջին և XX դարի սկզբին։ Ի տարբերություն օպերետի՝ երաժշտական կոմեդիայի երաժշտությունը սերտորեն կապված չէ բովանդակության զարգացման հետ. նրա մեջ հազվադեպ են երաժշտական ծավալուն՝ անսամբլի, մեներգերի, երգչախմբի հետ միահյուսված տեսարանները։ Երաժշտական կոմեդիան կարող է ընդգրկել երգի տարբեր ժանրեր և կենցաղային պարեր։ Երաժշտական կոմեդիաներ բեմադրվում են նաև Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։