Կիմ Ջոնգհյոն (հանգըլ՝ 김종현, հանջա՝ 金鐘鉉, ապրիլի 8, 1990(1990-04-08)[1], Հյեհվա, Սեուլ, Հարավային Կորեա - դեկտեմբերի 18, 2017(2017-12-18)[1], Չոնգդամ, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգիչ և կոմպոզիտոր, հարավկորեական SHINee բոյ բենդի և S.M. The Ballad-ի անդամ էր։

Կիմ Ջոնգհյոն
Կիմ Ջոնգհյոնը 2016 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն김종현
Ի ծնե անունկորեերեն՝ 김종현
Նաև հայտնի է որպեսJonghyun
Ծնվել էապրիլի 8, 1990(1990-04-08)[1]
Հյեհվա, Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Մահացել էդեկտեմբերի 18, 2017(2017-12-18)[1] (27 տարեկան)
Չոնգդամ, Սեուլ, Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգիչ, դերասան, մոդել, երգերի հեղինակ, ռադիոհաղորդավար և հեղինակ-կատարող
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ, վոկալ, բաս կիթառ, դաշնամուր և kazoo?
ԱշխատավայրՄեդիայի և արվեստի Դոն Ահ ինստիտուտ
ԼեյբլSM Entertainment
ԿրթությունChungwoon University?[2] և Մյոնգջի համալսարան[2]
ԱնդամակցությունSHINee, SM Town և SM the Ballad?
ԿապվածSHINee
Պարգևներ
Կայքjonghyun.smtown.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Kim Jong-hyun Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կարիերա խմբագրել

Մինչ դեբյուտը խմբագրել

Ջոնհյոնը տարված էր երաժշտությամբ դեռ վաղ հասակից։ Նա հանդես էր գալիս փոքրիկ խմբում և մասնակցում էր շրջանային մի շարք մրցույթների։ Սակայն իր բենդում նա ոչ թե վոկալիստ էր, այլ բասիստ։ Բենդի անունը «Zion» էր և հենց դրա ելույթներից մեկի ժամանակ էր, որ Ջոնգհյոնը նկատվեց S.M.-ի կողմից։ Մինչ նրա դեբյուտը SHINee-ի հետ, նա Զան Լիյինի հետ դուետ է ունեցել՝ «Wrongly Given Love» անվանմամբ։

SHINee խմբագրել

Ջոնհյոնը նկատվել է 2005 թվականի S.M.-ի քասթինգներից մեկի ժամանակ։ 2008 թվականին նա ընտրվեց SHINee խմբի անդամ, որն ունի 5 անդամ և որի դեբյուտը կայացել է 2008 թվականի մայիսի 25-ին։

SM The Ballad խմբագրել

2010 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Ջոնհյոնը՝ TRAX-ի Ջեյի, Super JuniorԿյուհյոնի և նորեկ Ջինոյի հետ կազմել են SM The Ballad խումբը՝ S.M.-ի հովանավորության ներքո։ Խմբի երաժշտական թեմատիկան հիմնված է ավելի շատ բալլադային, քան փոփ և R&B ժանրերի վրա։ 2010 թվականի նոյեմբերի 29-ին խումբը թողարկել է իր առաջին դեբյուտային ալբոմը՝ «Miss you» անվանմամբ։ Նրանք առաջին անգամ հանդես են եկել 2010 թվականի նոյեմբերի 28-ին SBS's Inkigayo-ում իրենց գլխավոր՝ «Miss you» հիթով։ Այդ օրը ներկայացրել են նաև մեկ այլ հիթ՝ «Hot Times» ալբոմից։ 2014 թվականի փետրվարի 4-ին SM Entertainment-ը հայտարարեց, որ SM The Ballad-ը վերադառնում է նոր անդամներով։ Հին կազմից միայն Ջոնհյոնն էր մնացել։ Ավելի ուշ պարզվեց, որ նա պետք է նոր ալբոմի համանուն գլխավոր երգը՝ Girls' Generation-ի Թեյոնի հետ։

Առանձին աշխատանք խմբագրել

 
Կիմ Ջոնգհյոնը 2014 թվականին

2010 թվականի հոկտեմբերին Ջոնհյոնը հարավ-կորեական խմբերի այն քսան արտիստներից էր, ովքեր ձայնագրեցին «Let's go» երգը՝ 2010 G-20 Seoul-ում հասարակական մասնակցությունը բարձրացնելու նպատակով։ Նա երգում էր Լունայի, Սանմինի և Սեոհյոնի հետ միասին, ովքեր նույնպես S.M. Entertainment-ից են։

Ստեղծագործությունները խմբագրել

Որպես խոսքերի հեղինակ Ջոնհյոնը 2009 թվականին գրել է «Juliette» երգի կորեերեն բառերը՝ իր խմբի «Romeo» ալբոմի համար, նաև «UP&DOWN» երգինը։ SHINee-ի չորրորդ՝ «Sherlock» ալբոմի «Honesty» և «Alarm Clock» երգերի խոսքերի հեղինակն է։ «Honesty»-ն գրված է երկրպագուներին հատուկ շնորհակալություն հայտնելու համար՝ այդքան ժամանակ խմբի կողքին լինելու և աջակցելու համար։ Ջոնհյոնը գրել է SHINee-ի երգերից մի քանիսը, ներառյալ՝ «Selene 6.23»-ը և «Symptoms»-ը։ Նա ամբողջովին կազմել է IU-ի հետ համագործակցության արդյունքում ստեղծված «Gloomy Clock» երգը՝ IU-ի 3-րդ ալբոմ «Modern Times»-ի համար։ Ջոնհյոնը նաև կազմել, գրել և գլխավորել է վոկալային մասը Սոն Դամ Բիի թվային սինգլը՝ «Red Candle»-ը։ Որպես MBC FM4U-ի կեսգիշերային ռադիո-շոու «Blue Night»-ի DJ նա ներկայացրեց իր նոր գրված երգերը, որոնք հատուկ պատրաստված էին իր «Blue Night Lyrics, That Man's Composition» ռադիո-անկյան համար։ MBC FM4U-ն հայտարարեց, որ սկսած հուլիսի 7-ից նրանք կհեռարձակեն Ջոնհյոնի գրած և մշակած երգերը։

Հեռուստաշոուներ խմբագրել

2009 թվականի նոյեմբերի 6-ին՝ KBS' Music Bank-ի ժամանակ Super Junior-ի անդամ Յեսանը անակնկալ կերպով ներկայացավ SHINee-ի հետ՝ Ջոնհյոնի փոխարեն, քանի որ նա հիվանդ էր գրիպով և ի վիճակի չէր ելույթ ունենալ։ KBS's Immortal Songs 2-ի ժամանակ Ջոնհյոնը Յեսանի հետ միասին ներկայացավ երկու դրվագում։ 2014 թվականի հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ նա որպես դերանդամ հանդես կգա Music Show օդաչուների էստրադային շոուի ժամանակ։

Անձնական կյանք խմբագրել

2010 թվականի հոկտեմբերի 12-ին Ինդոնեզիայում Ջոնհյոնը ստացել էր ձախ կոճի երկարատև բուժվող վնասվածք՝ «Korea-Indonesia Sharing Friendship Concert»-ի ընթացքում՝ հուզված երկրպագուների ամբոխի հարձակման պատճառով։ Դրա պատճառով նա մի քանի ամիս շարունակ չէր կարողանում պարել խմբի անդամների հետ։ Հետագայում Ջոնհյոնը ստիպված էր վիրահատություն տանել՝ վնասվածքը վերջնականապես բուժելու համար։

2010 թվականի հոկտեմբերի 26-ին Ջոնհյոնը հաստատեց իր և դերասանուհի Շին Սե-Կյունի սիրային կապերի մասին լուրերը, սակայն նրանք բաժանվեցին ինը ամիս հանդիպելուց հետո։ 2013 թվականի ապրիլի 1-ին Ջոնհյոնը ավտովթարի է ենթարկվել, բայց առանց լուրջ վնասվածքներ ստանալու։

Մահ խմբագրել

2017 թվականի դեկտեմբերի 18-ին Ջոնգհյոնը քրոջը հաղորդագրություն է ուղարկել, որը, քույրը բնորոշել է որպես «վերջին ուղերձ»։ Աղջիկը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ երբայրը ցանկանում է ինքնասպանություն գործել։

Կորեական ժամանակով ժամը 18։10-ին ոստիկանությունը բնակարանում հայտնաբերում է տղային՝ առանց գիտակցության։ Արտիստին տեղափոխել են հարակից հիվանդանոց, որտեղ էլ վերջինս մահացել է։ Ոստիկանության տվյալներով՝ Ջոնգհյոնն ինքնասպանություն է գործել[3]։

Սկավառակագրություն խմբագրել

Երաժշտական մրցանակներ խմբագրել

Երգ Երաժշտական շոու Տարեթիվ
"Déjà-Boo" Show! Music Core Հունվար 17, 2015
Inkigayo Հունվար 18, 2015
The Show Հունվար 20, 2015
Show Champion Հունվար 21, 2015
M Countdown Հունվար 22, 2015
Music Bank Հունվար 23, 2015
Show! Music Core Հունվար 24, 2015
The Show Հունվար 27, 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 http://teamshineebr.com/shinee/biografia/jonghyun/
  3. «(★BREAKING) Police confirm SHINee's Jonghyun has passed away — Koreaboo». Koreaboo (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Ջոնգհյոն» հոդվածին։